Էրիկ Լարսոն
Էրիկ Քլեոն Լարսոն (անգլ.՝ Eric Cleon Larson, սեպտեմբերի 3, 1905[1][2], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1] - հոկտեմբերի 25, 1988[1][2], La Cañada Flintridge, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի անիմատոր, Դիսնեյի ինը ծերուկների ներկայացուցիչներից մեկը։
Էրիկ Լարսոն | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Eric Cleon Larson[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1905[1][2] |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 25, 1988[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | La Cañada Flintridge, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Յուտայի համալսարան (1927)[3][1] |
Մասնագիտություն | կերպարների անիմացիա, ուսուցիչ և կինոռեժիսոր |
Թեմաներ | մուլտիպլիկացիա |
Ուսուցիչ | Հիմիլտոն Լասկի[4] |
Աշակերտներ | Ted Kierscey?[3], Dale Baer?[3], John Pomeroy?[3], Ռոն Քլեմենթս[3], Andy Gaskill?[3], Գլեն Կին[3], Ed Gombert?[3], Randy Cartwright?[3], Dan Hansen?[3], Ջոն Մուսքեր[3], Բրեդ Բյորդ[3], Ջերրի Ռիս[3], Քրիս Բաք[3], Michael Cedeno?[3], Ջոն Լեսսետեր[3], Hendel Butoy?[3], Andreas Deja?[3], Mark Henn?[3], Barry Temple?[3], Ջո Ռենֆթ[3], Kathy Zielinski?[3], David Pruiksma?[3], Ruben A. Aquino?[3], Ellen Woodbury?[3], Duncan Marjoribanks?[3] և Bill Kroyer? |
Պարգևներ | |
Eric Larson Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷրիկ Լարսոնը ծնվել է 1905 թվականի սեպտեմբերի 3-ին, Յուտա Քլիվլենդում։ Երբ նա 10 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Սոլթ Լեյք Սիթի։ Էրիկը ծնվել է մորմոնների ընտանիքում և ամբողջ կյանքում հետևել այդ հավատքին։
Չնայած նրան, որ Էրիկը լուրջ չի մոտեցել նկարելուն ընդհուպ մինչև Ուոլթ Դիսնեյի ստուդիայում աշխատանքի ընդունվելը, նա գծագրեր է արել դպրոցական տարեգրքի համար, երբ սովորում էր Latter Day Saints University-ում և նույնիսկ եղել է նրա գեղարվեստական ղեկավարն ուսման վերջին տարում։ Շուտով նա ընդունվել է Յուտայի համալսարան, որտեղ ուսումնասիրել է լրագրություն և հոդվածներ գրել համալսարանական թերթի համար։ Ազատ ժամանակ նա նկարազարդումներ է արել հումորային ամսագրի համար։ Համալսարանում սովորելու ժամանակ Էրիկի հետ տեղի է ունենում մի միջադեպ, որի մասին նա չի պատմել նույնիսկ իր գործընկերներին, և որի պատճառով նա ստիպված է եղել հեռանալ համալսարանից, իսկ հետո ընդմիշտ հեռանալ Սոլթ Լեյք Սիթիից։
Էրիկը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ աշխատանքի է ընդունվել որպես մասնավոր նկարիչ։ Այնտեղ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Գերտրուդ Յանեսին, որի հետ ամուսնացել է 1933 թվականին։ Ամուսնությունից հետո Էրիկ Լարսոնը մտածել է ռադիոյում կարիերա անելու մասին և դրա վերաբերյալ խորհրդի համար դիմել է նախկին ռադիոլրագրող Ռիչարդ Կրիդոնին։ Կրիդոնն իր հերթին, իմանալով, որ նա վատ չի նկարում, Էրիկին խորհուրդ է տվել փորձել աշխատանքի տեղավորվել Դիսնեյի ստուդիայում։ Էրիկ Լարսոնը դժկամությամբ հետևել է Կրիդոնի խորհրդին և աշխատանքի ընդունվել ստուդիայում որպես միջանկյալ կադրերի նկարիչ։
Էրիկ Լարսոնը նկարել է կերպարներ անիմացիոն այնպիսի մուլտֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները», «Պինոկիո», «ֆանտազիա», «Բեմբին», «Մոխրոտը», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Փիթեր Պենը», «Լեդին և թափառականը», «Քնած գեղեցկուհին», «101 դալմատինները», «Թուրը քարի մեջ» և «Ջունգլիների գիրքը»[6]։ 1973 թվականին նա ստուդիայում սկսել է փորձը երիտասարդ արվեստագետներին փոխանցելու ծրագիր, որին մասնակցել են այնպիսի հայտնի անիմատորներ, ինչպիսիք են Բրեդ Բյորդը, Դոն Բլութը, Ջոն Լասետերը, Քրիս Բաքը, Թիմ Բերթոնը, Գլեն Քինը և շատ ուրիշներ։
1975 թվականին մահացել է Գերտրուդը, ինչի պատճառով Էրիկը երկար ժամանակ գտնվել է ճնշված վիճակում։ 1980-ական թվականներին ստուդիայում նրա աշխատանքն այնքան էլ նշանակալի չի եղել. նա հիմնականում զբաղվել է խորհրդատվությամբ։ 1986 թվականինին հեռացել է ստուդիայից նոր ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Էրիկ Լարսոնը մահացել է 1988 թվականի հոկտեմբերի 25-ին՝ 83 տարեկան հասակում։ «Ջրահարս» մուլտֆիլմի հերոս Արքայազն Էրիկն իր անունն ստացել է Էրիկ Լարսոնի հիշատակին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Larson, Eric Cleon // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 https://50mostinfluentialdisneyanimators.wordpress.com/2011/10/07/9-eric-larson/
- ↑ Disney Animation: The Illusion of Life — NY: Abbeville Press, 1981. — P. 167.
- ↑ https://d23.com/walt-disney-legend/eric-larson/
- ↑ Էրիկ Լարսոն
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Լարսոն» հոդվածին։ |