Էնն Բոննի (անգլ.՝ Anne Bonny, մոտ 1697[1], միգուցե Քինսեյլ, Կորկ, Իռլանդիայի թագավորություն[2][3] - անհայտ, անհայտ), իռլանդական ծագում ունեցող ծովահեն, «ծովերի տիրակալ» մականվամբ։

Էնն Բոննի
անգլ.՝ Anne Bonny
Դիմանկար
Ծնվել էմոտ 1697[1]
Ծննդավայրմիգուցե Քինսեյլ, Կորկ, Իռլանդիայի թագավորություն[2][3]
Մահացել էանհայտ
Մահվան վայրանհայտ
ԳերեզմանՀարավային Կարոլինա
Քաղաքացիություն Իռլանդիայի թագավորություն
Մասնագիտությունծովահեն
Ծնողներհայր՝ William Cormac?
 Anne Bonny Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գործնականորեն կենսագրության միակ աղբյուրը համարվում է Չ. Ջոնսոնի «Ծովահենության ընդհանուր պատմություն» (1724), որի իրական հեղինակն է Դանիել Դեֆոն։

Էննը ծնվել է 1700 թվականի մարտի 8-ին, Կորկից ոչ հեռու գտնվող փոքրիկ քաղաքում, Իռլանդիայում, որտեղ իր հայրը՝ Ուիլյամ Կորմակն աշխատում էր փաստաբան։ Երբ աղջիկը դարձավ հինգ տարեկան, հայրը գնաց արտերկիր՝ դեպի Հարավային Կարոլինա, որտեղ դարձավ հսկայական պլանտացիայի տեր։ Էննի մանկությունն անցել է կարոլինական առանձնատանը՝ մեծաքանակ սպասավորների հետ։ Հայրը փայփայում էր սիրելի դստերը և չէր ափսոսում իր գումարը, որպեսզի ապահովի նրան լավ կրթությամբ։

էննին հետ ամուսնությունը համարվում էր հաջող, և հայրն արդեն փնտրում էր նրա համար շահավետ ամուսնու։ Բայց նա դարձրեց հորը դժբախտ՝ գաղտնի ամուսնանալով Ջեյմս Բոննիի՝ հասարակ նավաստու հետ, ում գրպանում չկար և ոչ մի պենի։ Թաքնվելով զայրացած հայրիկից՝ նորապսակները նստեցին նավ, որը ուղևորվում էր դեպի Նյու Փրովիդենս կղզի։

Այնտեղ ժամանելով, Էննին արագ կապվեց հարուստ պլանտատոր Չայլդ Բայարդի հետ։ Շուտով սակայն տեղի ունեցավ այլանդակ պատմություն, որի արդյունքում Էննին ներքաշվեց Ճամայկայի նավանգապետի ազգական քրոջ սպանության մեջ։ Էննը հայտնվեց բանտում, սակայն կարճատև։ Ի ուրախություն Էննիի, Բայարդը չժլացավ պատկառելի կաշառք վճարել, որպեսզի դուրս հանի նրան այնտեղից։ Չայլդի հետ միասին Էննին մի քանի առևտրական ուղևորություն է կատարել Նոր Աշխարհով։

Որոշ ժամանակ անց նա սկսեց ձանձրանալ Բայարդի ընկերակցությունից։ 1719 թվականի մայիսին նա, տավերներից մեկում, ծանոթացավ ծովահեն Ջ․ Ռակհեմի հետ, ով սկսեց ցույց տալ նրան մշտական ուշադրության նշաններ։ Էննը զգեստափոխվեց տղամարդու հագուստով և հետևեց Ռակհեմին, ով Էննին իր հետ վերցրեց ծով։

