Էլլեն Էմա Օգոստա Կլեման ( շվեդ.՝ Ellen Emma Augusta Kleman հուլիսի 24, 1867(1867-07-24)[1][2], Karlskrona city community, Կառլսկրունա, Շվեդիա[1] - սեպտեմբերի 28, 1943(1943-09-28)[1][2], Ստեպպսհոլմս, Ստոկհոլմ, Շվեդիա[1]), շվեդ գրող, հասարակական, քաղաքական գործիչ և ֆեմինիստ։ Կանանց իրավունքներին աջակցող մի քանի տպագիր հրատարակությունների խմբագիր, այդ թվում՝ Dagny (1907-1913) և Hertha (1914–1932)[5][6]:

Էլլեն Կլեման
 
Մասնագիտություն՝ կանանց իրավունքների պաշտպան, թերթի խմբագրիչ և խմբագիր
Ծննդյան օր հուլիսի 24, 1867(1867-07-24)[1][2]
Ծննդավայր Karlskrona city community, Կառլսկրունա, Շվեդիա[1]
Վախճանի օր սեպտեմբերի 28, 1943(1943-09-28)[1][2] (76 տարեկան)
Վախճանի վայր Ստեպպսհոլմս, Ստոկհոլմ, Շվեդիա[1]
Թաղված Գերեզմանատուն Գալևարվ[3]
Քաղաքացիություն  Շվեդիա
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Էլեն Կլեմանը ծնվել է Կարլսկրոնում, 1867 թվականին, Կարլ Կլեմանի (1820-1872) և Յոհաննա Օգոստա Գրամի (1825-1904) ընտանիքում։ Նրա ավագ քույրը՝ Աննա Կլեմանը (1862-1940), նույնպես հայտնի իրավապաշտպան Է եղել[7]։ Կարլսկրոնում աղջիկների համար դպրոցն ավարտելուց հետո Էլլենը որպես բանկային ծառայող աշխատել է Ուփսալայում և Ստոկհոլմում[5]։

Կլեմանը եղել է կանանց իրավունքների շարժման ակտիվ անդամ։ 1907 թվականին դարձել է Դագնիի խմբագիրը (Դագնին Շվեդիայի կարևորագույն մամուլն էր ֆեմինիստական շարժման մեջ)։ Հրապարակությունում մի քանի տարիների աշխատանքի ընթացքում Էլլենը գրել է բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, հայտնի կանանց կենսագրություններ։ Երբ 1913 թվականին ամսագրի հրատարակությունը դադարել է, Կլեմանտ դարձել է Hertha թերթի խմբագիր։ 1921 թվականին աշխատել է Ֆրեդրիկի Բրեմերի կանանց ասոցիացիայի խորհրդում (շվեդ.՝ Fredrika Bremer Förbundet, FBF)` զբաղեցնելով կազմակերպության Ստոկհոլմի ներկայացուցչության նախագահի պաշտոնը (1922-1931)[5]։

Այդ ընթացքում Էլլենը հետաքրքրվել է ասոցիացիայի հիմնադիր Ֆրեդրիկա Բրեմերով, հրապարակել նրա մասին ակնարկների ժողովածուն։ Իր ընկերուհու՝ Կլարա Յոհանսոնի հետ, որի հետ նա ապրել է 1912 թվականից մինչև իր մահը, Կլեմանը հրապարակել է Բրեմերի նամակների չորս հատորը[6]։

Կանանց իրավունքների շարժման ուղղությամբ աշխատանքներից բացի, Էլլեն Կլեմանը հրատարակել է պատմական վեպ՝ «Ֆաբիան Վենդտի կինը» վերնագրով (շվեդ.՝ «Fabian Wendts hustru») այն կանանց մասին, որոնք շահարկվել և ղեկավարվել են ուրիշների կողմից՝ առանց ինքնազարգացման որևէ հնարավորության[6]։

Մրցանակներ

խմբագրել

1932 թվականին Էլլեն Կլեմանտին շնորհվել է Իլիս քվորումի ոսկե մեդալ, որը շնորհվել է Շվեդիայի թագավորի անունից[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Toijer-Nilsson Y. Ellen E A Kleman — P. 271.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. Kleman, Emma AugustaSvenskagravar.se.
  4. https://www.skbl.se/en/article/EllenKleman
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Ellen Kleman». Göteborgs Universitetsbibliotek.
  6. 6,0 6,1 6,2 Toijer-Nilsson, Ying. «Ellen E A Kleman». Riksarkivet: Svenskt biografiskt lexikon.
  7. «Anna Kleman». Göteborgs universitetsbiblotek.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլեն Կլեման» հոդվածին։