Ինտերնետային ենթակառուցվածք

Ինտերնետային ենթակառուցվածք (Internet infrastructure), ֆիզիկական համակարգեր, որոնք ապահովում են ինտերնետային կապ: Դրանք ներառում են ցանցային մալուխներ, բջջային աշտարակներ, սերվերներ, ինտերնետի փոխանակման կետեր, տվյալների կենտրոններ և անհատական համակարգիչներ :

Նախապատմություն

խմբագրել

Մի շարք ուսումնասիրություններ ու իրադարձություններ օգնել են սահմանելու ինտերնետային կարևորագույն ենթակառուցվածքի շրջանակը: 2013 թվականի օգոստոսին ինտերնետային ենթակառուցվածքի փորձագետները, ներառյալ Յուվալ Շավիթը, Բիլ Վուդքոկը, Ռոսելլա Մատիոլին, Թոմաս Հեբերլենը, Իթան Կաց-Բասեթը և Ռոլանդ Դոբինսը, վեց օր հավաքվեցին Schloss Dagstuhl- ում՝ զատորոշելու ինտերնետային կարևորագույն ենթակառուցվածքի ակադեմիական ու քաղաքական ըմբռնումը, հընթացս ստեղծելու մի շարք փաստաթղթեր։ [1] 2017 թվականին Կիբեռտարածության կայունության գլոբալ հանձնաժողովը գլոբալ հարցում անցկացրեց ինտերնետային ենթակառուցվածքի փորձագետների շրջանում՝ գնահատելու համար, թե որն է ինտերնետային կարևորագույն ենթակառուցվածքի կոնսենսուսի աստիճանը և ստեղծելու Հանրային միջուկի սահմանումը, որն այն ժամանակվանից օգտագործվում է ՏՀԶԿ-ի ու այլոց կողմից՝ որպես ինտերնետի կարևորագույն ենթակառուցվածքի հիմնական տարրերի ստանդարտացված նկարագրություն[2] [3] Ի լրումն այս գլոբալ կիրառելի հայտածումների՝ ազգային հատուկ սահմանումներ են տրվել առանձին կառավարությունների կողմից. օրինակ՝ ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի կողմից՝ 2006 թվականին [4] և ԱՄՆ Սպիտակ տան կողմից՝ 2013 թվականին [5]

GCSC-ի (ԿԿԳՀ-ի) սահմանում

խմբագրել

GCSC-ի՝ Կիբեռտարածության կայունության գլոբալ հանձնաժողովի ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքների գնահատման աշխատանքային խմբի զեկույցում ի մի են բերվել իրականացրած հետազոտության արդյունքները, տրվել է ինտերնետային կարևորագույն ենթակառուցվածքի համապարփակ սահմանումը, որը ներառում է հետևյալ տարրերը. [6]

  • Փաթեթների ուղղորդում և վերահասցեավորում
  • Անվանման և համարակալման համակարգեր
  • Անվտանգություն և ինքնության պաշտպանություն
  • Ֆիզիկական փոխանցման մեդիա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Carle, Georg; Schiller, Jochen; Uhlig, Steve; Willinger, Walter; Wählisch, Matthias (9 August 2013). Carle, Georg; Schiller, Jochen; Uhlig, Steve; Willinger, Walter; Wählisch, Mattias (eds.). «The Critical Internet Infrastructure». Dagstuhl Reports (English). Schloss Dagstuhl: Dagstuhl Publishing. 3 (8): 27–39. doi:10.4230/DagRep.3.8.27.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Definition of the Public Core, to which the Norm Applies» (PDF). Global Commission on the Stability of Cyberspace. 21 May 2018. Արխիվացված է օրիգինալից (PDF) 8 March 2021-ին. Վերցված է 25 June 2021-ին. «As input to its process, a working group of the GCSC conducted a broad survey of experts on communications infrastructure and cyber defense to assess which infrastructures were deemed most worthy of protection. On a scale of zero to ten, with zero being 'unworthy of special protection' and ten being 'essential to include in the protected class,' all surveyed categories ranked between 6.02 and 9.01. Accordingly, the Commission defines the phrase 'the public core of the Internet' to include packet routing and forwarding, naming and numbering systems, the cryptographic mechanisms of security and identity, and physical transmission media.»
  3. Report of the GCSC Critical Infrastructure Assessment Working Group (PDF). Global Commission on the Stability of Cyberspace. November 20, 2017. էջ 61. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-06-26-ին. Վերցված է 26 June 2021-ին.
  4. «Internet Infrastructure: DHS Faces Challenges in Developing a Joint Public/Private Recovery Plan» (PDF). United States Government Accountability Office. June 2006.
  5. «Presidential Policy Directive 21: Critical Infrastructure Security and Resilience». The White House. 12 February 2013.
  6. «Definition of the Public Core, to which the Norm Applies» (PDF). Global Commission on the Stability of Cyberspace. 21 May 2018. Արխիվացված է օրիգինալից (PDF) 8 March 2021-ին. Վերցված է 25 June 2021-ին. «As input to its process, a working group of the GCSC conducted a broad survey of experts on communications infrastructure and cyber defense to assess which infrastructures were deemed most worthy of protection. On a scale of zero to ten, with zero being 'unworthy of special protection' and ten being 'essential to include in the protected class,' all surveyed categories ranked between 6.02 and 9.01. Accordingly, the Commission defines the phrase 'the public core of the Internet' to include packet routing and forwarding, naming and numbering systems, the cryptographic mechanisms of security and identity, and physical transmission media.»"Definition of the Public Core, to which the Norm Applies" (PDF). Global Commission on the Stability of Cyberspace. 21 May 2018. Archived from the original (PDF) on 8 March 2021. Retrieved 25 June 2021. As input to its process, a working group of the GCSC conducted a broad survey of experts on communications infrastructure and cyber defense to assess which infrastructures were deemed most worthy of protection. On a scale of zero to ten, with zero being 'unworthy of special protection' and ten being 'essential to include in the protected class,' all surveyed categories ranked between 6.02 and 9.01. Accordingly, the Commission defines the phrase 'the public core of the Internet' to include packet routing and forwarding, naming and numbering systems, the cryptographic mechanisms of security and identity, and physical transmission media.

Արտաքին հղումներ

խմբագրել