Էնն Բոննին միշտ ուղեկցում էր նրան և բազմիցս էր ապացուցել Ռակհեմին, որ ոչ մեկին չի զիջի խիզախությամբ և մարտնչելու կարողությամբ։ Պատահաբար նրանք զավթեցին նավը, որտեղ գտնվում էր տղամարդու հագուստով զգեստափոխված Մերի Ռիդը։ Ռիդը, ով ուներ զինվորական պատրաստություն, միակ ուղևորն էր, ով չէր հանձնվել ծովահեններին և ընդունել էր մարտը։ Մերի Ռիդին հաղթելու մի քանի անհաջող մարտերից հետո, նրան առաջարկեցին միանալ թիմին, և Մերին համաձայնեց։ Այդ պահից սկսած Բոննին, Ռիդը և Ռակհեմը միասին էին ծովահենություն անում։

1720 թվականի հոկտեմբեր ամսին, Մերիին, Էննին և Ռակհեմին այնուամենայնիվ բռնեց կապիտան Ջոնաթան Բարնետը՝ Ճամայկայի նահան��ապետ Վուդս Ռոդջերսի հրամանով։

Էննիի մահապատիժը, ինչպես նաև Մերիինը, ամբողջ ընթացքում հետաձգվում էր՝ հղիության պատճառով։ Հայրերն անհայտ էին։ Ըստ որոշ տեղեկությունների, Մերին և Էննին բազմիցս առաջարկում էին իրենց պահակազորին, քանի որ հասկանում էին՝ դա միակ միջոցն է, որը նրանց կփրկի մահապատժից։ Վերջիվերջո, դատավճիռն այդպես էլ չիրականացավ։ Այդ պահից Էնն Բոննիի պատմությունն անհետանում է պաշտոնական արխիվներից։ Գոյություն ունեն մի քանի (բացարձակապես ոչնչով հաստատված) ենթադրություններ նրա ապագա ճակատագրի վերաբերյալ։ Ըստ դրանցից մեկի, Էննին կրկին կապնվել էր ծովահենների հետ և մահացել էր նավաճանկումներից մեկի ժամանակ։ Ըստ մյուսի՝ նրա համար փրկագին էր վճարել իր հարուտ ընտանիքը։ Ըստ Օքսֆորդի Ազգային կենսագրության բառարանի (անգլ․՝ Oxford Dictionary of National Biography) ներկայացված Էննի հետնոդների ապացույցները նրա հետագա կյանքի մասին ասում են հետևյալը։

Նրա հայրիկին հաջովում է հասցնել բանտից Էննի ազատմանը և վերադարձնել նրան հետ Չառլստոն, որտեղ էլ նա ծնում է Ռակհեմի երկրորդ զավակը։ 1721 թվականի դեկտեմբերի 21–ին նա ամուսնանում է Ջոզեֆ Բերլիի հետ, ում հետ հետագայում ունեցան տասը երեխա։ Էննին մահացավ 1782 թվականի ապրիլի 22–ին Հարավային Կարոլինայում, որպես պատվարժան կին՝ ութսուներկու տարեկանում, և հուղարկավորված նույն թվականի ապրիլի 24–ին[4]։

Եթե հավատալ Շերման Կարմայկլի «Հարավային Կարոլինայի մոռացված պատմություններին» (անգլ․՝ Forgotten Tales of South Carolina), Էնն Բոննին հուղարկավորված է Վիրջինիայի Գրաֆստվա Յորք գերեզմանատանը։

Մասսայական գրականության մեջ

խմբագրել

Երաժշտություն

  • Լոռա Վիրս՝ «Anne Bonny Rag»;
  • Bread and Roses՝ «The Ballad of Anne Bonny and Mary Read».
  • Zed Yago՝ «Rebel ladies».
  • Death Grips՝ «Anne Bonny».
  • Անվտանգության Սիստեմ՝ «Էնն Բոննին».
  • Karliene՝ «Anne Bonny»
  • Դանիել Կլուգեր՝ երգ «Տիկին Հաջողություն» (ալբոմ «Կեսգիշերային Հեքիաթներ»)

Գեղարվեստական գրականություն

Դանիել Դեֆոն փառաբանել է Բոննիին իր «Ընդհանուր պատմության» մելոդրամատիկ հատվածում, որտեղ արտասովոր կերպով միահյուսվել էին փաստերն ու երևակայությունը։

