Էկտոր Տիմերման
Էկտոր Տիմերման (իսպ.՝ Héctor Marcos Timerman, դեկտեմբերի 16, 1953[2], Բուենոս Այրես, Արգենտինա - դեկտեմբերի 30, 2018, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պետական գործիչ, դիվանագետ, իրավապաշտպան, լրագրող, խմբագիր, արտաքին գործերի նախարար։
Էկտոր Տիմերման իսպ.՝ Héctor Timerman[1] | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1953[2] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | դեկտեմբերի 30, 2018 (65 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց |
Մասնագիտություն | դիվանագետ, լրագրող, իրավապաշտպան և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Jacobo Timerman? |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of Argentina to the United States? և Minister of Foreign Affairs and Worship? |
Կուսակցություն | Front for Victory? |
Պարգևներ և մրցանակներ | |
Héctor Timerman Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բուենոս Այրեսում, հրեական ընտանիքում։ Հայրը Արգենտինայի իրավապաշտպան և լրագրող Հակոբ Թիմերմանն էր, ով արմատներով Ուկրաինայից էր։ Լրագրողը, աշխատել է Լա Տարդե (Արգենտինա), Նյու Յորք Թայմս, Լոս Անջելես Թայմս (Los Angeles Times), Նյուսվիկ (Newsweek) և Նեյշն (The Nation) հրատարակություններում։ 1977 թվականին նրա հորը՝ հայտնի լրագրողին, առևանգել են «Կեղտոտ պատերազմ»-ի ընթացքում։ 1978 թվականին արտագաղթել է Միացյալ Նահանգներ։ 1981 թվականին Միջազգային հարաբերությունների փիլիսոփայական գիտությունների դոկտոր էր։ 1989 թվականից՝ Արգենտինայում հրապարակիչների հիմնադիր և հեռուստահաղորդավար էր։ 2004 թվականից Նյու Յորքում Արգենտինայի գլխավոր հյուպատոսն էր։ 2007 թվականից Արգենտինայի դեսպան ԱՄՆ-ում։ 2010 թվականի հունիսի 18-ից 2015 թվականի դեկտեմբերի 10-ը՝ Արգենտինայի արտաքին գործերի նախարար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Santoro D. La ruta de la efedrina: La trama secreta de las relaciones del narcotráfico con la política, la SIDE y la Aduana desde CFK al macrismo — P. 83. — ISBN 978-987-627-774-7
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.