Թրաշուշան Շովիցի
Թրաշուշան Շովիցի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Հիրիկազգիներ (Iridaceae) |
Ցեղ | Թրաշուշան (Gladiolus) |
Տեսակ | Թրաշուշան Շովիցի (G. szovitsii) |
Միջազգային անվանում | |
Gladiolus szovitsii |
Թրաշուշան Շովիցի (լատին․՝ Gladiolus szovitsii), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելՊալարասոխուկավոր, գեղազարդային բույս է։ Ցողունն ունի 15-30 սմ բարձրություն։ Տերևները զուգահեռաջիղ են։ Ծաղկաբույլը միակողմանի կամ երկկողմանի է, 2-3, երբեմն` 7 ծաղիկներով։ Ծաղկապատը վարդամանուշակագույն է, լայն բացված[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրի, Ալդարա, Շվանիձոր)։ Աճում է նաև Ադրբեջանում (Զանգելանի շրջան), Հյուսիսարևմտյան և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 400-1100 մ բարձրությունների վրա, բաց քարքարոտ և կավային լանջերին, օշինդրային կիսաանապատում, շիբլյակում, կաղնու-գիհու նոսրանտառում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրաշուշան Շովիցի» հոդվածին։ |