Թոմ Բերենջեր
Թոմ Բերենջեր (անգլ.՝ Tom Berenger, մայիսի 31, 1949, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, Ոսկե գլոբուս և Էմմի մրցանակների դափնեկիր, ներկայացվել է Օսկարի որպես երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Դասակ» ֆիլմի համար։
Թոմ Բերենջեր անգլ.՝ Tom Berenger | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1] |
Կրթություն | Միսուրիի համալսարան և Rich East High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, ուղեկցորդ, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
tomberengeronline.com | |
Նրա մասնակցությամբ մյուս առավել նշանավոր ֆիլմերից են` «Պատերազմի շները», «Հուլիսի 4-ին ծնվածը», «Դիպուկահար», «Մարզումների օր», «Դետօքսիկացիա», «Գեթթիսբերգ», «Սկիզբ» և այլն։
Կյանք և կարիերա
խմբագրելԾնվել է կաթոլիկ իռլանդացնիների ընտանիքում[2], ծննդյան անուն ազգանունն է Թոմաս Մայքլ Մուր, հետագայում վերցրել է Բերենջեր ազգանունը։ 1967 թվականին ավարտել է դպրոցը և սովորել է լրագրողություն Կոլումբիայի «University of Missouri» համալսարանում` ցանկանալով դառնալ սպորտային մեկնաբան։ Սովորելու տարիներին զբաղվել է նաև ֆուտբոլով, սակայն մեկ անգամ ընկերոջ հետ խաղալով ուսանողական թատրոնում շատ դրական արձագանքներ է ստացել և սկսել խաղալ թատրոնում։
Մինչ դերասանական կարիերային անցնելը աշխատել է որպես ստյուարդ ավիաընկերությունում, ապա հյուրանոցում և աշխատանքին զուգահեռ Նյու Յորքում ստացել վարպետության դասեր։
Նրան սկզբնական շրջանում չեն ցանկացել դերեր տալ իր վատ տեսքի համար, առաջին քիչ թե շատ նշանավոր դերը ստացել է 1977 թ.` խաղալով մոլագար մարդասպանի դեր։ Կինոյում ավելի շատ կերտել է բացասակական հերոսներ։
Թոմ Բերենջերը ամուսնացել է չ��րս անգամ և ունի վեց երեխա։
1995 թվականին պրոդյուսեր Ուիլյամ Մակդոնալդի հետ հիմնել է «First Corps Endeavors» կինոընկերությունը, որը գործունեություն է ծավալել մինչև 1997 թ.:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #122367766 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Tom Berenger: «I’ve Starved Before…I Can Again!»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Բերենջեր» հոդվածին։ |