Էնդի Քոուլ

անգլիացի ֆուտբոլիստ

Էնդրյու Ալեքսանդեր Քոուլ (անգլ.՝ Andrew Alexander Cole, հոկտեմբերի 15, 1971(1971-10-15)[1][2], Նոթինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն, առավել հայտնի է որպես Էնդի Քոուլ (անգլ.՝ Andy Cole), անգլիացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ Առավել հայտնի է «Նյուքասլ Յունայթեդի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ունեցած իր մրցելույթներով։ 1999 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել է այսպես կոչված «թրեբլ»։

Էնդի Քոուլ
Էնդրյու Ալեքսանդեր Քոուլ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1971(1971-10-15)[1][2] (53 տարեկան)
Ծննդավայր Նոթինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Պատանեկան կարիերա
1986—1988թթ․ Անգլիա Լիլլշոլլ
1988—1989թթ․ Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989—1992 Անգլիա Արսենալ 1 (0)
1991  Անգլիա Ֆուլհեմ 13 (3)
1992  Անգլիա Բրիստոլ Սիթի 12 (8)
1992—1993 Անգլիա Բրիստոլ Սիթի 29 (12)
1993—1995 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 70 (55)
1995—2001 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 195 (93)
2001—2004 Անգլիա Բլաքբըրն Ռովերս 83 (27)
2004—2005 Անգլիա Ֆուլհեմ 31 (12)
2005—2006 Անգլիա Մանչեսթեր Սիթի 22 (9)
2006—2007 Անգլիա Պորթսմուտ 18 (3)
2007  Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 5 (1)
2007—2008 Անգլիա Սանդերլենդ 7 (0)
2008  Անգլիա Բըրնլի 13 (6)
2008 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 10 (0)
1989—2008թթ․ Ողջ կարիերայի ընթացքում 509 (229)
Ազգային հավաքական
1991 Անգլիա Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական Մ 20 3 (0)
1992—1993 Անգլիա Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական Մ 21 8 (4)
1994 Անգլիա Անգլիայի ֆուտբոլի ազգային երկորդ հավաքական 1 (1)
1995—2001 Անգլիա Անգլիա 15 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էնդի Քոուլը համարվում է Պրեմիեր Լիգայի պատմության չորրորդ լավագույն ռմբարկուն։ ��ր հաշվին գրանցված է 187 գոլ, իրենից շատ աչքի են ընկել միայն Ալան Շիրերը, Ուեյն Ռունին և Հարի Քեյնը։

Ակումբային կարիերա

խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Նոթինգհեմում և 15 տարեկան հասակում հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» սքաութների դիտակետում։ 1986 թվականին տեղափոխվել է «Արսենալի» երիտասարդական թիմ։ 1989 թվականի հոկտեմբերին ընդգրկվեց թիմի հիմնական կազմում։ «Զինագործների» կազմում իր նորամուտը նշեց 1990 թվականի դեկտեմբերին «Շեֆֆիլդ Ուենսդեյի» դեմ կայացած հանդիպման ժամանակ, որում թիմը հաղթեց 4։ 1 հաշվով[3]։ 1991 թվականին Անգլիայի սուպերգավաթի շրջանակում «Տոտտենհեմի» դեմ հանդիպման ժամանակ դուրս է եկել փոխարինման և մասնակցել գոլային գրոհին։ «Տոտտենհեմի» դեմ հանդիպումը վերջինն էր Էնդիի համար։

Սկզբում ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով տեղափոխվել է երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ֆուլհեմ», որի կազմում ացնկացրած 13 հանդիպումներում խփել է 3 գոլ, դրանից հետո տեղափոխվել է «Բրիստոլ Սիթի», որը քիչ ժամանակ անց գնեց նրա տրանսֆերը։ Էնդին 1992 թվականի երկրորդ կեսին անգլիական երկրորդ դիվիզիոնի առաջին շրջանում խփել է 13 գոլ, որի շնորհիվ գրավեց կարգով ավելի բարձր ակումբների ուշադրությունը։

1993 թվականի սկզբին Քոուլը տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ», որը նպատակ ուներ վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը հասել է իր նպատակին, իսկ Էնդին այդ ամենում ունեցել է իր որոշիչ ներդրումը՝ մրցաշարի 12 հանդիպումներում խփելով 12 գոլ։ Հաջորդ մրցաշրջանը հաջող էր ինչպես «կաչաղակների» (որոնք, ի զարմանս բոլորի դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիր), այնպես էլ 22-ամյա հարձակվողի համար, որը խփած 34 գոլով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը՝ 3 գոլով առաջ անցնելով Ալան Շիրերից։ Բացի դրանից՝ Էնդին ճանաչվել է մրցաշարի երիտասարդ լավագույն խաղացող։ Քոուլը նույն ոգով սկսել է հաջորդ մրցաշրջանը, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։

