Էլինա Սվիտոլինա (ուկրաիներեն՝ Еліна Михайлівна Світоліна, սեպտեմբերի 12, 1994(1994-09-12), Օդեսա, Ուկրաինա), ուկրաինացի թենիսիստուհի։

Էլինա Սվիտոլինա
ուկրաիներեն՝ Еліна Михайлівна Світоліна
Սեռիգական
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
Բնակվելու վայրԽարկով
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 12, 1994 (30 տարեկան)
ԾննդավայրՈւկրաինա Ուկրաինա
Օդեսա
Հասակ174 սմ
Քաշ60 կգ
Կարիերայի սկիզբ2010 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՍեբաստիեն Մաթյու (2013–2014)
Յան Հյուզ (2014–այժմ)
Ժյուստին Էնեն (2016–այժմ)
Պարգևավճար, USD3,767,195
Մենախաղ
Խաղեր Հ/Պ469–250[1]
Ամենաբարձր վարկանիշ14 (2016 մարտի 7)
Ներկայիս վարկանիշ14 (2016 հոկտեմբերի 24)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա3-րդ շրջան (2014, 2015)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (2015)
Ուիմբլդոն2-րդ շրջան (2015, 2016)
ԱՄՆ3-րդ շրջան (2015, 2016)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ48–68[1]
Ամենաբարձր վարկանիշ108 (2015 մայիսի 4)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1-ին շրջան (2014, 2016)
Ֆրանսիա2-րդ շրջան (2014)
Ուիմբլդոն2-րդ շրջան (2016)
ԱՄՆ2-րդ շրջան (2014)
Թարմացվել է՝ 2016, հոկտեմբերի 24

2016 թվականի հուլիսի 18-ի դրությամբ Սվիտոլինան կանանց մենախաղի համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը և այսօրվա դրությամբ համարվում է ուկրաինացի թենիսիստների շրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողը։ Նա կարիերայի իր ամենաբարձր WTA վարկանիշին (թիվ 14-րդ ռակետ) հասել է 2016 թվականի մարտի 7-14-ը։

Սվիտոլինան մինչ այժմ արժանացել է WTA չորս մրցաշարերի հաղթողի տիտղոսի։ Նա իր առաջին տիտղոսը շահել է 2013 թվականի Բաքվի մրցաշարում, որը հաջողությամբ պախտպանել է 2014 թվականին։ Այնուհետև նա իր առաջին հաղթանակն է տարել Թոփ 10-ի թենիսիտուհու նկատմամբ՝ Պետրա Կվիտովայի նկատմամբ հաղթանակ տանելով Ցիցինատիի մրցաշարի 16 ուժեղագույնների փուլում։ 2015 թվականին նա իր առաջին քառորդ եզրափակիչին է հասել Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նա պարտվել է Անա Իվանովիչին։ Նույն թվականին նա շահեք է նաև իր երրորդ WTA տիտղոսը Մարաքեշում։ Նրա չորրորդ WTA տիտղոսը նվաճվել է 2016 թվականի սկզբին, երբ նա Էժենի Բուշարին պարտության է մատնում Մալայզիայի մրցաշարում։

Մարզական կարիերա

խմբագրել

Վաղ կարիերա

խմբագրել

Պատանեկական կարիերայում Սվիտոլինայի լավագույն արդյունքը դառնում է 2010 թվականի աղջիկների Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը, եզրափակիչում հաղթանակ տանելով թունիսցի Ունս Ջաբիրի նկատմամբ[2]։ Նա իր առաջին ITF $ 25,000 մրցաշարերի մենախաղի եզրափակիչին հասել է 2010 թվականի մայիսին Խարկովի մրցաշարում[3]։ Սվիտոլինան նաև դուրս է եկել 2012 թվականի Ուիմբլդոնի աղջիկների մենախաղի մրցաշարի եզրափակիչ, որտեղ նա զիջել է Թոփ 10-ի ապագա թենիսիստուհի Էժենի Բուշարին։ Սվիտոլինան որակավորվել էր 2012 թվականի ԱՄՆ բաց առաջնությանը։ Այնտեղ նա առաջին շրջանում պարտվում է 12-րդ դասակարգված և վերջնական արդյունքում քառորդ եզրափակիչի մասնակից Անա Իվանովիչին Սերբիայից։ Նա հաղթել է WTA 125K «2012 Royal Indian Open» մրցաշարի հաղթողի տիտղոսը Պունայում, հաղթելով Անդրեա Կլեպաչին, Ռուտույա Բոսալին, Լուկսիկա Կումհումին, Թոփ 10-ի նախկին թենիսիստուհի Անդրեա Պետկովիչին և եզրափակիչում ճապոնացի վետերանք Կիմիկո Դատեին։

