Ժան Անույ

ֆրանսիացի գրող

Ժան Անույ (ֆր.՝ Jean Anouilh, հունիսի 23, 1910(1910-06-23)[1][2][3][…], Բորդո[4][5] - հոկտեմբերի 3, 1987(1987-10-03)[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա[5]), ֆրանսիացի թատերագիր, սցենարիստ, 20-րդ դարի ֆրանսիական գրականության ականավոր գործիչ[9], որի գրական կարիերան ձգվել է հինգ տասնամյակ։ Չնայած նրա պիեսների ժանրերը բազմազան են (տեղավորվում են ողբերգությունից մինչև աբսուրդային ֆարսի միջակայքում), սակայն նրա ամենաճանաչված երկը Սոփոկլեսի «Անտիգոնե» ողբերգության վերամշակումն է, որը գրվել ու Փարիզում բեմադրվել է 1943 թվականին և ընկալվել է որպես բռնությանը չենթարկվելու, մարշալ Պետենի գլխավորած կոլաբորացիոնիստական կառավարությանն ընդդիմանալու կոչ։

Ժան Անույ
ֆր.՝ Jean Anouilh
Ծնվել էհունիսի 23, 1910(1910-06-23)[1][2][3][…]
ԾննդավայրԲորդո[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 3, 1987(1987-10-03)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայրԼոզան, Շվեյցարիա[5]
ԳերեզմանPully cemetery[6]
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, գրող և ռեժիսոր
Լեզուֆրանսերեն
ԱզգությունԲասկեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՇապտալ
ԱնդամակցությունAssociation des amis de Robert Brasillach?
Պարգևներ
ԱմուսինՄոնել Վալենտին[8] և Nicole Anouilh?
Համատեղ ապրողՄոնել Վալենտին և Nicole Anouilh?
ԶավակներColombe Anouilh?, Caroline Anouilh? և Catherine Anouilh?
Изображение автографа
 Jean Anouilh Վիքիպահեստում

Անույը հետպատերազմական ժամանակների ֆրանսիացի ամենաբեղմնավոր գրողներից մեկն է։ Նրա երկերի մեծ մասում արծարծվում է բարոյական կոմպրոմիսների աշխարհում սեփական դիրքորոշումը պահպանելու և առաջ տանելու գաղափարը։ Անույի պիեսները նվազ փորձարարական են, քան իր ժամանակակից թատերագիրներից շատերինը, ունեն հստակ դիպաշար (սյուժե), փայլուն երկխոսություններ[10]։ Նրա թատերգություններից «Արտույտը» թարգմանվել է հայերեն։

Ժան Անույը հեղինակել է նաև կինոսցենարներ, որոնց հիման վրա նկարահանված ֆիլմերից հիշարժան են հատկապես «Մսյե Վինսենտը» (1947), «Մանուկ Մոլիերը» (1959), «Թանկագին Կարոլինան», «Գիշերվա ասպետը» (1964)։

Պարգևներ

խմբագրել
  • 1961 — «Թոնի» մրցանակ լավագույն թատերգության համար
  • 1970 — Չինո դել Դուկայի մրցանակ
  • 1971 — «Prix du Brigadier» մրցանակ
  • 1980 — Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ (Գրան պրի)

Երկերի ընտրանի

խմբագրել
  • L'Hermine (1932)
  • Mandarine (1933)
  • Y avait un prisonnier (1935)
  • Le voyageur sans bagage (1937)
  • La sauvage (1938)
  • Le Bal des Voleurs (1938)
  • Léocadia (1940)
  • Eurydice (1941)
  • Le rendez-vous de Senlis (1941)
  • Antigone (1942)
  • Roméo et Jeannette (1946)
  • Medee (1946)
  • L'Invitation au Château (1947)
  • Ardèle ou la Marguerite (1948)
  • La répétition ou l'amour puni (1950)
  • Colombe (1951)
  • La valse des toréadors (1952)
  • L'Alouette (1952)
  • Ornifle ou le courant d'air (1955)
  • Pauvre Bitos ou le dîner de têtes (1956)
  • L'hurluberlu ou le réactionnaire amoureux (1959)
  • La petite Molière (1959)
  • Becket ou l'honneur de Dieu (1959)
  • La Grotte (1961)
  • Fables (1962)
  • Le boulanger, la boulangère et le petit mitron (1968)
  • Cher Antoine; ou l'amour raté (1969)
  • Les poissons rouges; ou Mon père, ce héros (1970)
  • Tu étais si gentil quand tu étais petit (1972)
  • Monsieur Barnett (1974)
  • L'Arrestation (1975)
  • Chers zoizeaux (1976)
  • Vive Henri IV (1978)
  • La Culotte (1978)
  • La Foire d'empoigne (1979)
  • Le Nombril (1981)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Ануй Жан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. https://www.pullypatrimoine.ch/cimetiere-de-pully
  7. http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
  8. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  9. Ануй / А. П. Скуратовская // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 93—94. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
  10. Norwich, John Julius (1990). Oxford Illustrated Encyclopedia Of The Arts. USA: Oxford University Press. էջեր 18. ISBN 978-0198691372.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ժան Անույ հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Անույ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 461