Թամամշյան թատրոն
Թամամշյան թատրոն (վրաց.՝ თამამშიანს თეატრი), առաջին թատերական շենքն Անդրկովկասում (ճարտարապետ՝ Ի․ Բ․ Սկուդիերի)։
Թամամշյան թատրոն თამამშიანს თეატრი | |
---|---|
Հիմնադիրներ | Գաբրիել Թամամշյան |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Գտնվելու վայրը | Թիֆլիս |
Հիմնադրման ամսաթիվ | ապրիլի 12, 1951 |
Անվանված է | Գաբրիել Թամամշյանի անունով |
Փակման ամսաթիվ | այրվել է |
Պատմություն
խմբագրելԿառուցվել է 1846-1851 թվականների Թիֆլիսի Երևանյան հրապարակում, պատվավոր քաղաքացի Գաբրիել Թամամշյանի միջոցներով։ Բացվել է 1951 թվականի ապրիլի 12-ին՝ պարահանդես-դիմակահանդեսով, իսկ նոյեմբերի 9-ին իտալական արտիստներից կազմված Բարբիերիի օպերային խումբը ներկայացրել է Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերան։
Ներկայացվել են նաև Վերդիի «Էռնանի», Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Բելլինիի «Նորմա» օպերաները։ Այստեղ ելույթներ են ունեցել Թիֆլիսի ռուսական և վրացական դրամատիկական, ինչպես և Պերճ Պռոշյանի, Գևորգ Չմշկյանի ղեկավարած հայկական խմբերը։
1852 թվականի Թամամշյանի թատրոնում է ներկայացվել առաջին բալետական տեսարանը (Շնայցհոֆֆերի «Սելֆիդա»)։ Այս թատրոնում 1863 թվականին, Խորեն Գալֆայանի «Արշակ Երկրորդ» ներկայացումով և իր գործունեությունն է սկսել Թիֆլիսի հայկական դերասանախումբը։
Առաջին անգամ Թամամշյան թատրոնում բեմադրվել Սունդուկյանի «Պեպոն» (1871)։ Այստեղ են ստեղծագործել Գևորգ և Սաթենիկ Չմշկյանները, Քեթևան Արամյանը, Ա․ Սուքիասյանը, Ամիրան Մանդինյանը և ուրիշներ։ 1874 թվականին թատրոնն այրվել է[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հ��յկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 260 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 132)։ |