Թրանդուիլ, երևակայական հերոս Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի Միջերկրի աշխարհից։ Նա օժանդակ կերպար է «Հոբիթ կամ գնալն ու գալը» վեպում, որտեղ հանդես է գալիս որպես Էլֆերի արքա։ Հիշատակվում է նաև «Մատանիների տիրակալը»-ում, «Սիլմարիլիոնում» և «Անավարտ պատմություններում»։ Ըստ Թոլքինի նկարագրության՝ Թրանդուիլը աշնանը կրում է թագ՝ պատրաստված կարմիր տերևներից և հատապտուղներից, իսկ գարնանը՝ նմանատիպ թագ՝ ծաղիկներից։ Ինչպես մնացած բոլոր Սինդարները, նա նույնպես անմորուս է, բարձրահասակ և մոխրագույն աչքերով։

Թրանդուիլ
ՏեսակՄիջերկրի էլֆ, fictional king? և ֆենթզի ֆիլմի կերպար
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ներկայացված էՀոբիթը, Հոբիթ ֆիլմ և Մատանիների տիրակալը
Սեռարական
ՔաղաքացիությունWoodland Realm
Հրարած տիեզերքիցՏոլկինի լեգենդարիում
ԵրեխաներԼեգոլաս
Դերը կատարել ենԼի Փեյս

Կենսագրություն

խմբագրել

Թրանդուիլը սինդարներից կամ մոխրագույն էլֆերից մեկն է։ Չնայած նրան, որ նրա ծննդյան թիվն ու վայրն անհայտ են, հնարավոր է, որ նա ծնվել է Բելերիանդում, Միջերկրի Առաջին դարաշրջանի ընթացքում[1]։ Առաջին դարաշրջանիի վերջում Ցասման Պատերազմից(անգլ.՝ War of Wrath) ավերվեց Բելերիանդի մեծ մասը, որի պատճառով Սինդարները գաղթեցին դեպի Միջերկիր։ Անցնելով Մառախլապատ Լեռները, Անդուին գետին սահմանակցող թավուտներում նրանք գտան Սիլվան էլֆերի բնակավայրը, որտեղ արժանացան ջերմ ընդունելության։ Սինդարներից ոմանք դարձան անգամ Սիլվանների արքայազներ։ Արքայազներից մեկն էր նաև Թրանդուիլի հայր Օրոֆերը, ում թագավորությունը ներառում էր Մեծ Գրինվուդի (անգլ.՝ Greenwood the Great) հարավային մասը, որը հետագայում ստանում է Սև անտառ (անգլ.՝ Mirkwood) անվանումը։

Երկրորդ դարաշրջանի վերջին Թրանդուիլն իր հոր և իրենց մեծ բանակի հետ միացավ մարդկանց և էլֆերի Վերջին Միությանը՝ պատերազմելու ընդդեմ Սաուրոնի։ Սիլվան էլֆերը ծանր կորուստներ տվեցին։ Դագորլադի մարտում Մորդորի Սև Դարպասի (անգլ.՝ Black Gate of Mordor) մոտ սպանվեց նաև Օրոֆերը։ Շարնակելով պատերազմել՝ Թրանդուիլը, ով այժմ թագավոր էր, ղեկավարեց բանակի մնացորդները, որի միայն մեկ երրորդը կարողացավ հետ վերադառնալ դեպի իրենց տունը թևուտներում[2]։ Երրորդ դարաշրջանի ընթացքում Թրանդուիլի ժողովուրդը գաղթեց դեպի հյուսիս, հատկապես 1000 թ․-ից հետո, երբ հարավում ստվեր էր իջել։ Թրանդուիլի ժողովուրդը վերջապես բնակություն հաստատեց Սև անտառի հյուսիս-արևելքում՝ Անտառային գետի (անգլ.՝ Forest River) շրջակայքում։ Այստեղ նրանք կարողացան հետ մղել Դոլ Գուլդուր սարսափելի ամրոցից եկող չար ուժերը և ապրել խաղաղության մեջ, ինչպես անտառում, այնպես էլ իրենց սարքած ստորերկրյա ահռելի փոսերում։

