Էլիսա Օչոա
Էլիսա Օչոա (անգլ.՝ Elisa Rosales Ochoa, դեկտեմբերի 3, 1897, Butuan - սեպտեմբերի 20, 1978, Butuan), առաջին կինն է, որ 1941 թվականին ընտրվել է Ֆիլիպինների կոնգրեսի անդամ։
Էլիսա Օչոա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1897 |
Ծննդավայր | Butuan |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1978 (80 տարեկան) |
Մահվան վայր | Butuan |
Քաղաքացիություն | Ֆիլիպիններ |
Կրթություն | National University? |
Մասնագիտություն | բուժքույր, քաղաքական գործիչ և սուֆրաժիստ |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատի անդամ |
Կենսագրություն
խմբագրելՕչոան ծնվել է Բութուան քաղաքում, որն այն ժամանակ Ագուսան գավառի մեջ էր։ Նրա ծնողները Կանուտո Ռոսալեսն ու Ռոման Վիլանուևան էին։ 1915 թվականին դարձել է որակավորված բուժքույր` Ֆիլիպինների գլխավոր հիվանդանոցի դասընթացն ավարտելուց հետո։ Նա ամուսնացել է բժիշկ Էնրիկե Օչոայի հետ և հաջորդ մի քանի տարիներն անց է կացրել որպես բուժքույր` տարբեր հիվանդանոցներում աշխատելով։
1934 թվականին Օչոան վերադարձել է դպրոց` վերջապես ստանալով ավագ դպրոցի դիպլոմ։ 1936 թվականին նա արվեստագետի որակավորմամբ դիպլոմ է ստացել Ֆիլիպինների ազգային համալսարանում։ Քաղաքացիական ծառայության քննությունն անցնելուց հետո նա 1939 թվականին ընդունվել է իրավունքի դպրոց։
Որպես կոնգրեսի առաջին կին անդամ
խմբագրել1937 թվականին ֆիլիպինցի կանանց համար ընդլայնվել է ակտիվ ընտրական իրավունքն այն բանից հետո, երբ այս իրավունքը հաստատվել է 1937 թվականի համընդհանուր քվերակության միջոցով։ Ներկայացուցիչների պալատի ընտրությունները նշանակվել են 1941 թվականին։ Օչոան ընդհատել է իր ուսումը իրավունքի դպրոցում և տուն վերադարձել ու մասնակցել ընտրություններին` ներկայացնելով Ագուսանը։ Նա հաղթել է ընտրություններում 1941 թվականի նոյեմբերի 11-ին։
Օչոան հնարավորություն չի ունեցել պաշտոնավարել ամբողջ ժամկետը։ Ընտրությունից գրեթե մեկ ամիս անց սկսվել է Ճապոնիայի ներխուժումը Ֆիլիպիններ, և Ազգային ժողովը հնարավորություն չի ունեցել գործել մինչև 1943 թվականը, երբ վերակազմավորվել է ճապոնական վերահսկմամբ։ Օչոան փրձել է իրականացնել իր պարտականությունները որպես Կոնգրեսի անդամ։ Նա ակտիվ մարդասիրական ջանքեր է կիրառել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։
Ուշ կյանք
խմբագրելՕչոայի ժամկետը որպես Կոնգրեսի անդամ սպառվել է 1946 թվականին, և նա չի վերընտրվել։ Այնուամենայնիվ, Օչոան շարունակել է հանրային գործունեությունը` լինելով երկրի նախագահներ Ռամոն Մագսայայի և Կարլոս Գարսիայի աշխատակազմերի` առողջապահության գծով տ��խնիկական օգնական։ Նա օժանդակել է իր հայրենի Բութուան քաղաքում մանկաբարձության դպրոց հիմնելուն։
Օչոան մահացել է 1978 թվականի սեպտեմբերի 20-ին, 80 տարեկան հասակում։ Թաղված է Բութուանում։ Օչոան ունեցել է մեկ դուստր։
- Filipinos in History Volume V. Philippines: National Historical Institute. 1996. էջեր 259–260.