Թորգոմ Ջուհարյան
Թորգոմ Գևորգի Ջուհարյան (1905 դեկտեմբերի 27, գյուղ Կըզըլ-Չախչախ (Կարսի նահանգ)- 1988 թվականի ապրիլի 17, Երևան), հայ մանկավարժ, մեթոդիստ, բանասեր, մանկավարժական գիտությունների դոկտոր (1968 թ.), պրոֆեսոր (1969 թ.)։
Թորգոմ Ջուհարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1905 |
Ծննդավայր | գյուղ Կըզըլ-Չախչախ (Կարսի նահանգ |
Մահացել է | 1988 թվականի ապրիլի 17 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրել1930 թվականին ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, երկար տարիներ դասախոսել է մանկավարժություն և մանկավարժության պատմություն համալսարանում (1930-1936 թթ.), մանկավարժական ինստիտուտներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է։ 1967 թվականից դասախոսական աշխատանքի է անցել Երևանի համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնում։ 1972-1979 թվականներին ղեկավարել է համալսարանի մանկավարժության ամբիոնը[1][2]։
1945-1967 թվականներին աշխատել, գիտամանկավարժական աշխատանք է կատարել Լուսավորության նախարարությունում, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական, Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտներում։
Զգաղվել է հայ գրականության, նաև հայոց լեզվի դասավանդման մեթոդիկաների հարցերով։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների և դպրոցական դասագրքերի։ Աշխատությունները նվիրված են հայոց լեզվի, գրականության, պատմության ուսուցմանը։
Երկեր
խմբագրել- Հայրենագիտական աշխատանքը դպրոցում, Ե., 1949,
- Հայ գրականության մեթոդիկա․ բարձր դասարանների ուսուցիչների համար, Ե․, 1966, 1978,
- Հայ գրականության մեթոդիկա։ Ուսումնական ձեռնարկ բուհերի համար, Ե., Երևանի համալս., 1972.-512 էջ, 1980- 2 հրտ․,
- Հայ գրականության մեթոդիկա, Ե., Երևանի համալս., 1980.-521 էջ,
- Հայոց լեզվի մեթոդիկա Գիրք 1, Ե., Լույս, 1978.-258էջ,
- Հայ գրականություն։ Դասագիրք ոչ հայկական միջնակարգ դպրոցի VIII դասարանի համար, Երևան, Լույս, 1970 - առաջին հրատ., Երևան, Լույս, 1972 - երկրորդ հրատ., Երևան, Լույս, 1978 - հինգերորդ հրատ.,
- Ծրագիր «ՍՍՌՄ պատմություն» դասընթացի։ (Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների համար), Երևան, Հայպոլիգրաֆհրատի N 2 տպ, 1951,
- Բայի ուսուցման հիմնական հարցերը, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1956,
- Գրականության մեթոդիկայի ուրվագծեր։ (5-8-րդ դասարանների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների համար), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1962։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ԵՊՀ Մանկավարժության ամբիոն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորգոմ Ջուհարյան» հոդվածին։ |