Ինքնադիմանկար (Ռեմբրանդտ, 1640)
Ինքնադիմանկար, Ռեմբրանդտի ինքնադիմանկարը, որ ստեղծվել է 1640 թվականին՝ նկարչի փառքի գագաթնակետին։ 1639 թվականին Ռեմբրանդտը կնոջ` Սասկիյայի հետ տեղափոխվում է 13.000 գուլդենով Ամստերդամի Յոդենբրեեսստրատ թաղամասում ձեռք բերված նոր տուն, որտեղ ապրում էին հիմնականում հարուստ առևտրականները։ Նկարիչը պատվերներ է ստանում ամենաազդեցիկ և հարուստ հոլանդացիներից, այդ թվում` շտատհալտերից և Թրիփ ընտանիքի ներկայացուցիչներից («Մարի Թրիփի դիմանկարը»), դե Գրաֆներից և Վիտզենից։ Օֆորտների շնորհիվ` Ռեմբրանդտի փառքը դուրս էր եկել Հոլանդիայից. նրա կտավները ձեռք են բերում հավաքորդներ, եվրոպական արքայական ընտանիքների ներկայացուցիչներ, մասնավորապես Անգլիայի թագավոր Չարլզ I Ստյուարտը։
Ինքնադիմանկար Ինքնադիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանդտ վան Ռեյն[1] |
տարի | 1640 |
բարձրություն | 102 |
լայնություն | 60 |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ[2] |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ[1] |
հիմնական թեմա | Ռեմբրանդտ վան Ռեյն |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/rembran/painting/selfport/sp1640.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Self-portrait by Rembrandt (National Gallery, London) Վիքիպահեստում |
Ռեմբրանդտի տասնյակ ինքնադիմանկարներից այս մեկն առանձնանում է իր մոնումենտալությամբ։ Նկարիչն այնտեղ պատկերում է իր սոցիալական դիրքը[3]։ Նա հագել է մորթով զարդարված թանկարժեք հագուստ, կրում է շղթա, թանկարժեք քարեր։ Հայացքը մելանխոլիկ է, իր արժեքի գիտակցումով լցված։ Ֆոնը չեզոք է, դիտողի ողջ ուշադրությունը կենտրոնանում է նկարչի կերպարին։
Ներքին աջ անկյունում լավ տեսանելի է «Rembrandt f.» (Rembrandt fecit) գրությունն ու ամսաթիվը։ Ավելի ներքևում «conterfeycel» գրությունն է, որ հին հոլանդերենով նշանակում է «դիմանկար»։
Կարևոր է այն հանգամանքը, որ նկարչի հագուստը բնորոշ է 16-րդ դարի սկզբին։ Ռեմբրանդտը ոչ միայն իր ժամանակակիցներից ցուցադրել է իր կարգավիճակը, այլ մարտահրավեր է ներկայացրել 16-րդ դարի խոշորագույն նկարիչներին` Դյուրերին, Տիցիանին, Ռաֆայելին։
Ռեմբրանդտը շատ բարձր էր գնահատում Դյուրերին, հավաքում էր նրա փորագրությունները։
1639 թվականի ապրիլին Ռեմբրանդտը ներկա է եղել աճուրդին, երբ պորտուգալացի հավաքորդ Ալֆոնսո Լոպեսը գնել է Ռաֆայելի «Բալթազար Կաստիլիոնեի դիմանկարը»։ Վիեննայում պահվում է այդ նկարի թեմայով Ռեմբրանդտի ուրվանկարը, որի լուսանցքում Ռեմբրանդտը նշել է, որ նկարը մեծ գումարով (3.500 գուլդեն) է ձեռք բերել (իր նամակներում նկարիչը նշում է, որ Ռեմբրանդտը իր կտավները գնահատում էր 600-1.000 գուլդեն)։ Լոպեսը, որ ապրել է Ամստերդամում 1637-1641 թվականներին, ձեռք էր բերել Տիցիանի «Ջերոլամո Բարբարիգոյի դիմանկարը», որը Ռեմբրանդտը լավ գիտեր։
Իր նախորդի օրինակով ինքնադիմանկար ստեղծելու մտքի դրսևորում է 1639 թվականին ստեղծված օֆորտը։ 1640 թվականի ինքնադիմանկարում կրկնվել են Դյուրերի և Տիցիանի կերպարների դիրքերը. աջ ձեռքով կռթնել է սեղանին։ Նկարի ռենտգենյան լուսանկարներից պարզվում է, որ ի սկզբանե ձախ ձեռքը ևս հենված էր սեղանին, իսկ կերպարի օձիքը ավելի կլորավուն ձև է ունեցել։
Գրականություն
խմբագրել- Ա. Վերժբիցկի Ռեմբրանդտի արվեստը
- Մելիսա Ռիկետս Ռեմբրանդտ. — Այրիս-Պրես, 2006.
- David Bomford, Jo Kirby, Ashok Roy, Axel Rüger, and Raymond White. Art in the Making: Rembrandt. Yale University Press. 2006
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինքնադիմանկար (Ռեմբրանդտ, 1640)» հոդվածին։ |