Իգոր Տուրչին
Իգոր Եվդոկիմովիչ Տուրչին (ուկրաիներեն՝ Ігор Євдокимович Турчин, նոյեմբերի 16, 1936, Sofiivka, Cetatea-Albă County, Ռումինիայի թագավորություն - նոյեմբերի 7, 1993, Բուխարեստ, Ռումինիա), հանդբոլի ուկրաինացի մարզիչ, եղել է խորհրդային, այնուհետև Ուկրաինայի ազգային հավաքականների մարզիչ 1973 թվականից մինչև 1993 թվականը[1], նվաճել է Օլիմպիական խաղերի երեք և աշխարհի առաջնությունների հինգ մեդալ[2][3]։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1971), մանկավարժական գիտությունների դոկտոր։ Ամենահաջողակ մարզիչը հանդբոլի պատմության մեջ։ Սպորտում ունեցած ակնառու ձեռքբերումների համար Տուրչինն ու իր «Սպարտակ» (Կիև) թիմն ընդգրկվել են Գինեսի ռեկորդների գրքում։
Իգոր Տուրչին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | մարզիչ, handball coach և հանդբոլիստ |
Երկիր | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 16, 1936 |
Ծննդավայր | Sofiivka, Cetatea-Albă County, Ռումինիայի թագավորություն |
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 7, 1993 (56 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Կենսագրություն
խմբագրել1959 թվականին Տուրչինն սկսել է աշխատել սկսնակների խմբի հետ, որոնցից 1962 թվականին ստեղծել է «Սպարտակ» (Կիև) ակումբը[4]։ Ակումբը 20 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1969-1988), 13 անգամ հաղթել է Եվրոպայի Չեմպիոնների լիգան (1970-1973, 1975, 1977, 1979, 1981, 1983, 1985–1988)[1][5]: 1976 թվականին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչ։
ԽՍՀՄ կանանց հավաքականն Իգոր Տուրչինի գլխավորությամբ զբաղեցրել է առաջին տեղը Մոնրեալում (1976) և Մոսկվայում (1980) կայացած Օլիմպիական խաղերում, նվաճել բրոնզե մեդալ Սեուլում (1988), երկու անգամ հաղթել աշխարհի առաջնություններում (1982, 1986), 1975 և 1978 թվականներին դարձել է աշխարհի առաջնության արծաթե, 1973 թվականին՝ բրոնզե մեդալակիր։
Իր կարիերայի սկզբում Տուրչինը մարզել է նաև սեղանի թենիս խաղացողների, և նրա սանը դարձել է Ուկրաինական ԽՍՀ չեմպիոն[4]։
1965 թվականին Իգոր Տուրչինն ամուսնացել է ենթականերից մեկի՝ Զինաիդա Ստոլիտենկոյի հետ։ Նրանք ունեցել են մեկ դուստր` Նատալյան (ծնվել է 1971 թվականին) և մեկ որդի` Միխայիլը (ծնվել է 1983 թվականին)։ Նատալյան մոր հետ խաղացել է Կիևի «Սպարտակում», իսկ Միխայիլն զբաղվել էբասկետբոլով[6]։ Կյանքի վերջին տարիների ընթացքում նա կրել է սրտի մի քանի կաթված։ Տուրչինը Նորվեգիայում բարդ վիրահատություն է տարել, որի արժեքը (25 հազար դոլար) վճարել է նորվեգական ակումբներից մեկը, որը հավաքներ է անցկացրել «Սպարտակի» բազայում։ Դրա փոխարեն Տուրչինն ութ[7] ամիս մարզել է Նորվեգիայի կանանց հանդբոլի թիմը[6]։ Տուրչինը մահացել է 1993 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկության ժամանակ սրտի կաթվածից։ Նրա մահից հետո կինն ստանձնել է ամուսնու պարտականությունները` ղեկավարելով Կիևի «Սպարտակ» ակումբն ու Ուկրաինայի հանդբոլի ազգային հավաքականը[1][8]։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Зинаида Турчина: О нас говорили, будто мы как собаки, которых с цепи спустили. fraza.ua (28 May 2009)
- ↑ Women Handball World Championship 1973 in Yugoslavia 08-15.12 Champion Yugoslavia,
Women Handball World Championship 1975 Soviet Union 03-13.12 Winner East Germany,
Women Handball World Championship 1978 in Czechoslovakia 30.11–10.12 Champion East Germany. todor66.com - ↑ A – Indoor/en salle/Halle – 1982 – HUN,
A – Indoor/en salle/Halle – 1986 – NED. International Handball Federation - ↑ 4,0 4,1 Турчина: «Мне нечего скрывать»
- ↑ Истоки. spartak.kiev.ua
- ↑ 6,0 6,1 Я ПРОЖИЛА ЗА ТУРЧИНЫМ, КАК ЗА ЗОЛОТОЙ СТЕНОЙ. segodnya.ua (21 December 2000)
- ↑ «Сегодня» (Киев), № 243 (744), 21 декабря 2000 года.
- ↑ Девочки не хотели, чтобы я выходила замуж. gazeta.ua (25 February 2007)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Տուրչին» հոդվածին։ |