2013 թվական

խմբագրել

Սվիտոլինան ուղղակի մասնակցություն է ստանում 2013 թվականի Ավստրալիայի բաց առաջնությանը, որտեղ նրան առաջին շրջանում պարտության է մատնում 5-րդ դասկարագված Անժելիկա Քերբերը։ Նա իր առաջին WTA տիտղոսը նվաճում է Բաքվի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Շահար Պիիրի նկատմամբ, ընդ որում, Սվիտոլինան դառնում է առաջին դեռահասը (նա այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր), ով 2012 թվականի փետրվարից հետո հաղթանակ է տարել WTA մրցաշարում[4]։ Հաղթանակը նրան 32 աստիճանով վեր է բարձրացնում WTA վարկանիշային աղյուսակում և 2013 թվականի հուլիսի 29-ին զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը[5]։

2014 թվական

խմբագրել

2014 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Սվիտոլինան առաջին շրջանում երկու սեթում հաղթում է Մեծ սաղավարտի կրկնակի չեմպիոն և Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի եռակի մասնակից, 19-րդ դասակարգված Սվետլանա Կուզնեցովային։ Նա հասնում է մինչև երրորդ շրջան, որտեղ երկու սեթում պարտվում է Սլոան Սթիվենսին։

Հուլիսին Սվիտոլինան հասնում է կարիերայում իր առաջին WTA տիտղոսին զուգախաղում։ Ստամբուլի մրցաշարում նա համագործակցում է ճապոնուհի Միսակի Դոիի հետ և մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթանակ են տանում 4-րդ դասակարգված Ժանետ Հուսարովա-Կլաուդիա Յանս Իգնչիկ զույգի նկատմամբ։ Եզրափակիչում նրանք առավելության են հասնում Օկսանա Կալաշնիկովայի և Պաուլա Կանիայի նկատմամբ։

Western & Southern Open մրցաշարում Սվիտոլինան կարիերայում իր առաջին հաղթանակն է տանում Թոփ 10-ի թենիսիստուհու նկատմամբ, երկրորդ շրջանում հաղթանակ տանելով վերջերս Ուիմբլդոնի մրցաշարում հաղթանակի հասած Պետրա Կվիտովայի նկատմամբ[6]։ Այնուհետև նա քառորդ եզրափակիչ է հասնում Premier Mandatory/Premier 5 մակարդակի մրցաշարում, որտեղ երկու սեթում պարտություն է կրում Անա Իվանովիչից[7]։

Սվիտոլինան իր առաջին Premier 5 մրցաշարի կիսաեզրափակիչին հասնում է Ուհանի առաջին WTA մրցաշարում, հաղթանակի հասնելով Կամիլա Ջորջիի, Սաբինա Լիսիցկիի, Գարբինե Մուգուրուսայի և Անժելիկա Քերբերի նկատմամբ և կիսաեզրափակիչում է պարտվում է Պետրա Կվիտովային։

2014 թվականի մրցաշարջանը Սվիտոլինան եզրափակում է համաշխարհային դասակարգման աղյուսակի մենախաղի 29-րդ և զուգախաղի 132-րդ հորիզոնականներում։

2015 թվական. Մեծ Սաղավարտի առաջին քառորդ եզրափակիչ

խմբագրել

Սվիտոլինան 2015 թվականի մրցաշրջանը սկսում է Բրիսբենի Brisbane International մրցաշարում, որտեղ նա հասնում է մինչև քառորդ եզրափակիչ և այնտեղ պարտություն կրում մրցաշարի ապագա հաղթող Մարիա Շարապովայից։ Ավստրալիայի բաց առաջնությունում Սվիտոլինան հասնում է երրորդ շրջան և թիվ մեկ ռակետ Սերենա Ուիլամսին պարտվում է երեք սեթում, հաղթանակ տանելով առաջին սեթում[8]։ Նա երկրորդ շրջանում պարտություն է կրում հաջորդ գրկու մրցաշարում՝ Դուբայում և Դոհայում, երեք սեթերում պարտվելով Պետրա Կվիտովային և Վիկտորիա Ազարենկային։

Որպես 23-րդ դասակարգված, նա Ինդիան Ուելսի մրցաշարում հաղթում է Վան Էյթվանկին և Լյուսիա Շաֆարժովային, սակայն չորրորդ շրջանում պրատվում է Թիմեա Բաչինսկիին։ Հաջորդ շաբաթ Մայամիում նա հաղթում է Բոյանա Յովանովսկիին, իսկ երրորդ շրջանում զիջում է 8-րդ դասակարգված Եկատերինա Մակարովային։ Առաջին անգամ վերին դասակարգված լինելով Բոգոտայի մրցաշարում, Սվիտոլինան հասնում է մինչև կիսաեզրափակիչ, հաղթելով Լուիզա Չիրիկոյին, Դանկա Կովինիչին և Իրինա Ֆալկոնիին, սակայն պարտություն է կրում Տելյանա Պերեյրայից։