Քոուլի տեղափոխությունը «կարմիր սատանաների» ճամբար ռեկորդային էր իր ժամանակի համար․ «կաչաղակները» դրա դիմաց ստացել են 6 մլն․ ֆունտ ստերլինգ և կիսապաշտպան Կիտ Գիլլեսպիին։ Հարձակվողի նորամուտը «մանկունյացիների» կազմում կարելի է համարել հաջողված․ մինչ մրցաշրջանի ավարտը նա գրավել է մրցակցի դարպասը 12 անգամ, այդ թվում նաև աչքի է ընկել «Իպսիչ Թաունի» դեմ ձևակերպած պենտա-տրիկով։ Հաջորդ երկու մրցաշրջանները Էնդիի համար ոչ այդքան արդյունավետ է ստացվել (բոլոր մրցաշարերում նրան հաջողվել է խփել 20 գոլ), սակայն նրան և իր թիմին պարգևել է երկու չեմպիոնական տիտղոսներ և հաղթանակ Անգլիայի գավաթում։ 1997-1998 մրցաշրջանը Էնդիի մանչեսթերյան կարիերայում դարձել է ամենաարդյունավետը (բոլոր մրցաշարերում Քոուլին հաջողվել է խփել ընդամենը 25 գոլ)։ 1998 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը համալրեց Տրինիդադ և Տոբագոյցի հարձակվող Դուայթ Յորքը։ Ի սկզբանե Քուլը և Դուայթը միմյանց հետ խաղում էին հերթափոխով, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը սկսեց նրանց դաշտ դուրս բերել միասին, իսկ արդյունքը իրեն երկար սպասեցնել չտվեց։ Հարձակվողական զույգը մրցաշրջանի ընթացքում խփել է 53 գոլ, և օգնել է թիմին տիրանալ թրեբլին։ Հաջորդ մրցաշրջանում հարձակվողական զույգը բոլոր մրցաշարերում աչքի է ընկել խփաց 46 գոլով (որից 22-ը գրանցված է Քուլի հաշվի տակ) և օգնել է թիմին պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։ Սակայն հաջորդ մրզաշրջանից սկսած Քոուլին սկսեցին հետապնդել հաճախակի վնասվածքները, իսկ Յորքի մոտ սկսվեց խաղային անկում։ 2001 թվականի ամռանը մանկունյացիները ձեռք բերեցին հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին, ինչը կանխորոշեց Քոուլի, իսկ որոշ ժամանակ անց նաև Յորքի հեռանալը։

Հարձակվողի կարիերայի հաջորդ ակումբը «Բլաքբըրն Ռովերսը» դարձավ, որտեղ նա տեղափոխվել է 2002 թվականի սկզբին։ Էնդին այստեղ ևս աչքի ընկավ արդյունավետ խաղով, քիչ հետո վերամիավորվել է Յորքի հետ, որը նույնպես կարիերան շարունակում էր Բլաքբըրն Ռովերսի» կազմում։ 2002 թվականի փետրվարի 24-ին Քոուլի՝ Տոտտենհեմի դարպասը խփաց գոլը իր թիմին պարգևեց Ֆուտբոլային լիգայի գավաթը։ Հաջորդ երկու մրցաշրջանները անցկացրել է «Ֆուլհեմում» և «Մանչեսթեր Սիթիում», աչքի ընկնելով բավականին լավ խաղով։ 2006 թվականից սկսած Քոուլի խաղում անկում նկատվեց։ Հարձակվողին էլ ավելի հաճախ սկսեցին հետապնդել վնասվածքները, բացի դրանից հաճախակի վիճաբանում էր մարզիչների և թիմակիցների հետ, այդ ամենով հանդերձ չընդգրկվելով մեկնարկային կազմում։ 2008 թվականի նոյեմբերի 11-ին անգլիացին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Հավաքականի կազմում Էնդի Քոուլը իր նորամ��ւտը նշեց 1995 թվականի մարտի 29-ին Ուրուգվայի հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ[4]։ Հաջորդ 7 տարիների ընթացքում պարբերաբար հրավիրվում էր ազգային հավաքական, սակայն այդ ժամանակահատվածում մասնակցել է 15 հանդիպման՝ խփելով 1 գոլ[5]։ Եղել է 1998 թվականի աշխարհի առաջնությանը և Եվրո 2000-ին մասնակցելու հավակնորդներից, սակայն առաջին դեպքում դուրս է մնացել մրցակցությունից իսկ երկրորդ դեպքում նրան խանգարել է վնասվածքը։ Հավաքականի կազմում վերջին հանդիպումը ացնկացրել է 2001 թվականի հոկտեմբերի 6-ին Հունաստանի հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ, այդպես էլ չխաղալով որևե խոշոր մրցաշարում[6]։

