Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Թամիլնադ (մինչև 1969-ը՝ Մադրաս), նահանգ Հնդկաստանի հարավում, Բենգալյան ծոցի ափին։ Տարածությունը՝ 130 հազար կմ² է, բնակչությունը՝ 72 միլիոն (2011)։ Վարչական կենտրոնը՝ Մադրաս։ Թամիլնադը գրավում է մերձափնյա ալյուվիալ հարթավայրը և Դեկանի սարահարթի հարավ ծայրամասը։ Կլիման արեադարձային մուսսոնային է, տարեկան տեղումները՝ 600-1200 միլիմետր (լեռներում՝ մինչե 2500 միլիմետր)։ Ամենախոշոր գետը Կավերին է։ Տարածքի 15% ը ծածկված է տերևաթափ արևադարձային անտառներով։ Թամիլնադը երկրի ամենախիտ բնակեցված նահանգներից է։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, գլխավորապես հողագործությունը։ Մշակում են հացահատիկային, տեխնիկական կուլտուրաներ, ընդավորներ, բանջարեղեն։ Զբաղվում են անասնապահությամբ։ Զարգացած է ձկնորսությունը, փայտամթերումը։ Թամիլնադում արդյունահանվում է չիգինիտ, բոքսիտ, մագնեզիտ, կերակրի աղ։ Զարգացած է տեքստիլ, սննդի արդյունաբերությունը, կաշվե ապրանքների և շինանյութերի արտադրությունը, մեքենաշինությունը, սև մետալուրգիան։
Գլխավոր նավահանգիստներն են Մադրասը, Տուտտուկկուդին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 557)։
|