Էուսեբիո Դի Ֆրանչեսկո

իտալացի ֆուտբոլիստ

Էուսեբիո Դի Ֆրանչեսկո (իտալ.՝ Eusebio Di Francesco, սեպտեմբերի 8, 1969(1969-09-08)[1][2] կամ 1968, Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Դի Ֆրանչեսկոն մարզել է Սասուոլոն, Ռոման, Սամպդորիան և այլ ակումբներ[3]։

Էուսեբիո Դի Ֆրանչեսկո
Eusebio Di Francesco
Դի Ֆրանչեսկոն 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1969(1969-09-08)[1][2] (55 տարեկան) կամ 1968
Ծննդավայր Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա
Հասակ 175 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1987-1991 Իտալիա Էմպոլի 102 (3)
1991-1995 Իտալիա Լուկեզե 139 (12)
1995-1997 Իտալիա Պյաչենցա 67 (5)
1997-2001 Իտալիա Ռոմա 101 (14)
2001-2003 Իտալիա Պյաչենցա 61 (12)
2003-2004 Իտալիա Անկոնա 10 (0)
2004-2005 Իտալիա Պերուջա 30 (1)
1987-2005 Ընդհանուր 510 (47)
Ազգային հավաքական
1998-2000 Իտալիա Իտալիա 12 (1)
Մարզչական կարիերա
2008-2009 Իտալիա Վիրտուս Լանչանո
2010-2011 Իտալիա Պեսկարա
2011-2012 Իտալիա Լեչչե
2012-2017 Իտալիա Սասուոլո
2017-2019 Իտալիա Ռոմա
2019 Իտալիա Սամպդորիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Դի Ֆրանչեսկոն սկսել է Էմպոլիում։ Այստեղ նա անցկացրեց 102 հանդիպում առաջնությունում, ինչից հետո միացավ Լուկեզեին։ 1995 թվականին Դի Ֆրանչեսկոն տեղափոխվեց Պյաչենցա, որը հանդես էր գալիս Սերիա А-ում։ 1997 թվականին նա միացավ Ռոմային, որի հետ 2001 թվականին հաղթեց Իտալիայի առաջնությունը[4], ինչից հետո վերադարձավ Պյաչենցա՝ 1.03 եվրոյի դիմաց։ Դի Ֆրանչեսկոն խաղացել է նաև Անկոնայում ու Պերուջայում, և ավարտել կարիերան 2005 թվականին[5]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Ռոմայում խաղալու տարիներին Դի Ֆրանչեսկոն 12 հանդիպում է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականի կազմում[6]։ Առաջին անգամ Իտալիայի հավաքական հրավիրվել է Չեզարե Մալդինիի կողմից 1997 թվականի Ֆրանսիայի մրցաշարի համար[7][8], սակայն նա մերժեց հրավերը, որպեսզի Պյաչենցայի կազմում մասնակցի Կալյարիի դեմ հանդիպմանը[9][10]։ Իր միջազգային դեբյուտը նշեց 1998 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Ուելսի դեմ խաղում՝ Դինո Ձոֆի կառավարման ժամանակ[11][12]։ Բացի 12 պաշտոնական հանդիպումներից, Դի Ֆրանչեսկոն խաղադաշտ դուրս եկավ նաև 1998 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ՖԻՖԱ-ի համաշխարհային աստղերի դեմ խաղում, որի ժամանակ դարձավ գոլի հեղինակ, իսկ Իտալիան հաղթեց 6-2 հաշվով[13]։

Մարզչական կարիերա

խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Դի Ֆրանչեսկոն թիմի մենեջեր էր աշխատում Ռոմայում։ 2008 թվականին նա նշանակվեց Վիրտուս Լանչանոյի գլխավոր մարզիչ[14], սակայն 2009 թվականի հունվարին հեռացվեց աշխատանքից վատ արդյունքների պատճառով։

2010-11 մրցաշրջանում Դի Ֆրանչեսկոն դարձավ Սերիա B-ում հանդես եկող Պեսկարայի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ Պեսկարան ցույց էր տալիս գեղեցիկ խաղ և լավ արդյունքներ էր գրանցում։ 2011 թվականի հունիսին նա լքեց ակումբը, որպեսզի գլխավորի Սերիա A-ում հանդես եկող Լեչչեն[15]։ 2011 թվականի դեկտեմբերի 4-ին նա հեռացվեց Լեչչեի գլխավոր մարզչի պաշտոնից, քանի որ ակումբը հավաքել էր ընդամենը 8 միավոր 13 խաղերում, և գտնվում էր մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում։