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային նվաճումներ

խմբագրել

  Նյուքասլ Յունայթեդ

  • Առաջին դիվիզիոնի չեմպիոն․ 1992/93

  Մանչեսթեր Յունայթեդ

Ընդհանուր 11 գավաթ

  Բլաքբըրն Ռովերս

  • Ֆուտբոլային լիգայի գավաթակիր․ 2001/02

Անհատական նվաճումներ

խմբագրել

Խաղերի վիճակագրություն

խմբագրել
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ[7] Եվրոգավաթներ[8] Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արսենալ 1989/90 0 0 0 0 0 0 0 0 0 0
1990/91 1 0 0 0 0 0 0 0 1 0
1991/92 0 0 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0 2 0
Ֆուլհեմ
(վարձակալություն)
1991/92 13 3 0 0 - - 2 1 15 4
Ընդհանուր 13 3 0 0 0 0 2 1 15 4
Բրիստոլ Սիթի 1991/92 12 8 0 0 - - 0 0 12 8
1992/93 29 12 4 4 0 0 4 1 37 17
Ընդհանուր 41 20 4 4 0 0 4 1 49 25
Նյուքասլ Յունայթեդ 1992/93 12 12 0 0 0 0 0 0 12 12
1993/94 40 34 6 7 0 0 0 0 46 41
1994/95 18 9 6 2 3 4 0 0 27 15
Ընդհանուր 70 55 12 9 3 4 0 0 85 68
Մանչեսթեր Յունայթեդ 1994/95 18 12 0 0 0 0 0 0 18 12
1995/96 34 11 8 2 1 0 0 0 43 13
1996/97 20 6 3 0 5 1 0 0 28 7
1997/98 33 15 4 5 7 5 1 0 45 25
1998/99 32 17 7 2 10 5 1 0 50 24
1999/00 28 19 0 0 13 3 4 0 45 22
2000/01 19 9 1 0 10 4 1 0 31 13
2001/02 11 4 0 0 4 1 0 0 15 5
Ընդհանուր 195 93 23 9 50 19 7 0 275 121
Բլաքբըրն Ռովերս 2001/02 15 9 5 4 0 0 0 0 20 13
2002/03 34 7 6 6 3 0 0 0 43 13
2003/04 34 11 2 0 1 0 0 0 37 11
Ընդհանուր 83 27 13 10 4 0 0 0 100 37
Ֆուլհեմ 2004/05 31 12 8 1 0 0 0 0 39 13
Ընդհանուր 31 12 8 1 0 0 0 0 39 13
«Ֆուլհեմի» կազմում 44 15 8 1 0 0 2 1 54 17
Մանչեսթեր Սիթի 2005/06 22 9 1 1 0 0 0 0 23 10
Ընդհանուր 22 9 1 1 0 0 0 0 23 10
Պորտսմութ 2006/07 18 3 4 1 0 0 0 0 22 4
Ընդհանուր 18 3 4 1 0 0 0 0 22 4
Բիրմինգհեմ Սիթի
(վարձակալություն)
2006/07 5 1 0 0 - - 0 0 5 1
Ընդհանուր 5 1 0 0 0 0 0 0 5 1
Սանդերլենդ 2007/08 7 0 1 0 0 0 0 0 8 0
Ընդհանուր 7 0 1 0 0 0 0 0 8 0
Բըրնլի
(վարձակալություն)
2007/08 13 6 0 0 - - 0 0 13 6
Ընդհանուր 13 6 0 0 0 0 0 0 13 6
Նոթինգհեմ Ֆորեստ 2008/09 10 0 1 0 - - 0 0 11 0
Ընդհանուր 10 0 1 0 0 0 0 0 11 0
Կարիերայի ընթացքում 509 229 67 35 57 23 14 2 647 289

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. http://www.arsenal.com/history/profiles/135/andy-cole Արխիվացված 2015-09-06 Wayback Machine Профиль на сайте «Арсенала»
  4. «England 0-0 Uruguay» (անգլերեն). EnglandStats.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. «Andrew Alexander Cole» (անգլերեն). EnglandStats.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. «England 2-2 Greece» (անգլերեն). EnglandStats.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. Անգլիայի գավաթ, Ֆուտբոլային լիգայի գավաթ։
  8. ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա, Ուեֆա գավաթ։

Արտաքին հղումներ

խմբագրել