Էդվարդ Թոմաս Հարդի (անգլ.՝ Edward Thomas Hardy, սեպտեմբերի 15, 1977(1977-09-15)[1][2][3][…], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի է որպես Թոմ Հարդի (անգլ.՝ Tom Hardy), անգլիացի դերասան։ Սկսել է նկարահանվել 2001 թվականից։ Առավել հայտնի է դարձել՝ խաղալով «Ռոքնռոլլա», «Սկիզբ», «44 երեխա» ֆիլմերում։

Թոմ Հարդի
Ի ծնե անուն՝Edward Thomas Hardy
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 15, 1977(1977-09-15) (47 տարեկան)
Ծննդավայր՝Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ազգություն՝անգլիացիներ և իռլանդացի
Քաղաքացիություն՝Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, մոդել, գործադիր պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և դերասան
Կարիերա՝2001- մինչ մեր օրերը
Պարգևներ՝
IMDb։ID 0362766
http://tomhardy.org/

Կենսագրություն

խմբագրել

Թոմ Հարդին ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 15-ին Հեմերսմիթում[4]։ Եղել է ընտանիքի միակ զավակը և հասակ է առել Լոնդոնում։ Մայրը՝ Էննը, ունեցել է իռլանդական արմատներ և եղել է նկարիչ, իսկ հայրը՝ Էդուարդ Հարդին, գրել է կատակերգություններ[5][6][7]։ Թոմ Հարդին սովորել է «Ռիդս» և «Թաուեր Հաուս» դպրոցներում, Ռիչմոնդի թատերական դպրոցում, ինչից հետո ընդունվել է Drama Centre London: Իր կարիերայի սկզբում նա խաղացել է ռազմական դրամաներում՝ կատարելով ԱՄՆ բա��ակի շարքային Ջոն Յանովեչի դերը «Զենքի եղբայրներ» (2001) սերիալում։ 2001 թվականին Հարդին նկարահանվել է Ռիդլի Սքոթի «Սև ճուռակ» ֆիլմում:2013 թվականին նա խաղացել է «Սուր հովարներ» ֆիլմում, իսկ 2015 թվականին նա խաղացել է «Լեգենդ» ֆիլմում։

Գործունեություն

խմբագրել

2002 թվականին Հարդին հանդես է եկել «Dot the i» անկախ կինոնկարում, որտեղ նրա գործընկերն էր Գաել Գարսիա Բեռնալը։ Դրանից հետո տեղափոխվել է Հյուսիսային Աֆրիկա և նկարահանվել «Սայմոն․ Անգլիական լեգիոներ» ֆիլմում (2002)։ Նույն թվականին խաղացել է իր առաջին նշանակալի դերը՝ «Star Trek: Retribution» ֆիլմում՝ հանդես գալով պրետոր Շինզոնի դերում։ Վերադառնալով Անգլիա՝ նկարահանվել է «LD50․ Մահաբեր չափաբաժին» ֆիլմում (2003

2003 թվականին Հարդին արժանացել է «London Evening Standard Theatre Award» թատերական մրցանակի՝ Court Theatre և Hampstead Theatre թատրոնների կողմից բեմադրված «Blood» և «In Arabia», «We’d All Be Kings» պիեսների ներկայացումներում ունեցած բացառիկ դեբյուտի համար։ Հաջորդ տարի առաջադրվել է նաև Լոուրենս Օլիվյեի անվան մրցանակին՝ 2003 թվականի ամենահեռանկարային դեբյուտի համար «In Arabia, We’d All Be Kings» բեմականացումում։

Հարդին 2005 թվականին հայտնվել է BBC հեռուստաալիքի «Կույս թագուհին» սերիալում՝ կատարելով Եղիսաբեթ I-ի մանկության ընկեր Ռոբերտ Դադլիի դերը։ Սերիալում նրանց հարաբերությունները պատկերվում են որպես պլատոնական, միաժամանակ շատ ռոմանտիկ։ Հարդին խաղացել է Ջոն Ֆլեմինգի դերը «A for Andromeda» (2006) ֆիլմում, որը հիմնված է Ֆել Ռիչարդի՝ 1960-ական թվականների նույնանուն գիտաֆանտաստիկ սերիալի վրա։

 
Թոմ Հարդին «Լրտես, դուրս եկ» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային, 2011 թվականի սեպտեմբեր

2007 թվականին նկարահանվել է իրական դեպքերի վրա հիմնված «Ստյուարտ. Նախկին կյանք» հեռուստադրամայում։ Հարդին կատարել է գլխավոր հերոսի՝ անօթևան Ստյուարտ Շորտերայի դերը, որին տարիներ շարունակ ծաղրում էին, և որի մահը կարող էր ինքնասպանություն լինել։ 2008 թվականին հայտնվել է Գայ Ռիչիի «Ռոքնռոլլա» գանգստերային կատակերգությունում, որտեղ խաղացել է գեյ հանցագործի՝ Գեղեցիկ Բոբի դերը։ Վերջինս «Վայրի բանդա» հանցախմբի անդամներից մեկն էր։