Սվիտոլինան իր հաջող մեկնարկը շարունակում է մրցաշրջանի գրունտային մասում, շահելով կարիերայի իր երրորդ տիտղոսը և առաջին տիտղոսը գրունտի վրա Մարաքեշում։ Առաջին շրջանի առաջին սեթում 2-5 պաշվով պարտվելու պայմաններում նա երկու սեթում հաղթանակ է տանում Թիմեա Բաբոշի նկատմամբ։ Հաղթանակը նրան բարձրացնում է դասակարգման աղյուսակի 21-րդ հորիզոնական։ Նա նաև հասնում է մրցաշարի զուգախաղի կիսաեզրափակիչ, համագործակցելով հայրենակցուհի Օլգա Սավչուկի հետ։ Հաջորդ շաբաթ Մադրիդում, երբ հեշտ հաղթանակ է տանում Դանիելա Հանտուխովայի նկատմամբ, Սվիտոլինան պարտվում է Անա Իվանովիչին՝ կարիերայում վեցերորդ անգամ։ Նման դասավորություն է ունենում նաև Հռոմի մրցաշարը, որտեղ նա Ֆլավիա Պենետային հաղթելուց հետո, երկու սեթում պարտվում է Վենուս Ուիլյամսին։

Ֆրանսիայի բաց առաջնությունում, նրանից պետո, երբ նա մեկնարկային խաղում հաշտ հաղթանակ է տանում Յանինա Վիկմայերի նկատմամբ, Սվիտոլինանք հաղթում է Յուլիա Պուտինցևային երեք սեթում, 0-3 առաջին սեթում և 1-4 ո��ոշիչ սեթում պարտվելիս, մրցախաղում, որը տևում է ավելի քան երեք ժամ։ Եվս մեկ դժվարին հաղթանակ է տոնվում Անիկա Բեկի նկատմամբ երրորդ շրջանում, որից հետո Սվիտոլինան չորրորդ շրջանում հաղթում է Ալիզե Կորնին՝ անձրևային և ընդհատված խաղում։ Այդպիսով նա դուրս է գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի կարիերայի առաջին քառորդ եզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտվում է 7-րդ դասկարգված Անա Իվանովիչին։ Այդ մրցաշարիշ հետո Սվիտոլինան բարձրանում է մինչև համաշխարհային դասակարգման աղյուսակի 17-րդ հորիզոնական, գերազանցելով Բաց դարաշրջանում ուկրաինացի թենիսիստուհիներից լավագույն արդյունք ունեցող Ալյոնա Բոնդարենկոյի վարկանիշային բարձրագույն ցուցանիշը կանանց մենախաղում։

Խոտածածկի շրջանը Սվիտոլինայի համար նվազ հաջողակ էր։ Իսթբորնի մրցաշարում նա երկրորդ շրջանում երեք սեթում պարտվում է Հիզեր Ուոթսոնին։ 17-րդը դասակարգված լինելով Ուիմբլդոնի մրցաշարում, նա առաջին շրջանում հաղթում է Միսակի Դոիին, ով նրան նույն փուլում պարտության էր մատնել նախորդ տարվա նույն մրցաշարում։ Երկրորդ շրջանում նա պարտվում է ավստրալուհի Կեյսի Դելակուային։ Չնայած առաջին շրջանում պարտությանը Ստամբուլի մրցաշարում՝ Մագդալենա Ռիբարիկովային, Սվիտոլինան հաջողությամբ պաշտպանում է տիտղոսը զուգախաղում՝ այս անգամ Դարյա Գավրիլովայի հետ համագործակցությամբ։ Զուգախաղի մրցաշարում նրանք հաջողության են հասնում մրցաշարի 1-ին դասակարգված Անդրեա Հլավաչիկովա-Անաստասիա Պավլյուչենկովա զույգի նկատմամբ՝ քառորդ եզրափակիչում և 4-րդ դասակարգված Վիտալիա Դյաչենկո-Օլգա Սավչուկ զույգի նկատմամբ՝ կիսաեզրափակիչում։

Սվիտոլինան ամերիկյան հարդի շրջանը սկսում է Սթենֆորդի մրցաշարում կիսաեզրափակիչ դուրս գալով, որտեղ երկու սեթում պարտվում է Անժելիկա Քերբերին։ Rogers Cup մրցաշարում Սվիտոլինան առաջին շրջանում պարտվում է Վիկտորիա Ազարենկային։ Սվիտոլինան, նախորդ տարվա համեմատ. բարելավում է իր արդյունքները Ցինցինատիի մրցաշարում։ Հաղթելով Էլիսոն Ռիսկեին, Էժենի Բուշարին և Կարոլին Գարսիային, նա դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ տարվա ընթացքում երկրորդ անգամ հաղթանակ է տանում Լյուսիա Շաֆարժովայի նկատմամբ և հասնում իր երկրորդ Premier 5 կիսաեզրափակիչին, այնտեղ պարտություն կրելով Սերենա Ուիլյամսից։ Նյու Հեյվենի մրցաշարի առաջին շրջանի Մեդիսոն Կեյի հետ հանդիպման ժամանակ նա դուրս է մնում պայքարից երկրորդ սեթում։ Նա հասնում է ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջան, հաղթելով Ելիզավետա Կուլիչկովային և Կայա Կանեպիին, իսկ երրորդ շրջանում պարտվում է 13-րդ դասակարգված Եկատերինա Մակարովային՝ երրորդ անգամ տարվա ընթացքում։

