Թութակներ (կարգ)

(Վերահղված է Թութակներից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թութակներ (այլ կիրառումներ)
Թութակներ
Թութակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Թութակներ
Լատիներեն անվանում
Psittaciformes


Թութակներ (լատին․՝ Psittaciformes), թռչունների կարգ։

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Ունեն կարճ պարանոց, խոշոր գլուխ, հզոր կտուց։ Վերնակտուցը շարժական ձևով միացած է ճակատոսկրի հետ։ Լեզուն կարճ է, մկանոտ։ Փետուրները գունավորված են վառ կանաչ, կարմիր, կապույտ գույներով, հազվադեպ սև են կամ մոխրագույն։ Գունային երկձևությունը թույլ է արտահայտված։ Ոտքերն ունեն 4-ական մատներ, ամուր եղունգներ։ Առաջին և չորրորդ մատները ետ են ծալված։ Տարածված են արևադարձերում և մերձարևադարձերում։ Բնորոշ են հիմնականում ծառապատ տարածքներին, սակայն կան նաև բաց տարածություններում ապրողներ։

Բազմացում և զարգացում

խմբագրել

Բազմացման շրջանից դուրս լինում են երամներով։ Բնադրում են ծառերի փչակներում, ժայռերի ճեղքերում, տերմիտների բներում, երբեմն՝ գետնին։ Դնում են 1-12 (հաճախ 2-5) սպիտակ ձու։ Թխսում է էգը, կամ արուն (18-30 օր)։ Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, անօգնական և կույր։ Երկու ծնողներն էլ մասնակցում են սերնդի խնամքին։

Սննդառություն

խմբագրել

Թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն՝ միջատներով։ Օգտակար են, նպաստում են բույսերի փոշոտմանը և սերմերի տարածմանը։ Որոշ թութակներ վնաս են հասցնում այգիներին ու ցանքերին։ Առանձին տեսակներ պահվում են վանդակներում և ընդունակ են որոշ բառեր արտաբերել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 229  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութակներ (կարգ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութակներ (կարգ)» հոդվածին։