2009 թվականի սկզբին Հարդին նկարահանվել է «Բրոնսոն» ֆիլմում։ Այն պատմում է բանտարկյալ Չարլզ Բրոնսոնի մասին, որն իր հասուն կյանքի մեծ մասն անցկացրել է միայնակ կալանքի մեջ։ Ֆիլմի համար նա ձեռք է բերել 19 կիլոգրամ մկանային զանգված[8]։

Նույն թվականի հունիսին Հարդին նկարահանվել է «Գնում» (անգլ.՝ The Take) հեռուստասերիալում՝ խաղալով գանգստեր Ֆրեդդիի դերը, որը գործ ուներ թմրամիջոցների և ալկոհոլի հետ։ Դերի համար ներկայացվել է Crime Thriller Awards մրցանակի՝ 2009 թվականի «Լավագույն դերասան» անվանակարգում[9]։

2009 թվականի օգոստոսին Հարդին հայտնվել է Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդ» վեպի Էկրանավորման մեջ՝ կատարելով Հիթքլիֆի՝ սիրո դասական խորհրդանիշի դերը, որը սիրահարվում է իր մանկության ընկերուհի Քեթրինին (Շարլոտա ՌայլինThe Sun թաբլոիդում նա նույնիսկ գրել է, որ ֆիլմի նկարահանումից հետո նրանք սկսեցին հանդիպել, ինչի համար նա լքեց իր կնոջը և փոքրիկ որդուն։ Ռայլին հարցազրույցի ժամանակ հերքել է այդ լուրը[10]։

2010 թվականի սկզբին Հարդին Չիկագոյի Գուդման թատրոնում խաղացել է Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի «The Long Red Road» ներկայացման մեջ, որը հիմնված էր Բրեթի Սի Լեոնարդի պիեսի վրա[11]։ Հարբեցող Սեմի դերակատարման համար Հարդին արժանացել է քննադատների դրական արձագանքներին[12][13]։

Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» (2010) գիտաֆանտաստիկ ֆիլմում Հարդին խաղացել է գլխավոր հերոսներից Իմսի դերը։

«Մարտիկ» (2011) Հարդին խաղացել է գլխավոր հերոսի՝ Պեդի Կոնլոնի (Նիկ Նոլթի) որդու կերպարը[14]։

2012 թվականին նկարահանվել է Քրիստոֆեր Նոլանի եռագրության վերջին մասում՝ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմում՝ կատարելով չարագործ Բեյնի դերը։

2014 թվականին թողարկվել է Հարդիի գլխավոր դերակատարմամբ 2 ֆիլմ՝ «Լոկ» և «The Drop»: Նույն թվականի դեկտեմբերին դերասանը ստացել է Ռիկ Ֆլագի դերը «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում, սակայն 2015 թվականի սկզբին լքել է նախագիծը[15]։

2015 թվականին Հարդին հանդես է եկել «Երեխա-44», «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը», «Լեգենդ» և «Փրկվածը» ֆիլմերում, իսկ 2017 թվականի սկզբին՝ «Տաբու» դրամատիկական հեռուստասերիալում։

Դերասանը էպիզոդիկ դեր է կատարել «Աստղային պատերազմներ» ֆիլմի ութերորդ մասում[16]։

2017-ի մայիսին հայտարարվել է, որ Marvel Comics կոմիքսների վրա հիմնված «Վենոմ» ֆիլմում Հարդին կխաղա Էդի Բրոքի/Վենոմի դերը[17][18]։ Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հոկտեմբերի 27-ին Ատլանտաում և Նյու Յորքում[19]։ «Վենոմը» մեծ էկրաններին հայտնվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Հյուսիսային Ամերիկայում[20], իսկ Ռուսաստանում պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 4-ին[21]։

Անձնական կյանք

խմբագրել

1994 թվականից մինչև 2004 թվականը Հարդին ամուսնացած էր պրոդյուսեր Սառա Ուորդի հետ[22]։ 2005-2009 թվականներին հարաբերություններ է ունեցել Ռեյչալդ Սպիդի հետ, ունեն որդի՝ Լուի անունով (ծնված 2008 թվականին)[23]։

«Մոլեգին հողմերի դարավանդ» մինի-սերիալի նկարահանման ժամանակ նա հանդիպել է Շարլոտա Ռայլին։ 2014 թվականի հուլիսին նրանք ամուսնացել են[24], ունեն 2 երեխա[22][25]։

Հարդին ունեցել է հակում ալկոհոլի և թմրանյութերի նկատմամբ, սակայն դրանցից ազատվել է 2003 թվականին[26]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերասան

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս «Զենքի եղբայրներ» Band of Brothers շարքային Ջոն Յանեովիչ
2001 ֆ «Սև բազե» Black Hawk Down մասնագետ Լենս Թվոմբլի
2002 ֆ «Սայմոն․ Անգլիական լեգիոներ» Simon: An English Legionnaire Պասկալ Դյուպն
2002 ֆ Dot the I Թոմ
2002 ֆ Star Trek: Nemesis Շինզոն
2003 ֆ «LD50. Մահացու չափաբաժին» LD 50 Lethal Dose Մեթ
2003 ֆ «Վճարման օր» The Reckoning Սթրոու
2004 ֆ «Էլեկտրամագնիսական ճառագայթում» EMR Հենրի
2004 ֆ «Շերտավոր տորթ» Layer Cake Կլարկի
2005 հֆ «Փախուստ Կոլդից ամրոցից» Colditz երկրորդ լեյտենանտ Ջեք Ռոուզ
2005 հֆ «Գիդեոնի աղջիկը» Gideon's Daughter Էնդրյու
2005 ս «Կույս թագուհի» The Virgin Queen Ռոբերտ Դադլի
2006 հֆ «Սունի Թոդ» Sweeney Todd Մեթյու
2006 ֆ «Մինոտաուր» Minotaur Թեո
2006 հֆ «Անդրոմեդայի համար» A for Andromeda Ջոն Ֆլեմինգ
2006 ֆ «Մարիա-Անտուանետա» Marie Antoinette Ռամոն
2006 ֆ «Սեռական բնույթի տեսարաններ» Scenes of a Sexual Nature Նոել
2007 ֆ «Ջրհեղեղ» Flood Զակ
2007 ֆ «Խոշտանգումների խցիկ» w Delta z Պիեր Ջեքսոն
2007 ֆ «Ժառանգություն» The Inheritance հայր
2007 ս «Մեդոուլենդ» Cape Wrath Ջեք Դոնելլի
2007 հֆ «Ստյուարտ. Նախկին կյանք» Stuart: A Life Backwards Ստյուարտ Շորտեր
2007 հֆ «Օլիվեր Թվիստ» Oliver Twist Բիլ Սայքս
2008 ֆ «Բրոնսոն» Bronson Չարլզ Բրոնսոն
2008 ֆ «Արգելված հարված» Sucker Punch Ռոդերս
2008 ֆ «Գողի օրենսգիրք» The Code Մայքլզ
2008 ֆ «Ռոքնռոլլա» RocknRolla գեղեցիկ Բոբ
2009 հֆ «Մոլեգին հողմերի դարավանդ» Wuthering Heights Հիթքլիֆ
2009 ս «Գնում» The Take Ֆրեդի Ջեքսոն
2010 ֆ «Սկիզբ» Inception միստեր Իմս
2011 ֆ «Լրտես, դուրս եկ» Tinker, Tailor, Soldier, Spy Ռիքի Տար
2011 ֆ «Մարտիկ» Warrior Թոմ Կոնլոն
2012 ֆ «Ուրեմն պատերազմ» This Means War Դյուկ
2012 ֆ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» The Dark Knight Rises Բեյն
2012 ֆ «Աշխարհի առավել հարբած շրջանը» Lawless Ֆորեսթ Բոնդուրանտ
2014 ֆ «Լոկ» Locke Այվեն Լոկ
2014 ֆ The Drop Բոբ Սագինովսկի
2014-2019 ս «Սուր հովարներ» Peaky Blinders Ալֆի Սոլմոնս
2015 ֆ «Երեխա-44» Child 44 Լև Դեմիդով
2015 ֆ «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը» Mad Max: Fury Road Մաքս Ռոկատանսկի
2015 ֆ «Լեգենդ» Legend Ռոնալդ Քրեյ, Ռեջինալդ Քրեյ
2015 ֆ «Փրկվածը» The Revenant Ջոն Ֆիցջերալդ
2017-մ.օ. ս «Տաբու» Taboo Ջեյմս Կեզայա Դելեյնի[27]
2017 ֆ «Դյունկեր» Dunkirk Ֆարիեր
2017 ֆ «Աստղային պատերազմներ. Վերջին ջեդայներ» Star Wars: The Last Jedi Հրաձիգ
2018 ֆ «Վենոմ» Venom Էդդի Բրոք/ Վենոմ
2020 ֆ «Ֆոնզո» Fonzo Ալ Կապոնե
2020 ֆ «Վենոմ 2» Venom 2 Էդդի Բրոք/ Վենոմ

Սցենարիստ

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
2017 «Տաբու» Taboo

Պրոդյուսեր

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
2013 «Որսագողության պատերազմներ» Poaching Wars
2015 «Լեգենդ» Legend
2017 «Ավար» Trophy
2017 «Տաբու» Taboo

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
  • 2018 - Բրիտանական կայսրության շքանշան արվեստի մեջ ունեցած ավանդի համար
  • 2011 - BAFTA մրցանակ՝ ծագող աստղ
  • 2009 - Բրիտանական անկախ կինոյի մրցանակ՝ լավագույն դերասան, «Բրոնսոն» ֆիլմի համար

Անվանակարգեր

խմբագրել
  • 2016 - «Օսկար»՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր «Փրկվածը» ֆիլմում
  • 2014 - Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ՝ լավագույն դերասան «Լոկ» ֆիլմում
  • 2013 - MTV Movie Awards՝ լավագույն չարագործ և լավագույն կռիվ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմում
  • 2012 - MTV Movie Awards՝ լավագույն կռիվ «Մարտիկ» ֆիլմում
  • 2011 - «Սատուրն» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան «Սկիզբ» ֆիլմում
  • 2008 - BAFTA մրցանակ հեռուստատեսության ոլորտում՝ լավագույն դեր «Ստյուարտ. Նախկին կյանք» ֆիլմում

Թատերական մրցանակներ

խմբագրել
  • 2004 - Լորենս Օլիվյեի մրցանակ՝ «Լավագույն նոր դեմք» անվանակարգ «Արաբիայում մենք թագավորներ կլինեինք» պիեսի համար

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Augustyn A. Encyclopædia Britannica
  2. filmportal.de — 2005.
  3. GeneaStar
  4. «An Interview with Tom Hardy» (անգլերեն). movies.ign.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  5. «A tough life for Bronson actor Tom Hardy» (անգլերեն). entertainment.timesonline.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2009-05-07-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Tom Hardy: the rake's progress» (անգլերեն). guardian.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  7. «Article: hardy perennial» (անգլերեն). highbeam.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  8. «Actors Who've Gone Big». Empire. Bauer Consumer Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 21 июля 2010-ին.
  9. Allen, Kate. «Coben, Cole, Atkinson vie for crime awards». The Bookseller. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 21 июля 2010-ին.
  10. Wigg, David. «Heathcliff and Cathy reach such passionate Heights in ITV adaptation - is it for real?». Daily Mail. Великобритания: Associated Newspapers Ltd. Վերցված է 21 июля 2010-ին.
  11. Jones, Kenneth. «Tom Hardy Journeys Goodman's Long Red Road, a World Premiere, Starting Feb. 13». Playbill Web site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 21 июля 2010-ին.
  12. Potempa, Phillip. «OFFBEAT: Goodman Theatre's 'The Long Red Road' is brilliant masterpiece». nwi.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 21 июля 2010-ին.
  13. Hieggelke, Brian. «Review: The Long Red Road/Goodman Theatre». Newcity Stage. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 21 июля 2010-ին.
  14. «Plot Summary for Warrior» (անգլերեն). IMDB.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  15. Tom Hardy Drops Out of 'Suicide Squad' (Exclusive)
  16. «Том Харди снимется в восьмых «Звездных войнах»». Lenta.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  17. «Venom & Black Cat Movies Will Be 'Adjuncts' to the MCU's Spider-Man». 2017 թ․ հունիսի 18.
  18. Kroll, Justin (2016 թ․ հոկտեմբերի 10). «Tom Hardy to Star in 'Spider-Man' Movie 'Venom,' Ruben Fleischer to Direct». Variety.
  19. Marc, Christopher (2017 թ․ սեպտեմբերի 9). «UPDATE: 'Venom' Production Start Delayed Until Late October». Omega Underground. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  20. «Feature Film Releases». Variety Insight. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  21. Walt Disney Studios Sony Pictures Realising (2017 թ․ մայիսի 21). «Том Харди сыграл роль Эдди Брока в фильме "Веном"». wdsspr.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  22. 22,0 22,1 Bacardi, Francesca (2015 թ․ հոկտեմբերի 22). «Tom Hardy and Wife Charlotte Riley Welcome First Child Together». E! News (անգլերեն).
  23. Davies, Serena (2009 թ․ հունիսի 11). «Interview: Tom Hardy, from East End gangster to romantic hero». The Telegraph (անգլերեն).
  24. Smith, Lauren (2014 թ․ սեպտեմբերի 22). «Tom Hardy got married in secret - two months ago». Glamour (անգլերեն).
  25. Schnurr, Samantha (2019 թ․ հունվարի 12). «Tom Hardy and Charlotte Riley Welcome Baby No. 2». E! News (անգլերեն).
  26. McLean, G. «'I want adulation'». The Guardian. Англия. էջ 13. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին. {{cite news}}: Unknown parameter |= ignored (օգնություն)
  27. Том Харди сыграет жулика в сериале по рассказу своего отца
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Հարդի» հոդվածին։