Ժայռային ճնճղուկ (լատին․՝ Petronia petronia), ճնճղուկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Ժայռային ճնճղուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ճնճղուկներ
Ցեղ Ժայռային ճնճղուկներ
Տեսակ Ժայռային ճնճղուկ
Լատիներեն անվանում
Petronia petronia
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 561948
NCBI 150913
EOL 1052132

Petronia petronia barbara

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 28-32 սմ, կենդանի զանգվածը՝ 31-33 գ։ Հասունի փետրածածկը վերևից դեղնադարչնագույն է՝ սև խայտերով և փետուրների բաց երիզներով։ Ներքևից թույլ խայտերով է։ Գլխի կենտրոնական մասը և հոնքը բաց գույնի են, կողքերը՝ սևավուն շերտերով։ Պոչը կարճ է, ծայրը՝ բաց պտերով, ներքնապոչին կան մուգ կիսալուսնաձև վրձնախազեր։ Արուի կոկորդի հիմքում կա փոքր, դեղին բիծ, որը տեսանելի է միայն հարսանեկան խաղերի ընթացքում։ Բնակվում է քարքարոտ լեռնալանջերին, ժայռախորշերում, լքված գյուղերում։

Սննդառություն

խմբագրել

Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով։

Կենսակերպ

խմբագրել

Գարնանային վերադարձը՝ մարտ-ապրիլին։ Հետբնադրման շրջանում երամներով կերակրվում է ցանքադաշտերում։

Բազմացում և զարգացում

խմբագրել

Բնադրում է՝ սկսած մայիսի 1-իև կեսից՝ ժայռերի ու շ��նությունների ճեղքերում։ Բույնը (տրամագիծը՝ 15-20 սմ) գնդաձև է, կառուցում են արուն ու էգը՝ խոտաբույսերից։ Ձվադրմանը պատրաստ բները հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի վերջը։ Դնում է 21, 5 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն պտերով 4-7 ձու։ Ձագերը բներում հայտնվում են մայիսի 1-ին տասնօրյակին։

Հունիս-հուլիսին տեղի է ունենում ձագերի զանգվածային թռիչքը բներից, հուլիս-օգոստոսին ձևավորվում են երիտասարդ թռչունների փոքր ու մեծ երամներ (20-200 թռչուն)։ Աշնանային չուն՝ հոկտեմբերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռային ճնճղուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռային ճնճղուկ» հոդվածին։