Իմերխևի
հայաբնակ գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում
Իմերխևի կամ Ախուրաշկուա (աբխազերեն՝ Ахурашкуа, վրացերեն՝ იმერხევი), հայաբնակ գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 27 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Իմերխևի | ||
աբխ.՝ Ахурашкуа, վրաց.՝ იმერხევი | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գագրայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Գագրայի շրջան | |
ԲԾՄ | 350 մ | |
Բնակչություն | 24 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Բնակչությունը
խմբագրել1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 186 բնակիչ, հիմնականում հայեր[2][3], իսկ 1989 թվականին՝ 24 բնակիչ[4], կրկին հայեր[5]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական տարրական դպրոց։
Հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը` 1894 թվականին։
Նախկինում գյուղը կոչվել է Կովալևսկ, Կովալեցկի։ 1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Ախուրաշկուա։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 325)։ |