Էմմա Ադլեր
Էմմա Ադլեր (գերմ.՝ Emma Adler, ի ծնե` Բրաուն (գերմ.՝ Braun), մայիսի 20, 1858[1][2], Դեբրեցեն, Հունգարիա[2] - փետրվարի 23, 1935[1][2], Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), ավստրիացի կին քաղաքական և հասարակական գործիչ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստուհի, կանանց իրավունքների համար պայքարող, «Fin de siècle» պարբերականի խմբագիր, լրագրող, հրապարակախոս և թարգմանիչ։
Էմմա Ադլեր գերմ.՝ Emma Adler | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1858[1][2] |
Ծննդավայր | Դեբրեցեն, Հունգարիա[2] |
Մահացել է | փետրվարի 23, 1935[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[2] |
Քաղաքացիություն | Ավստրիա և Ցիսլեյտանիա |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանչուհի և գրող |
Ամուսին | Վիկտոր Ադլեր |
Կուսակցություն | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Երեխաներ | Ֆրիդրիխ Ադլեր և Karl Adler? |
Emma Adler Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷմմա Ադլերը ծնվել է երկաթուղային աշխատող և գործարար Իգնաց Բրաունի ընտանիքում։ Ընտանիքը պատկանել է լիբերալ հրեական բուրժուազիային։
Վեց տարեկանում Էմման դարձել է սեռական բռնության զոհ, կորցրել է անմեղությունը և իրավունք չի ունեցել ամուսնանալ։
16 տարեկանում իր չորս եղբայրների ազդեցության տակ, որոնք համոզված սոցիալիստներ էին և որոնցից առավել հայտնի են Հենրիխ Բրաունը (1854-1927) և Ադոլֆ Բրաունը (1862-1929), նույնպես տարվել է սոցիալիզմի գաղափարներով և դարձել Սոցիալ-դեմոկրատական շարժման ակտիվիստ։
1878 թվականին ծանոթացել է Վիկտոր Ադլերի հետ, որը Վիեննայի հոգեբուժարանում աշխատել է որպես բժիշկ։ Նույն թվականին ամուսնացել է Վիկտորի հետ, որը դարձել Է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից և հիմնադիրներից մեկը։ Նրանց որդին` Ֆրիդրիխ Ադլերը, սոցիալիստական քաղաքական գործիչ էր և հեղափոխական, առավել հայտնի է որպես Ավստրիայի նախագահ-նախարար Կոմս Կարլ ֆոն Շտյուրգկին սպանող (1916)։
Եղել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության գործիչ, համագործակցել է այն ժամանակվա հրեա այլ գրողների հետ, ինչպիսիք են Հեդվիգ Դոհմը, Բերտա Պապենհայմը և Հեդվիգ Լախմանը, քաղաքական գործունեությունը համատեղել է գեղարվեստական ստեղծագործության հետ։ Աշխատել է կրթության աշխատողների ասոցիացիայում։ Եղել է անգլերենի և ֆրանսերենի դասախոս։
Խմբագրել է ավստրիական «Die Frau» կանանց ամսագիրը։ Համագործակցել է ավստրիական սոցիալ-դեմոկրատիայի «Arbeiter-Zeitung» թերթի հետ, որի հիմնադիրներից մեկը Ադելհեյդ Պոպն էր։
Հայտնի է Կարլ Կաուցկու հետ նամակագրությամբ։
Կյանքի ընթացքում ունեցել հոգեկան խանգարումներ և ծանր դեպրեսիաներ է ապրել, շատ ժամանակ է անցկացրել հոգեբուժական հիվանդանոցներում և առողջարաններում։
Մահացել է Ցյուրիխում, 1935 թվականին։
1887 թվականին դրամատուրգ Հերման Բարն Էմմա Ադլերին նվիրել է մեկ գործողությամբ պիես` «La marquesa d' Amaegui. Eine Plauderei»:
Ստեղծագործություններ
խմբագրելԷմմա Ադլերը բազմաթիվ պատմական վեպերի, գեղարվեստական թարգմանությունների հեղինակ է, այդ թվում՝ Իվան Տուրգենևի «Ողորմություն» առակը թարգմանել է գերմաներեն՝ այն դարձնելով երկու գործողությամբ պիես (1897)։ Տպագրվել է Մարիոն Լորմի և Էլեն Էրդմանի կեղծանուններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 1. — S. 59—62. — ISBN 978-3-205-78552-1
- ↑ Die berühmten Frauen der französischen Revolution 1789—1795.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էմմա Ադլեր(անգլ.)
- Էմմա Ադլեր(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Ադլեր» հոդվածին։ |