Ընձքար
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընձքար (այլ կիրառումներ)
Ընձքար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշենի գավառակում։ Գտնվում էր Խուլփ գյուղի հարավ-արևմուտքում, Դարկոշ լեռան փեշերին, Բաթման գետի օժանդակներից մեկի ափին՝ լեռնային վայրում։ Հանդիսանում է գավառակի ամենախոշոր հայաբնակ գյուղեր։
Գյուղ | |
---|---|
Ընձքար | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խութ-Բռնաշենի գավառակ |
Այլ անվանումներ | Ընծքար, Ինձքար, Ինցքար |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ընձքարեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳյուղի անվանումը ծագել է անցք-քար բառերի աղավաղումից ու կրճատումից։ Այն սկզբում վեր է ածվել ընց-քարի, իսկ այնուհետև ընձքարի։ Այս անվանումը կապ ունի գյուղում գտնվող ծակ ունեցող քարի հետ, որի միջով կանայք անցնելով իբր հղիանում էին։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 120-240 տուն բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, շերամապահություն և անասնապահություն էր։ Բուծում էին խոշոր եղջերավոր անասուններ։
Պատմություն
խմբագրելԳյուղն ավերվել, իսկ բնակիչները տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԸնձքարն ուներ Սբ. Գևորգ անունով հայկական եկեղեցի։ Ըստ XV դարի եկեղեցական մատյանների գյուղը պատկանելիս է եղել Եղրդուտի Սբ. Հովհաննես վանքին[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 380
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն