«Թռչելու ժամանակը» (ռուս.՝ «Время летать»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Սախարովը 1987 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում[1]։

Թռչելու ժամանակն է
ռուս.՝ Время летать
Երկիր ԽՍՀՄ
Ժանրտրագիկոմեդիա և Ֆարս
Թվական1988
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Սախարով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Ժիտինսկի
ԴերակատարներՍերգեյ Արցիբաշև, Սերգեյ Գազարով, Վալենտին Գաֆտ, Վլադիմիր Իլյին, Անաստասիա Նեմոլյաևա, Ելենա Սոլովեյ, Նատալյա Ֆատեևա, Ելենա Յակովլևա, Իվան Ագաֆոնով, Էդուարդ Բոչարով, Միխայիլ Զոնենշտրալ, Իոսիֆ Կոնոպացկի, Ելիզավետա Նիկիշչիխինա, Անդրեյ Տոլուբեև, Բրունո Ֆրեյնդլիխ, Վլադիմիր Բալոն, Վլադիմիր Վոլկով, Սերգեյ Գաբնիա, Լյուդմիլա Գավրիլովա, Վալենտին Գոլուբենկո, Իրինա Դոմնինսկայա, Սերգեյ Միգիցկո, Մաքսիմ Մունզուկ, Օքսանա Միսինա, Յուրի Նիֆոնտով, Յանա Դրուզ, Վադիմ Զախարչեկնո, Թամազ Տոլորայա, Օլգա Անոխինա, Ալեքսանդր Լեբեդև, Բորիս Յուրչենկո և Ալեքսեյ Վանին
ՕպերատորՎալենտին Ժելեզնյակով
ԵրաժշտությունԴավիթ Թուխմանով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն90 րոպե

Սյուժե

խմբագրել

Ներածական տեքստ․

  «Նման բան երբեք չի պատահել և չի կարող պատահել
ոչ մի օդանավակայանում։

Սակայն այս պատմությունը, մեզ թվում է,

կապ ունի դեպի իրականություն»։
 

Գործողությունը տեղի է ունենում ԽՍՀՄ ինչ-որ քաղաքի մտացածին օդանավակայանում։ Օդանավակայանի ղեկավարության աշխատանքի հաջողությունը գնահատվում է ոչ թե ինքնաթիռների թռիչքով ու վայրէջքով, այլ թռիչքների անվտանգությամբ։ Պարզվում է, որ օդանավակայանը կարող է բավականին հաջող գործել առանց որևէ ինքնաթիռ ընդունելու՝ ապահովելով բացարձակ անվտանգություն։ Սպասասրահում իրավիճակը թեժանում է. ուղևորներն աստիճանաբար սկսում են հասկանալ, որ տարօրինակ ծուղակի մեջ են ընկել. օդանավակայանը չի գործում։

Վերադասները ստանում են պարգևներ և մրցանակներ, բայց սովորական աշխատակիցներն ու ուղևորները պետք է իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը, որպեսզի հասնեն օդանավակայանի գործունեության վերսկսմանը և թռչեն այնտեղ, ուր պետք է։

Դերերում

խմբագրել
  • Իվան Ագաֆոնով – Իվան Ագեևիչ, ուղևոր
  • Սերգեյ Արցիբաշև – Սերգեյ Տուրկին, դիմավորող
  • Էդուարդ Բոչարով – Պյոտր Գերասիմովիչ Գորոխով, օդանավակայանի պետ
  • Սերգեյ ԳազարովԱրկադի, ուղևոր, անսամբլի ադմինիստրատոր
  • Վալենտին ԳաֆտՎիկտոր Իվանովիչ, ուղևոր-սաքսոֆոնահար
  • Միխայիլ Զոնենշտրալ – Ալեքսեյ, ավիադիսպետչեր
  • Վ. Ա. Իլյին – Անդրեյ Կոնստանտինովիչ, ուղևոր
  • Վ. Լ. Իլյին – Իննոկենտի Պետրովիչ, մատուցող
  • Իոսիֆ Կոնոպացկի – Իգոր Դմիտրիևիչ Աֆանասև, թռիչքների ղեկավար
  • Անաստասիա Նեմոլյաևա – Նադյա, բորտուղեկցորդուհի
  • Ելիզավետա Նիկիշչիխինա – ուղևոր
  • Ելենա Սոլովեյ – Վալենտինա Գրիգորևնա, երգչուհի
  • Անդրեյ Տոլուբեև – Բորիս Չինենկով, օդանավակայանի աշխատակից
  • Բրունո Ֆրեյնդլիխ – Մաքսիմ Պետրովիչ, ուղևոր
  • Վասիլի Պետրենկո – Միշա, ավիադիսպետչեր

Նկարահանման խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Ժիտինսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսեյ Սախարով
  • Բեմադրող օպերատոր՝ Վալենտին Ժելեզնյակով
  • Բեմադրող նկարիչներ՝ Բորիս Բլանկ, Վլադիմիր Մուրզին
  • Կոմպոզիտոր՝ Դավիթ Թուխմանով[2]

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել