Թվեյթսունի կամուրջ
Թվեյթսունի կամուրջ (նորվ.՝ Tveitsund bru ), կամուրջ Նորվեգիայի հարավ-արևմուտքում, Նիսեր լճի վրա (Տրունգեն։ Հանդիսանում է Riksvei 41 ճանապարհի հատվածը։ Այն երկարությամբ Նորվեգիայի 3-րդ կամարային կամուրջն է[1]։
Թվեյթսունի կամուրջ նորվ.՝ Tveitsund bru | |
---|---|
Երկիր | Նորվեգիա |
Տեղանք | Տրունգեն, Նիսեդալ, Տելեմարկ, |
Նշանակություն | ավտոճանապարհային |
Տեսակ | կամարային |
Նյութ | քար |
Հատում է | Nisser? |
Կառուցվել է | 1918թ. |
Երկարություն | 62,1 մ |
Լայնություն | 5 մ |
Բարձրություն | 2,47 մ |
Բացման տարեթիվ | 1918 |
Ժառանգության կարգավիճակ | Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
Պատմություն
խմբագրելՄինչ կամրջի կառուցումը տրանսպորտային փոխադրումները կատարվում էին լաստանավերի միջոցով։ Այն կառուցվել է 1918 թ.-ին։ Կառուցման ժամանակաշրջանում այն եղել է կամրջաշինության լավագույն օրինակներից մեկը։
1999 թ.-ի հուլիսի 13-ին Թվեյթսունի կամուրջը ճանաչվեց Նորվեգիայի մշակութային հուշարձան[2]։
Կառուցվածք
խմբագրելԿամուրջը քարից է, կամարային ձևի, միաթռիչք։ Թռիչքային սյուները կանգնեցվել են փայտյա կախիչների միջոցով։ Ամբողջական երկարությունը 62,1 մ է։ Թռիչքը ունի 51 մ երկարություն։ Բարձրությունը ջրից 2,47 մ է։ Ընդհանուր լայնությունը կազմում է 5 մ, երթևեկելի մասի լայնությունը՝ 4 մ։ Կամրջի մուտքը զարդարված է խոյակներով ու զարդանախշերով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Կամրջի մասին տեղեկատվություն Vegvesen.no կայքում: Արխիվացված 2007-10-30 Wayback Machine (նորվ.)