Ասիական հարդային շրջանը սկսվում է Տոկիոյի մրցաշարում, որտեղ Սվիտոլինան երկրորդ շրջանում պարտվում է Ագնեշկա Ռադվանսկայաին։ Սվիտոլինան չի կարողանում կրկնել իր նախորդ տարվա հաջողությունը Ուհանում, երրորդ շրջանում պարտվելով Կարոլինա Պլիշկովային։ Անհաջողությամբ են ավարտվում նաև Պեկինի, որտեղ երկրորդ շրջանում պարտվում է Անաստասիա Պավլյուչենկովային, և Տյանցզինի, որտեղ առաջին շրջանում պարտվում է Ելենա Վեսնինային, մրցաշարերը։

Չնայած տարվա եզրափակիչ մասւոմ անհաջողություններին, Սվիտոլինայի տարվա ընթացքում արդյունքները նրան 8-րդ դասակարգումն են բերում Չժուհայի WTA Elite Trophy մրցաշարին։ Նա տեղ է զբաղեցնում Բ խմբում՝ Կարլա Սուարես Նավարոյի և Անդրեա Պետկովիչի հետ։ Սվիտոլին գլխավորում է խումբը՝ հաղթանակ տանելով երկու մրցակցուհիների նկատմամբ և դուրս գալիս կիսաեզրափակիչ, որտեղ նա պարտվում է Կարոլինա Պլիշկովային։ Մրցաշրջանի վերջին հանդիպումը Սվիտոլինան անց է կացնում Լիմոժի WTA 125K մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանում պարտվում է Պոլին Պարմենտյեին, նրան զիջելով որոշիչ սեթի թայ-բրեյքում։

2016 թվական. Չորրորդ WTA տիտղոս

խմբագրել

Սվիտոլինան իր 2016 թվականի մրցաշրջանը սկսում է Հոպմանի գավաթում, Ալեքսանդր Դոլգոպոլովի հեի միասին ներկայացնելով Ուկրաինան։ Նա անպարտելի է մնում շրջանային մրցաշարի իր մենախաղի հանդիպումներում, հաղթելով Վիկտորիա Դյուվալին, Կարոլինա Պլիշկովային և Յարմիլա Վուլֆին։ Սվիտոլինան և Դոլգոպոլովը դառնում են իրենց խմբի հաղթողը և դուրս են գալիս եզրափակիչ, որտեղ ավստրալիական Նիկ Կիրիոս-Դարյա Գավրիլովա զույգը նրանց նկատմամբ հաղթանակ է տանում 2-0 հաշվով։ սվիտոլինան իր մենախաղի հանդիպումը տանուլ է տալիս երկու սեթում։ Սիդնեյի մրցաշարում Սվիտոլինան առաջին շրջանում պարտվում է Անժելիկա Քերբերին։ Այնուհետև նա մրցակցում է 2016 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նա Վիկտորիա Դյուվալին հաղթելուց հետո, երկրորդ շրջանում պարտություն է կրում ճապոնուհի որակավորված Նաոմի Օսակայից։

Որպես մարզչի խորհրդական համագործակցելով Ժյուստին Էնենի հետ, նա առաջին իսկ մրցաշարում՝ Դուբայում, դուրս է գալիս կիսաեզրափակիչ, հաղթելով Յանա Չեպելովային, տարվա ընթացքում իր առաջին հաղթանակը տոնելով Թոփ 10-ի թենիսիտուհու նկատմամբ՝ 2-րդ դասակարգված Գարբինե Մուգուրուսայի[9] և Կոկո Վանդևեգեյի։ Կիսաեզրափակիչում նա պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Սառա Էրանիին։ Այնուհետև Սվիտոլինան Դոհայի մրցաշարի առաջին շրջանում պարտվում է Դենիսա Ալերտովային։

Հաջորդ մրցաշարը լինում է Մալայզիայում, որտեղ նա հաղթում է Միյու Կատոյին, Ռիսա Օզակիին, Կրիստինա Կուչովային և Չժու Լինին։ Եզրափակիչում անձրևոտ, ընդհատված հանդիպման ընթացքում նա պարտության է մատնում Էժենի Բուշարին և տիրում WTA իր չորրորդ տիտղոսին։ Այդ հաղթանակը պահպանում է WTA եզրափակիչների նրա կատարյալ արդյունքները և նրան բերում կարիերայի ընթացքում նրա բարձրագույն հորիզոնականը համաշխարհային դասակարգման մենախաղի աղյուսակում՝ 14-րդ հորիզոնական։

2016 թվականի Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարում 17-րդ դասկարգված Սվիտոլինան հաղթում է Անիկա Բեկին, սակայն այնուհետև պարտվում է 9-րդ դասակարգված Ռոբերտա Վինչիին։ Մայամիում, Ավստրալիայի քառորդ եզրափակիչի մասնակից Չժան Շուայի նկատմամբ հաղթանակից հետո, Սվիտոլինան հասնում է կարիերայում առայժմ ամենամեծ հաղթանակին՝ առավելության հասնելով նախկին առաջին համար Կարոլին Վոզնյացկիի նկատմամբ, երրորդ շրջանում, երեք սեթում։ Հետագայում Սվիտոլինան չորրորդ շրջանում պարտվում է Եկատերինա Մակարովային, ով նրա նկատմամբ հաղթանակ էր տարել նաև նախորդ տարվա նույն մրցաշարում։

Սվիտոլինան գրունտային շրջանը սկսում է Բոգոտայի մրցաշարի առաջին շրջանում պարտությամբ՝ զիջելով Ալեքսանդրա Պանովային, իսկ այնուհետև երկրորդ շրջանում զիջում է Դարյա Գավրիլովային Մադրիդիի մրցաշարում և Մոնիկա Պյուգին Հռոմի մրցաշարի առաջին շրջանում։ Ֆրանսիայի բաց առաջնությանը մոտենալով վատ մարզավիճակում, Սվիտոլինան առաջին շրջանում հաղթում է Սորյանա Կիրստեային և երկրորդում՝ Թեյլոր Թաունսենդին։ Երրորդ շրջանում նա առավելության է հասնում իր վաղեմի հակառակորդուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Անա Իվանովիչի նկատմամբ[10]։ Այնուհետև նա չորրորդ շրջանում պարտվում է աշխարհի ներկայիս առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին։

Ֆրանսիայից հետո Սվիտոլինան խոտածածկի շրջանը սկսում է Բիրմինգհեմի մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանում պարտվում է Կարլա Սուարես Նավարոյին։ Ուիմբլդոնի մրցաշարում նա հաղթանակ է տանում Նաոմի Բրոուդիի նկատմամբ, սակայն երկրորդ շրջանում զիջում է Յարոսլավա Շվեդովային։

Հուլիսին Սվիտոլինան մասնակցել է Տորոնտոյի Rogers Cup մրցաշարին, որտեղ նա 17-րդ դասակարգվածն էր։ Առաջին երկու շրջաններում հաղթանակներից հետո նա երրորդ շրջանում պարտվել է 2-րդ դասակարգված Անժելիկա Քերբերին։ Օգոստոսին Սվիտոլինան Ուկրաինայի հավաքականի կազմում ելույթ է ունեցել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մենախաղի մրցաշարում նա դասակարգված էր 15-րդ համարի տակ և առաջին շրջանում երեք սեթում հաղթում է Անդրեա Պետկովիչին։ Երկրորդ շրջանում, նույնպես երեք սեթում, նա պայքարից դուրս է թողնում Հիզեր Ուոթսոնին։ Երրորդ շրջանում Սվիտոլինայի մրցակիցը աշխարհի առաջին ռակետ և մրցաշարի վերին դասակարգված Սերենա Ուիլյամսն էր, սակայն դա չի խանգարում երկու սեթում հաղթանակ տանել՝ 6-4, 6-3 և դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Սակայն քառորդ եզրափակիչում նա երկու սեթում պարտվում է չեխ, մրցաշարի 22-րդ համար Պետրա Կվիտովային՝ 2-6, 0-6։ Զուգախաղի մրցաշարում Սվիտոլինան պայքարից դուրս է մնում առաջին իսկ շրջանում։

Այնուհետև Սվիտոլինան մասնակցել է Ցինցինատիի Western & Southern Open մրցաշարին, որտեղ նա 17-րդ դասակարգվածն էր։ Սակայն երկրորդ շրջանում նա երկու սեթում պարտվել է որակավորված Դարյա Գավրիլովային Ավստրալիայից։ ԱՄՆ բաց առաջնությանը նախորդող Նյու Հեյվենի մրցաշարում Սվիտոլինան առաջին շրջանում երեք սեթում հաղթել է Դարյա Կասատկինային։ Երկրորդ շրջանում երկու սեթում հաղթանակ է տարել Եվգենիա Ռոդինայի և քառորդ եզրափակիչում Ելենա Վեսնինայի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում կրկին երկու սեթում առավելության է հասել Յոհաննա Լարսենի նկատմամբ, իսկ եզրափակիչում երկու սեթում պարտվել է Ագնեշկա Ռադվանսկաին՝ 1-6, 6-7(3)։

ԱՄՆ բաց առաջնությունում Էլինան 22 րդ դասակարգվածն էր։ Առաջին շրջանում նա երեք սեթում հաղթել է Մենդի Մինելային, երկրորդ շրջանում՝ Լոուրենս Դևիսին, երեք սեթում։ Երրորդ շրջանում նա երկու սեթում պարտվել է 14-րդ դասակարգված Պետրա Կվիտովային՝ 3-6, 4-6։ Զուգախաղի մրցաշարում նա, համագործակցելով Արինա Ռոդիոնովայի հետ, առաջին շրջանում երկու սեթում պարտվել են Բարբորա Կրեյչիկովա-Կատերինա Սինիակովա զույգին։

Տոկիոյի մրցաշարում նա առաջին շրջանում հաղթել է Կոկո Վանդևենգեին, իսկ երկրորդ շրջանում՝ 8-րդ դասակարգված Անաստասիա Պավլյուչենկովային։ Քառորդ եզրափակիչում նա առավելության է հասել մրցաշարի 1-ին դասակարգված Գարբինե Մուգուրուսայի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում երեք սեթում պարտվել է Նաոմի Օսակային։ Մասնակցելով Ուհանի մրցաշարին, նա առաջին շրջանում հաղթել է Բեթանի Մատեկ Սանդսին, սակայն այնուհետև պարտվել է Պետրա Կվիտովային։ Հոկտեմբերի սկզբին Էլինան մասնակցել է Պեկինի խոշոր մրցաշարին, որտեղ առաջին շրջանում հաղթել է Տատյանա Մարիային, երկրորդ շրջանում՝ Սաբինա Լիսիցկիին։ Երրորդ շրջանում նա առավելության է հասել աշխարհի թիվ մեկ ռակետ Անժելիկա Քերբերի նկատմամբ, նրան հաղթելով երկու սեթում։ Քառորդ եզրափակիչում նա պայքարից դուրս է թողել Դարյա Գավրիլովային, սակայն կիսաեզրափակիչում երկու սեթում պարտվել է թիվ 3 ռակետ և մրցաշարի ապագա հաղթող Ագնեշկա Ռադվանսկային։

5-րդ դասակարգված լինելով Մոսկվայի «Կրեմլի գավաթ» մրցաշարում, Սվիտոլինան երկրորդ շրջանում հաղթել է Յուլիա Պուտինցևային։ Քառորդ եզրափակիչում նա առավելության է հասել Անա Կոնյուխի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է մրցաշարի ապագա հաղթող Սվետլանա Կուզնեցովային։

Մարզիչներ

խմբագրել

Այժմ Սվիտոլինային մարզում է Յան Հյուզը[11]։ 2016 թվականի փետրվարին Սվիտոլինան աշխարհի նախկին առաջին ռակետ Ժյուստին Էնենին նշանակել է իր մարզչական թիմի անդամ[12]։

Անձնական կյանք

խմբագրել

Էլինա Սվիտոլինան ծնվել է Ելենա Սվիտոլինայի և Միխայլո Սվիտոլինի ընտանիքում, նա ունի Յուլիան անունով եղբայր[11]։ Նա բնակվում է Խարկովում, Ուկրաինա, և թենիս սկսել է խաղալ 5 տարեկան հասակում[11][13]։ Նրա սիրելի ծածկույթներն են խոտածածկը և գրունտը[11]։

Հանդերձանք և մարզագույք

խմբագրել

Սվիտոլինան օգտագործում է Wilson ռակետ և հովանավորվում է Nike-ի կողմից, նախկինում նրա հովանավորներն էին իտալական ELLESSE մարզական հագուստի ընկերությունը և ֆրանսիական Lacoste հագուստի ընկերությունը[14]։

Տարեվերջի վարկանիշ

խմբագրել
Տարի Մենախաղերի
վարկանիշ
Զուգախաղերի
վարկանիշ
2012 156 485
2011 269 422
2010 498 443

Մասնակցությունը մրցաշարերում

խմբագրել

WTA մրցաշարերի եզրափակիչներ

խմբագրել

Մենախաղ 5 (4 տիտղոս, 1 պարտություն)

խմբագրել
Պատմություն
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Premier Mandatory & Premier 5 (0–0)
Premier (0–0)
International (4–1)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ (3–1)
Խոտածածկ (0–0)
Գրունտ (1–0)
Գորգ (0–0)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 2013 հուլիսի 18 Baku Cup,
Բաքու, Ադրբեջան
Հարդ   Շահար Պիիր 6–4, 6–4
Հաղթանակ 2. 2014 հուլիսի 27 Baku Cup,
Բաքու, Ադրբեջան
Հարդ   Բոյանա Յովանովսկի 6–1, 7–6(7–2)
Հաղթանակ 3. 2015 մայիսի 2 Marrakech Grand Prix,
Մարաքեշ, Մարոկկո
Գրունտ   Թիմեա Բաբոշ 7–5, 7–6(7–3)
Հաղթանակ 4. 2016 մարտի 6 Malaysian Open,
Կուալա Լումպուր, Մալայզիա
Հարդ   Էժենի Բուշար 6–7(5–7), 6–4, 7–5
Պարտություն 5. 2016 օգոստոսի 27 Connecticut Open,
Նյու Հեյվեն, ԱՄՆ
Հարդ   Ագնեշկա Ռադվանսկա 1-6, 6–7(3–7)

Զուգախաղ 2 (2 տիտղոս)

խմբագրել
Հաղթանակ — Մրցաշար
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Premier Mandatory & Premier 5 (0–0)
Premier (0–0)
International (2–0)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ (2–0)
Խոտածածկ (0–0)
Գրունտ (0–0)
Գորգ (0–0)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1. 2014 հուլիսի 20 İstanbul Cup,
Ստամբուլ, Թուրքիա
Հարդ   Միսակի Դոի   Օկսանա Կալաշնիկովա
  Պաուլա Կանիա
6–4, 6–0
Հաղթանակ 2. 2015 հուլիսի 26 İstanbul Cup,
Ստամբուլ, Թուրքիա
Հարդ   Դարյա Գավրիլովա   Չագլա Բույուկակչայ
  Ելենա Յանկովիչ
5–7, 6–1, [10–4]

WTA 125K մրցաշարերի եզրափակիչներ

խմբագրել

Մենախաղ 1 (1 տիտղոս)

խմբագրել
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 2012 նոյեմբերի 5 Royal Indian Open
Պունա, Հնդկաստան
Հարդ   Կիմիկո Դատե 6–2, 6–3

ITF մրցաշարերի եզրափակիչներ

խմբագրել

ITF մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ 9 (7–2)

խմբագրել
Պատմություն
WTA 125s մրցաշարեր
$100,000 մրցաշարեր
$75,000 մրցաշարեր
$50,000 մրցաշարեր
$25,000 մրցաշարեր
$10,000 մրցաշարեր
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 1. 2010 մայիսի 17 Խարկով, Ուկրաինա Գրունտ   Լյուդմիլա Կիչենոկ 2–6, 6–4, 1–6
Հաղթանակ 1. 2011 օգոստոսի 16 Ստամբուլ, Թուրքիա Հարդ   Անյա Պրիսլան 6–2, 6–7(5–7), 6–0
Հաղթանակ 2. 2011 հոկտեմբերի 17 Լագոս, Նիգերիա Հարդ   Դոնա Վեկիչ 6–4, 6–3
Պարտություն 2. 2011 դեկտեմբերի 26 Տյումեն, Ռուսաստան Հարդ   Յուլիա Պուտինցևա 2–6, 4–6
Հաղթանակ 3. 2012 մարտի 19 Լա Մարսա, Թունիս Գրունտ   Իզաբելա Շինիկովա 7–6(7–4), 7–6(7–5)
Հաղթանակ 4. 2012 սեպտեմբերի 24 Թելավի, Վրաստան Գրունտ   Լեսյա Ցուրենկո 6–1, 6–2
Հաղթանակ 5. 2012 նոյեմբերի 5 Royal Indian Open
Պունա, Հնդկաստան
Հարդ   Կիմիկո Դատե 6–2, 6–3
Հաղթանակ 6. 2013 փետրվարի 3 Էյլաթ, Իսրայել Հարդ   Մարտա Սիրոտկինա 6–3, 3–6, 7–5
Հաղթանակ 7. 2013 օգոստոսի 3 Viccourt Cup
Դոնեցկ, Ուկրաինա
Հարդ   Թիմեա Բաբոշ 3–6, 6–2, 7–6(11–9)

ITF զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներ 6 (2–4)

խմբագրել
Պատմություն
WTA 125s մրցաշարեր
$100,000 մրցաշարեր
$75,000 մրցաշարեր
$50,000 մրցաշարեր
$25,000 մրցաշարեր
$10,000 մրցաշարեր
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 1. 2009 մայիսի 25 Խարկով, Ուկրաինա Գրունտ   Կատերինա Կոզլովա   Կատերինա Ավդիենկո
  Մարիա Ժարկովա
7–6(7–3), 3–6, [9–11]
Պարտություն 2. 2010 մայիսի 3 Խարկով, Ուկրաինա Գրունտ   Կատերինա Կոզլովա   Լյուդմիլա Կիչենոկ
  Նադյա Կիչենոկ
4–6, 2–6
Հաղթանակ 1. 2010 հուլիսի 19 Խարկով, Ուկրաինա Գրունտ   Կատերինա Կոզլովա   Վալենտինա Իվախնենկո
  Ալյոնա Սոտնիկովա
6–3, 7–5
Պարտություն 3. 2011 ապրիլի 18 Թեսենդերլո, Բելգիա Գրունտ   Մարինա Զանևսկա   Աննա Լենա Գրյոնեֆելդ
  Տատյանա Մալեկ
5–7, 3–6
Պարտություն 4. 2011 հոկտեմբերի 29 Լագոս, Նիգերիա Գորգ (i)   Դանկա Կովինիչ   Մելանի Կլաֆներ
  Ագնեշ Ժատմարի
0–6, 7–6, [5–10]
Հաղթանակ 2. 2013 հունվարի 28 Էյլաթ, Իսրայել Հարդ   Ալլա Կուդրյավցևա   Կորինա Դենտոնի
  Ալեքսանդրա Սասնովիչ
6–1, 6–3

Թիմային եզրափակիչներ 1 (0–0)

խմբագրել
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 1. 2016 հունվարի 9 Հոպմանի գավաթ,
Պերթ, Ավստրալիա
Հարդ (i)   Ալեքսանդր Դոլգոպոլով   Դարյա Գավրիլովա
  Նիկ Կիրգիոս
0–2

Պատանեկական Մեծ Սաղավարտի եզրափակիչներ

խմբագրել

Պատանեկական Մեծ Սաղավարտի մենախաղի եզրափակիչներ 2 (1–1)

խմբագրել
Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 2010 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ   Օնս Ջաբուր 6–2, 7–5
Պարտություն 2012 Ուիմբլդոնի մրցաշար Խոտածածկ   Էժենի Բուշար 2–6, 2–6

Պատանեկական Մեծ Սաղավարտի զուգախաղի եզրափակիչներ 1 (0–1)

խմբագրել
Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 2010 Ուիմբլդոնի մրցաշար Խոտածածկ   Իրինա Խրոմաչյովա   Թիմեա Բաբոշ
  Սլոան Սթիվենս
7–6(9–7), 2–6, 2–6

Մրցաշարերի վիճակագրություն

խմբագրել

Մենախաղ

խմբագրել
Մրցաշար 2011 2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 3 շրջան 3 շրջան 2 շրջան 0 / 4 5–4
Ֆրանսիայի բաց առաջնություն Ո1 Ո2 2 շրջան 2 շրջան 1/4 4 շրջան 0 / 4 9–4
Ուիմբլդոն ՉՄ Ո1 1 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 0 / 4 2–4
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ 1 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան 3 շրջան 0 / 5 5–5
Հ–Պ 0–0 0–1 2–4 3–4 9–4 5–3 0 / 17 21–17
WTA Premier Mandatory մրցաշարեր
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 4 շրջան 3 շրջան 0 / 4 4–4
Miami Masters
Մայամի
ՉՄ ՉՄ Ո2 4 շրջան 3 շրջան 4 շրջան 0 / 3 6–3
Madrid Open
Մադրիդ
ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 2 շրջան 0 / 3 2–3
China Open
Պեկին
ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 2 շրջան 1/2 0 / 4 4-4
WTA Premier 5 մրցաշարեր
Dubai Tennis Championships, Դուբայ /
Qatar Ladies Open, Դոհա
ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 1 շրջան 0 / 3 1–3
Internazionali BNL d'Italia
Հռոմ
ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 1 շրջան 0 / 3 1–3
Canada Masters
Կանադա
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 3 շրջան 0 / 2 2–2
Cincinnati Masters
Ցինցինատի
ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 1/2 2 շրջան 0 / 3 7–3
Toray Pan Pacific Open, Տոկիո/
Wuhan Tennis Open, Ուհան
ՉՄ ՉՄ 2 շրջան 1/2 3 շրջան 0 / 2 5–2
Կարիերայի վիճակագրություն 2011 2012 2013 2014 2015 2016 No.
Մրցաշարեր 0 3 19 25 19 21 87
Տիտղոսներ 0 0 1 1 1 1 4
Եզրափակիչներ 0 0 1 1 1 2 5
Ընդամենը Հ-Պ 0–0 0–3 13–19 35–24 32–18 36-20 116-84
Տարվա ավարտի վարկանիշ 269 156 40 29 19

Զուգախաղ

խմբագրել
Մրցաշար 2013 2014 Հ–Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն 1 շրջան 0–1
Ֆրանսիայի բաց առաջնություն 2 շրջան 1–1
Ուիմբլդոն 1 շրջան 0–1
ԱՄՆ բաց առաջնություն 1 շրջան 2 շրջան 1–2
Հ–Պ 0–1 2–4 2–5

Հաղթանակներ Թոփ 10-ի թենիսիստուհիների նկատմամբ

խմբագրել
No. Թենիսիստ Վարկանիշ Մրցաշար Ծածկույթ Փուլ Հաշիվ
2014
1.   Պետրա Կվիտովա Թիվ 3 Western & Southern Open
Ցինցինատի, ԱՄՆ
Հարդ 3-րդ շրջան 6–2, 7–6(7–2)
2.   Անժելիկա Քերբեր Թիվ 8 Wuhan Open
Ուհան, Չինաստան
Հարդ 1/4 6–4, 7–6(7–3)
2015
3.   Անժելիկա Քերբեր Թիվ 9 Brisbane International
Բրիսբեն, Ավստրալիա
Հարդ 1/4 4–6, 7–5, 6–3
4.   Լյուսիա Շաֆարժովա Թիվ 7 Western & Southern Open
Ցինցինատի, ԱՄՆ
Հարդ 1/4 6–4, 2–6, 6–0
2016
5.   Գարբինե Մուգուրուսա Թիվ 5 Dubai Tennis Championships
Դուբայ, ԱՄԷ
Հարդ 2-րդ շրջան 7-6(7-3), 6–3

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 WTA կայքէջ
  2. «Svitolina and Velotti take French Open junior titles». Roland Garros. 2010 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «$25,000 Kharkiv Ukraine Women's Singles - Main Draw». International Tennis Federation. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
  4. Elina Svitolina picks up first WTA title at Baku Cup, United Press International (28 July 2013)
  5. Svitolina rising quickly in WTA rankings, United Press International (29 July 2013)
  6. Kuznetsova stuns Bouchard in Cincy, WTA official website, 13 August 2014
  7. Sharapova wins Halep showdown, WTA official website, 15 August 2014
  8. «Serena Williams fends off Elina Svitolina to reach fourth round of Australian Open». DNA India. 2015 թ․ հունվարի 24. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  10. «Svitolina ends former champion's run». Roland Garros. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 ITF female profile, number=100131002
  12. "Henin to help rising Svitolina." Women's Tennis Association. Published February 11, 2016.
  13. http://www.wtatennis.com/players/player/15788/title/elina-svitolina
  14. «NIKE signs up rising Ukrainian star Elina Svitolina». Tennis World. 2016 թ․ հունվարի 3. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլինա Սվիտոլինա» հոդվածին։