Իժախոտ
Իժախոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Boraginales |
Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
Ենթաընտանիք | Գաղտրիկայիններ (Boraginoideae) |
Տրիբա | Lithospermeae |
Ցեղ | Իժախոտ (Echium) L., 1753 |
Իժախոտ, քարբախոտ, օձի գլուխ, ախիոն ՝ (լատին․՝ Echium), գաղտրիկազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը բութանկյունավոր է, հաստ, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Տերևները հերթադիր են, նշարաձև, ամբողջական։ Բույսն ամբողջովին պատված է կոպիտ, փշանման մազմզուկներով։ Ծաղկաբույլը խիտ հասկանման կամ ողկուգանման ոլորք է։ Ծաղիկները սկզբում վարդագույն են, հետո՝ կապույտ։ Պտուղը գորշ սպիտակավուն կամ թուխ, կնճռոտ, ձվաձև քառընկուզիկ է։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 40), Հայաստանում՝ 3 տեսակ՝
- իժախոտ ռուսաստանյան (E. armsicum),
- իժախոտ սովորական (E. vulgare)
- իժախոտ իտալական (E. italicum)։
Տարածում
խմբագրելՏարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին լեռն, գոտիներում։ Աճում է խոտածածկ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին, չոր վայրերում և այլն։
Նշանակություն
խմբագրելԴեղաբույս է. պարունակում է ալկալուդներ, սապոնիններ, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ C, E, կարմիր գունակ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես խորխաբեր, հազը հանգստացնող միջոց։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժախոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժախոտ» հոդվածին։ |