Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորգոմ (այլ կիրառումներ)

Թորգոմ, ըստ առասպելի հայ ազգի հիմնադիր Հայկ նահապետի հայրը, Հայոց (հավանաբար Փոքր Հայքի) անվանադիր նախնի։ Հին կտակարանի ազգացանկում Թորգոմը դիտվում է Գոմերի (Գամրաց նախնի) որդին, Ասքանազի (սակերի նախնի) և Ռիփաթի (պափլագոնացիների նախնի) եղբայրը։

Թորգոմը իր 8 որդիների հետ («Վրացական ժամանակագրություններ», 18-րդ դար)

Մովսես Խորենացու մոտ պահպանված ազգացանկում Թորգոմը համարվում է Գոմերի թոռը և Հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը։ Եզեկիել մարգարեն հիշատակում է վաճառաշահ «Թոգարմա տունը» (Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ՝ «տուն Թորգոմայ»), որը Տյուրոս քաղաքի վաճառանոցը լցնում է ձիերով ու ջորիներով (Իէ, 14)։ Աստվածաշնչի հին մեկնիչները «տուն Թորգոմայ» կամ «Թորգոմական աշխարհ» ասելով հասկացել են գլխավորապես Հայաստանը։

Որոշ ուսումնասիրողներ «Թորգոմի տունը» նույնացնում են խեթական արձանագրություններում հիշվող Թեգարամա կամ Թագարամա և ասորեստանյան Թիլ-Գարիմմու երկրանուններին։

Thogarma(Armenians)

Գրականություն

խմբագրել
  • Ալիշան Ղ., Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան, Վենետիկ, 1904, էջ 114—24:
  • Տաշյան Հ., Ուսումն դասական հայերեն լեզուի, Վենետիկ, 1920։
  • Ինգլիզյան Վ., Հայաստան Սուրբ Գրքի մեջ, Վենետիկ, 1947։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 205