  • Նովելներ
    • Թիմ Պաուերս՝ «Անհայտ ալիքներում»
    • Քեթի Ռայկս՝ «Seizure»
    • Ռոբին Հոբբ՝ «Առասպել կենդանի նավերի մասին»
    • Պամելա Ջեկել՝ «Ծովի աստղը»
    • Իեն Մակդաուել՝ «Գիշերվա դրոշի ներքո»
    • Ջորջ Մաքդոնալդ Ֆրայզեր՝ «Ծովահեններ»
    • Էրիկա Ջոնգ՝ «Fanny: Being the True History of the Adventures of Fanny Hackabout-Jones»
  • Գրքեր
    • Պամելա Ջոնսոն՝ «Ծովահենի սիրտը․ Նովել Էնն Բոննիի մասին»
    • Ջոն Կարլովա՝ «Ծովերի տիրուհիները»
    • Ռոբեր Հոյթ՝ «Էնն Բոննի․ Պատմություն կին–ծովահենի մասին»
    • Riley, Sandra՝ «Ծովերի քույրերը․ Էնն Բոննի և Մերի Ռիդ, Կարիբյան ծովի ծովահենները»
  • Կարճ պատմվածքներ
    • Ալասդեր Գրեյ՝ «Բալլադ Էնն Բոննի մասին»
  • Պոեզիա
    • Ռոբեր Արտուա (պոետ)՝ «Գեղեցկուհի Էնն»

Ֆիլմեր և հոլովակներ

խմբագրել
  • «Իսպանական Ծովային ունեցվածք» «The Spanish Main» (1945), Դերում՝ Բինի Բարնս։
  • «Double Crossbones» (1951), դերում՝ Հոուփ Էմերսոն։
  • «Captain Kidd and the Slave Girl» (1954)։
  • «The Buccaneers — Gentleman Jack and the Lady» (1956) (հեռուստասերիալ)։
  • «The Pyrates» (1986) (TV), դերում՝ Վանդա Վենտհամ։
  • «Pirates» (1998), դերում՝ Լորա Բեննետ։
  • «Die Abrafaxe — Unter schwarzer Flagge» (մուլտֆիլմ, 2001), հնչյունավորել է Նոնան։
  • «Pirates of Treasure Island» (2006)։
  • «Pirates, Sky / Discovery Channel» (TV, վավերագրական)։
  • «Ողջ ճշմարտությունը Կարիբյան ծովահենների մասին» (2006) (TV, վավերագրական)։
  • «Carolina Stories: Pirates of the Carolinas» (2007) (TV), դերում՝ Լիզա Ռոուզ։
  • «Case Closed: Jolly Roger in the Deep Azure» (2007)։
  • «Սև առագաստ» (2014—2017) (TV), դերում՝ Կլարա Պեջետ։
  • «Գաղտնի գրասենյակի էկսպեդիտորի գրությունները» (2011), դերում՝ Եկատիրինա Յուդինա։

Անիմե և մանգա

  • «One Piece»

Խաղեր

  • «Pirate's Cove» (սեղանի խաղ 2002 թվական)
  • «Anachronism» (սեղանի խաղ)
  • «Atlantica Online» (MMORPG)
  • «World of Warcraft» (MMORPG)
  • «Tropico 2: Pirate Cove»
  • «The 39 Clues», գիրք 9 (ինտերակտիվ վեպերի և խաղի շարք)
  • «Assassin's Creed IV: Black Flag»
  • «Uncharted 4: A Thief’s End (բացառիկ խաղ PlayStation 4–ի վահանակի համար)
  • «Fate/Grand Order»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 The Oxford Encyclopedia of Women in World History / B. G. SmithOUP, 2008. — ISBN 978-0-1951-4890-9doi:10.1093/ACREF/9780195148909.001.0001
  2. 2,0 2,1 2,2 http://www.historyorb.com/people/anne-bonny
  3. 3,0 3,1 3,2 http://www.encyclopedia.com/doc/1G2-3446400036.html
  4. «Anne Bonny | Biography & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Բոննի» հոդվածին։