2012 թվականի հունիսի 19-ին Դի Ֆրանչեսկոն պայմանագիր կնքեց Սասուոլոյի հետ։ 2012-13 մրցաշրջանում նրա գլխավորությամբ Սասուոլոն հաղթեց Սերիա B-ն և տեղափոխվեց Իտալիայի բարձրագույն դիվիզիոն[16]։ 2014 թվականի հունվարի 28-ին նա հեռացվեց աշխատանքից վատ արդյունքների պատճառով[17][18][19], սակայն 2014 թվականի մարտի 3-ին վերանշանակվեց[20][21], քանի որ թիմի արդյունքները չբարելավվեցին նրա հեռացումից հետո։ 2014 թվականի մարտից հետո Սասուոլոն սկսեց ավելի լավ խաղալ և պահպանեց իր տեղը Սերիա A-ում՝ հավաքել 13 միավոր առաջնության վերջին 7 խաղերում։ 2014 թվականի հունիսին նա երկարաձգեց իր պայմանագիրը Սասուոլոյի հետ մինչև 2016 թվականը[22]։ 2016 թվականի ապրիլին նա նորից երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2019 թվականի հունիսը[23]։ 2015-16 մրցաշրջանում Սասուոլոն գրավեց 6-րդ հորիզոնականը առաջնությունում, ինչի շնորհիվ հաջորդ մրցաշրջանում հնարավորություն ստացավ հանդես գալու Եվրոպայի Լիգայում[24]։

2017 թվականի հունիսի 13-ին Դի Ֆրանչեսկոն նշանակվեց Ռոմայի գլխավոր մարզիչ[25][26]՝ փոխարինելով Լուչանո Սպալետտիին, ով միացավ Ինտերին[27][28]։ Առաջին մրցաշրջանում նրա գլխավորությամբ Ռոման հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[29][30], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[31][32]։ 2019 թվականի հունվարի 30-ին Ռոման դուրս մնաց Իտալիայի գավաթից՝ 7-1 հաշվով պարտվելով Ֆիորենտինային[33][34]։ Մարտի 7-ին Ռոման դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից՝ պարտվելով Պորտուին[35][36], ինչից հետո Դի Ֆրանչեսկոն հեռացվեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից[37][38][39][40]։

2019 թվականի հունիսի 22-ին Դի Ֆրանչեսկոն նշանակվեց Սամպդորիայի գլխավոր մարզիչ[41][42]։ Հոկտեմբերի 7-ի դրությամբ Սամպդորիան Սերիա A-ի վերջին տեղում էր՝ պարտվելով առաջնության 7 հանդիպումներից 6-ը, և Դի Ֆրանչեսկոն երկկողմ համաձայնությամբ հեռացավ ակումբից[43][44][45][46]։

Մարզչական վիճակագրություն

խմբագրել

2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ

Թիմ Սկսած Մինչև Արդյունք
Խ Հ ՈՈ Պ Հ %
Վիրտուս Լանչանո Հունիսի 23, 2008 Հունվարի 27, 2009 20 6 3 11 30.00
Պեսկարա Հունվարի 12, 2010 Հունիսի 22, 2011 62 24 17 21 38.71
Լեչչե Հունիսի 24, 2011 Դեկտեմբերի 4, 2011 14 2 2 10 14.29
Սասուոլո Հունիսի 19, 2012 Հունվարի 28, 2014 67 31 15 21 46.27
Սասուոլո Մարտի 3, 2014 Հունիսի 13, 2017 142 52 39 51 36.62
Ռոմա Հունիսի 13, 2017 Մարտի 7, 2019 87 46 18 23 52.87
Սամպդորիա Հունիսի 22, 2019 Հոկտեմբերի 8, 2019 8 2 0 6 25.00
Ընդհանուր 400 163 94 143 40.75

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել
Ռոմա

Մարզչական

խմբագրել
Սասուոլո

Անհատական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Italy - E. Di Francesco - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  4. «The Greatest Teams - AS Roma 2000-2001 - World Soccer Talk». World Soccer Talk (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  5. NORZ. «Di Francesco Eusebio - Carriera - stagioni, presenze, goal - TuttoCalciatori.Net - ✅». www.tuttocalciatori.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  6. Piksel.com. «Nazionale in cifre - FIGC - Federazione Italiana Giuoco Calcio». FIGC - Federazione Italiana Giuoco Calcio. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  7. «French feast to comfort soccer starved». The Irish Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  8. «TORNEO DI FRANCIA, TORNA PAGLIUCA CON 3 DEBUTTANTI - la Repubblica.it». Archivio - la Repubblica.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  9. «ITALIA IN TRAPPOLA MALDINI HA I NERVI - la Repubblica.it». Archivio - la Repubblica.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  10. «Lo spareggio di Napoli». www.storiapiacenza1919.it. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  11. «Eusebio Di Francesco, le partite disputate con la maglia dell'Italia - Italia1910.com - Nazionale Italiana di calcio e Serie A». www.italia1910.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  12. http://web.tin.it/netline/, NetLine S.a.s. -. «WebRAISport - 5 settembre '98 - Calcio: Galles-Italia 0-2». www2.raisport.rai.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  13. «L' Italia fa la festa al resto del mondo». 2015 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  14. UEFA.com. «Why Eusebio Di Francesco is the man for Roma». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  15. «Il Pescara sceglie Zeman Di Francesco verso Lecce - Repubblica.it». La Repubblica (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  16. «Serie A Promoted Teams - Sassuolo, Hellas Verona, Livorno». Thehardtackle.com (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունիսի 16. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  17. uefa.com (2014 թ․ հունվարի 28). «Member associations - Italy - News – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  18. «Lowly Sassuolo sack coach Di Francesco». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ հունվարի 28. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  19. «Serie A: Sassuolo remove coach Eusebio Di Francesco». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  20. «Sito ufficiale US Sassuolo Calcio». archive.is. 2014 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  21. «Di Francesco returns as Sassuolo coach». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  22. Carlino, il Resto del (2014 թ․ հունիսի 3). «Sassuolo, Di Francesco rinnova fino al 2016 - il Resto del Carlino». il Resto del Carlino (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  23. «Sassuolo Calcio e mister Eusebio Di Francesco insieme fino a Giugno 2019». Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.(չաշխատող հղում)
  24. «Sassuolo: 'Italian success story' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  25. «Official: Di Francesco new Roma Coach | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  26. «Roma appoint Eusebio Di Francesco as new head coach». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  27. «Inter confirm Luciano Spalletti appointment». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  28. «Serie A: Luciano Spalletti appointed as Inter Milan manager on two-year contract | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  29. Reuters (2018 թ․ ապրիլի 11). «Roma shock Barcelona to reach Champions League semi-finals». NST Online (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  30. «Kostas Manolas seals historic Roma comeback to send Barcelona out». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  31. «Liverpool FC - AS Roma, Apr 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  32. «AS Roma - Liverpool FC, May 2, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  33. Sharma, Rik (2019 թ․ հունվարի 30). «Fiorentina 7-1 Roma: Federico Chiesa scores hat-trick in emphatic win». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  34. «Fiorentina-Roma: confirmed line-ups and live updates». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  35. «Porto score VAR penalty in extra time to send Roma out of Champions League». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  36. Miotto, Jimmy (2019 թ․ մարտի 6). «Roma Falls to Porto, Crash Out of Champions League». Chiesa Di Totti (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  37. Verschueren, Gianni. «Eusebio Di Francesco Sacked by AS Roma After UCL Loss to Porto». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  38. «Roma sack Eusebio di Francesco after Porto and Lazio defeats». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  39. «Roma sack Eusebio Di Francesco: Giallorossi dismiss manager after Champions League exit | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  40. «OFFICIAL: Roma sack Di Francesco | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  41. «Official: Sampdoria appoint Di Francesco | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  42. «Di Francesco appointed Sampdoria coach». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  43. «Serie A news: Sampdoria sack Eusebio Di Francesco after seven league games | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  44. Reuters (2019 թ․ հոկտեմբերի 7). «Sampdoria sack manager Eusebio Di Francesco». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  45. «Coach Di Francesco leaves bottom-placed Sampdoria». uk.reuters.com. Արխիվացված է օրիգինալից 2019-10-12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  46. «Sampdoria sack Di Francesco after four months». FotMob. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուսեբիո Դի Ֆրանչեսկո» հոդվածին։