Լինելով տեղակայված այդքան հեռու հյուսիսում և չափազանց վտանգավոր Սև անտառի ծայր արևելքում՝ Թրանդուիլի ժողովուրդը դարձավ քիչ, թե շատ մեկուսացված, բայց չնայած դրան նա կարողացավ ջերմ դիվանագիտական և առևտրական հարաբերություններ հաստատել թզուկների և մարդկանց հետ, ովքեր ապրում էին Էրեբորի,Դեյլի և Էսգարոթի մոտակայքում։ Վիշապ Սմոգի հարձակումը ��րրորդ դարաշրջանի 2770 թ.-ին ավերեց Էրեբորն ու Դեյլը և նվազեցրեց Էսգարոթի տարածքները մինչև նախնական սահմանները, սակայն գինու առողջ առևտուրը շարունակվեց պահպանվել գետի և անտառի միջև։ Այս իրավիճակը անփոփոխ էր մինչև Բիլբո Բեգինսի և մի շարք թզուկների ժամանումը երրորդ դարաշրջանի 2941 թ.-ին Էրեբորը հետ վերադարձնելու նպատակով։ Թզուկները բռնվում են Թրանդուիլի բանակի կողմից և իրենց կասկածելի նպատակների պատճառով որոշ ճամանակ անց են կացնում նրա զնդանում, մինչև տակառների մեջ թաքնվելով կարողանում են փախչել այնտեղից։ Սմոգի մահից հետո Թրանդուիլն ու Էսգարոթի մարդիկ սկսեցին պահանջել Էրեբորի գանձերի իրենց մասը, դրանով իսկ առերեսելով թզուկներին, ովքեր իրենց հերթին ամրապնդեցին ուժերը՝ միանալով Այրն Հիլզի(անգլ.՝ Iron Hills) բանակին։ Այս ամենը համարյա հանգեցրեց պատերազմի, որը կանխվեց հրաշագործ Գենդալֆի միջամտությամբ, որն ուղղակիորեն նախորդել էր օրկերի և վարգերի միացյալ բանակների ժամանմանը։ Էլֆերի, թզուկների և մարդկանց միացյալ բանակները հազարավոր կյանքերի կորուստերով հաղթանակեցին սպասվելիք Հինգ Զորքերի ճակատամարտում (անգլ.՝ Battle of the Five Armies)։ Ճակատամարտից հետո Թրանդուիլը դրական հարաբերություններ հաստատեց Էրիբորի և Դեյլի վերահիմնված թագավորությունների հետ, բայց հնամյա հակամարտությունը թզուկների և Էլֆերի միջև շարունակում էր լարվածության մեջ պահել նրանց և մարդկանց ընկերությունը։

Թրանդուիլը արեց այն ինչ կարող էր, որպեսզի օգներ իր համախոհներին Մատանու պատերազմի ընթացքում, ներառյալ Գենդալֆի կողմից անցկացվելիք հարցաքննության համար Գոլլումին իր զնդանում պահելը։ Հետագայում օրկերի միջոցով Գոլլումը փախչում է իր բանտից, և Թրանդուիլն իր որդի Լեգոլասին ուղարկում է Ռիվենդել՝ խորհրդակցելու Էլռոնդի և Գենդալֆի հետ այս և այլ հարցերով[3]։ Թրանդուիլն ու իր մարդիկ դիմագրավեցին Սաուրոնի հարձակումներին պատերազմի հյուսիսային ճակատամարտերի ժամանակ։ Հաղթելով իրենց թշնամիներին հյուսիսում՝ նրանք շարժվեցին դեպի հարավ, միացան Քելեբորնի և Գալադրիելի գլխավորած Լորիենի բանակին Դոլ Գուլդուրը ոչնչացնելու և Սև անտառը Սաուրոնի չարիքից մաքրելու նպատակով։ Պատերազմից հետո Թրանդուիլի տարածքները մեծացան՝ ներառելով ամբողջ Սև անտառի հյուսիսն իր՝ կենտրոնական լեռներով, և ինքն ու իր ժողովուրդը վայելեցին խաղաղությունը։ Մեկնել է նա արդյոք Միջերկրից Վալինոր, թե ոչ, անհայտ է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. In Appendix B of "The Lord of the Rings" Tolkien states that Thranduil was one of the Sindar who migrated eastward early in the Second Age and established kingdoms among the Silvan Elves, implying he had a Beleriand origin and was alive during the First Age. However, in later writings, featured in "Unfinished Tales," Thranduil's father Oropher was made founder of the realm and reigned for thousands of years before his son, putting the time and place of Thranduil's birth into question.
  2. Unfinished Tales, 335.
  3. While his having a son indicates that Thranduil was, or had been, married, his wife is never named or discussed in any writings.