Թիմարի գավառ
Թիմար, գավառ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում։ Գտնվում էր Վան քաղաքից հյուսիս, լճի արևելյան ափամերձ շրջանում։ Կենտրոնը Ջանիկ գյուղն էր։
Գավառ | |
---|---|
Թիմար | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | թիմարցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Հայտնի գլխավոր բնակավայրերից էր հարավում՝ Ավանց նավահանգիստը և հյուսիսում՝ Ամյուկ բերդը։
Աշխարհագրություն
խմբագրելԳավառը արևմտյան կողմից խորանալով Վանա լճի մեջ գոյացրել է թերակղզի, որը գավառի անունով կոչվում է Թիմար։ Թիմարն իր մեջ ընդգրկում էր պատմական Վասպուրական աշխարհի Բոգունիք գավառը և Առբերան գավառի որոշ մասը։
Գավառի միջով անցնող գլխավոր գետը Մարմետն է, որն արևելքից թափվում է Վանա լիճը։
Պատմություն
խմբագրել1895 թվականների կոտորածները ծանր անդրադարձ ունեցավ հայերի վրա, որի արդյունքում պակասեց գյուղերի քանակը և նվազեց հայության թիվը։ 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ հայերեից շատերը կոտորվեցին, իսկ մնացածները ակտիվորեն մասնակցեցին Վանի հերոսական ինքնապաշտպանական կռիվներին և շատերի հետ գաղթեիցն արևելյան Հայաստան։ 1970-ական թվականներին թուրքական կառավարությունը զգալի թվով թուրքերի տարել ու վերաբնակեցրել է Կիպրոս կղզու իրենց կողմից զավթած հյուսիս-արևելյան մասի վրա։
Բնակչություն
խմբագրել1881 թվականին գավառն ուներ 38899 հայ և 230 թուրք բնակչություն։
Տնտեսություն
խմբագրելԳավառն ուներ բերրի ու արգավանդ հողեր և ոռոգման բավարար հնարավորություն։
Հայության հիմնական զբաղմունքը հողագործություն, անասնապահությունն ու արհեստագործությունն էր։ Գավառն հայտնի էր իր հացահատիկով։ Մարմետ գետի և նրա ճյուղավորումների հովիտներում մշակում էին նաև խաղող, և տարատեսակ պտուղներ ու բանջարեղեն։ Լճափի գյուղերի բնակիչները նաև զբաղվում էին նավարկությամբ։ Բացի գյուղատնտեսական մթերքներից Արճիշակի լճակից արյունահանում էին բորակ ու տանում Բիթլիս, Արճեշ, Խլաթ և այլ վայրեր վաճառելու համար։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԹիմարն ուներ 65 եկեղեցի և 13 վանք։ Գավառի տարածքում գտնվում էին մի շարք պատմամշակութային հուշարձաններ ու հնավայրեր։
Կրթություն
խմբագրելԳավառում գործում էր 14 հայկական վարժարաններ։
Վարչական բաժանում
խմբագրել1881 թվականին գավառն ուներ 118 գյուղ։ Ըստ Վ. Մաևսկու տվյալներով գյուղերի թիվը 61 էր։ 1916 թվականին Թիմարն ուներ մոտ չորս տասնյակ հայաբնակ գյուղ՝ 3318 հայ բնակչով[1]։
Գավառը բաժանված էր հետևյալ գավառակների.
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 452
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն