Քադրի Էնիս Բերբերօղլու (ապրիլի 1, 1956(1956-04-01), Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ և լրագրող։

Էնիս Բերբերօղլու
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ St. George's Austrian High School? և Բոսֆորի համալսարան
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 1, 1956(1956-04-01) (68 տարեկան)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1956 թվականի ապրիլի 1-ին Ստամբուլում։ 1975 թվականին ավարտել է ավստրիական վարժարանը[1]։ Ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան Բոսֆորի համալսարանում։ Հայտարարել է, որ իր ծնողները սոցիալիստներ են, այդ պատճառով էլ ժառանգական սոցիալ-դեմոկրատ է[2]։

1981 թվականից աշխատել է որպես լրագրող «Dünya» թերթում, հետագայում աշխատանքի է անցել «CNN Türk» հեռուստաալիքում, զբաղեցրել է նաև «Հուրիեթ» և «Radikal» թերթերի խմբագրի պաշտոնը։ 2009 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 10-ը զբաղեցրել է «Հուրիեթ»-ի հրապարակումների գլխավոր տնօրենի պաշտոնը։ Պաշտոնը լքել է թերթի վրա գործադրվող աճող քաղաքական ճնշման պատճառով։ 2014 թվականի հոկտեմբերից աշխատել է «Sözcü» թերթում[3]։

Քաղաքական կարիերա

խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 6-ին Հանրապետական ժողովրդական կուսակցության 18-րդ արտահերթ համագում��րում Բերբերօղլուն ընտրվել է կուսակցության խորհրդի անդամ[4]։ Նույն թվականի սեպտեմբերի 14-ին նա նշանակվել է կուսակցության նախագահի տեղակալ Քեմալ Քըլըչդարօղլուի` Զանգվածային լրատվության միջոցներների հետ կապերի և հաղորդակցության հարցերով[5]։ 2015 թվականի հունիսին ընտրվել է Ազգային մեծ ժողովի անդամ[6]։

2016 թվականի մայիսին Բերբերօղլուն խորհրդարանի որոշմամբ զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ 2017 թվականի հունիսին նա մեղավոր էր ճանաչվել պետական դավաճանության մեջ՝ «Ջումհուրիյեթ» թերթի լրագրողներին լուսանկ��րներ և տեսագրական նյութեր փոխանցելու համար, որոնցում պատկերված էին զենքով բեռնատարները, որոնք ենթադրաբար նախատեսված էին սիրիական ընդդիմության զինյալներին մատակարարելու համար, և դատապարտվել էին 25 տարվա ազատազրկման[7]։ Ավելի վաղ նույն գործով դատապարտվել էին լրագրողներ Ջան Դյունդարը և Էրդեմ Գյուլը։

Դատապարտյալի կուսակից Էնգին Ալթայը հայտարարել է, որ գործը կեղծվել է, և դատարանի որոշումը «թելադրվել է Արդարություն և զարգացում կուսակցության կողմից»[8][9][10][11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. biyografi.net: Enis Berberoğlu biyografisi burada ünlülerin biyografileri burada
  2. Enis Berberoğlu Kimdir ? - Enis Berberoğlu Hayatı ve Biyografisi
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  4. Enis Berberoğlu CHP Parti Meclisi'ne girdi
  5. CHP MYK'da 4 yeni isim - Son Dakika Haberler
  6. İSTANBUL 2. BÖLGE SEÇİM SONUÇLARI - 1 KASIM 2015 GENEL SEÇİM SONUÇLARI
  7. Оппозиционный турецкий депутат получил 25 лет за госизмену
  8. Former AKP deputy, founder join CHP’s ‘March of Justice’ in Turkey (16th Juna 2016)
  9. nytimes.com / Kemal Kılıçdaroğlu 7 July 2017: A Long March for Justice in Turkey
  10. Арест Бербероглу — новая веха допустимого в Турции
  11. zeit.de
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնիս Բերբերօղլու» հոդվածին։