Թերեզա Գրիգորյան
բալետի արտիստուհի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թերեզա Հրաչիկի Գրիգորյան (նոյեմբերի 29, 1923, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 7, 2004, Երևան, Հայաստան), բալետի արտիստուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1963)։
Թերեզա Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1923 |
Ծննդավայր | Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 7, 2004 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1941), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1955) և Մեծ թատրոն (1948) |
Մասնագիտություն | պարուհի |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Ամուսին | Ազատ Ղարիբյան |
Պարգևներ և մրցանակներ |
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյանի կինն է։
Կենսագրություն
խմբագրել1941 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, 1955 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1946-1948 թվականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Մեծ թատրոնում։ 1940-1962 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի (1972-1974 թվականներին՝ բալետի խմբի վարիչ), 1956 թվականից՝ Երևանի պարարվեստի ուսումնարանի դասատու, 1974-2004 թվականներին՝ տնօրեն[1]։
Դերապարերից են՝
- Գոհար (Գրիգոր Եղիազարյանի «Սևան»)
- Չմշկիկ («Խանդութ», ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության)
- Նունե, Մարե, Ֆրիգիա (Արամ Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ»)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.