Թիֆիլի
աշուղ
Թիֆիլի (իսկական անունը՝ Եղո Մանուկյան, 1845, Սուլդա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - 1923, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ աշուղ։
Թիֆիլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1845 Սուլդա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան |
Մահացել է | 1923 Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | աշուղ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1845 թվականին Սուլդա գյուղում (ներկայում՝ Վրաստանի Ախալքալաքի շրջանում)։ Աշուղական արվեստ սովորել է Սիայուց։ Հորինել է սիրո, նաև անարդարության դեմ բողոքի թեմաներով 200-ից ավելի երգեր, որոնք (նաև Սայաթ-Նովայի, Շիրինի և ուրիշ աշուղների գործեր) երգել և տարածել է Ջավախքում։
Հայտնի են Թիֆիլիի «Խնամի, օջախդ շեն է», «Եկել եմ բարի տեսության», «Ձեզ՝ բարի լույս» և այլ երգեր։
Եղել է Հավասու ուսուցիչը։
1918 թվականի գաղթից հետո հաստատվել է Բաթումում։ Մահացել է 1923 թվականին Բաթումում։
2016 թվականին հրատարակվել են աշուղ Թիֆիլու երգերը։
Գրականություն
խմբագրել- Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով), ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |