Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ
Էլիզաբեթ Ալթման, ծնունդով՝ Էլիզաբեթ Գոթհայներ (գերմ.՝ Elisabeth Altmann-Gottheiner, մարտի 26, 1874[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 21, 1930[4][2], Մանհայմ, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ), գերմանացի հրեա հայտնի տնտեսագետ, Գերմանիայում կանանց իրավունքների շարժման պաշտպան։ Նա առաջին կանանցից մեկն է ով դարձել է համալսարանի դասախոս Գերմանիայում (1908)։
Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ գերմ.՝ Elisabeth Altmann-Gottheiner | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1874[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1930[4][2] (56 տարեկան) |
Մահվան վայր | Մանհայմ, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ, համալսարանի դասախոս, գրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | University of Mannheim? |
Elisabeth Altmann-Gottheiner Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷլիզաբեթ Ալթմանը ծնվել է Բեռլինում։ Կրթություն է ստացել Բեռլինում, Լոնդոնում և Ցյուրիխում։ 1904 թվականին նա դոկտորի կոչում է ստացել Ցյուրիխում (Շվեյցարիա), դառնալով Ցյուրիխի համալսարանում դոկտորի կոչում ստացած եզակի կանանցից մեկը, ինչպիսիք էին Ռիկարդա Հուխը (Ricarda Huch, 1892), Ռոզա Լյուքսեմբուրգը (1897)։
1906 թվականին ամուսնացել է պրոֆեսոր Սալի Ալթմանի հետ և 1908 թվականին դարձել է նրա գործընկերը և առաջին կին դասախոսը Մանհայմի բիզնես դպրոցում (այժմ համալսարան), իսկ 1924 թվականին առաջին կինն էր, որը ստացել է տնտեսագիտության պրոֆեսորի կոչում և ղեկավարել տնտեսագիտության և վիճակագրության ամբիոնը[5]։
Էլիզաբեթ Գոթհայներ-Ալթմանը Մանհայմի Կանանց սոցիալական դպրոցի հիմնադիրներից է եղել, որի ամուսինը նույնպես հիմնադիր և խորհրդի անդամ էր։
Էլիզաբեթը մահացել է Մանհայմում, 56 տարեկանում, ծանր հիվանդությունից[6]։
Գործունեություն
խմբագրելԷլիզաբեթ Ալթմանը գրել է մի շարք գրքեր և հոդվածներ տնտեսական հարցերի վերաբերյալ։ Ակտիվորեն մասնակցել է Գերմանիայի կանանց շարժմանը[6]։ 1912-1920 թվականներին «Գերմանիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի» (BDF) Jahrbuch der Frauenbewegung (Կանանց շարժման տարեգիրք) ֆեմինիստական տարեգրքերի խմբագիրն է եղել[7]։ Ղեկավարել է «Neue Bahnen» Գերմանիայի կանանց ընդհանուր ասոցիացիայի օրգանի խմբագրությունը և եղել է «Մանհայմի կին-ծառայողների առևտրային ասոցիացիայի» նախագահ[5]։
1916 թվականին Մանհայմի «Կանանց կրթության ասոցիացիայի - կանանց ուսումնասիրություններ» (Verein Frauenbildung - Frauenstudium) բաժնի կողմից ստեղծվել է իր տեսակի մեջ առաջին աննախադեպ հաստատություններից մեկը Գերմանիայում՝ սոցիալական աշխատանքի ուսուցման դպրոց (բառացի թարգմանությամբ՝ «Soziale Frauenschule…» - «Կանանց սոցիական դպրոց դաստիարակների և համանման կանացի մասնագիտությունների ուսուցման համար»), որը հայտնի է նաև «Բարօրության դպրոց» («Wohlfahrtsschule») անվամբ[8]։ Այդ նախագծի հիմնադիրներն էին ընտրական իրավունքի համար պայքարող այնպիսի ակտիվիստներ, ինչպիսիք են Մարի Բեռնայսը, Ջուլի Բասերմանը և Ալիս Բենսհայմերը։ Էլիզաբեթ Ալթման-Գոթհայները, որն այդ ժամանակ տնտեսագիտության դասախոս էր Մանհայմի Կոմերցիոն ակադեմիայում, նշանակվել է այդ դպրոցի վարչական խորհրդի գործադիր նախագահ, իսկ Մարի Բերնայսը տնօրեն է նշանակվել[8][9]։
Մեծարանքներ
խմբագրել1996 թվականից Մանհայմի համալսարանը կրթության, հետազոտությունների և դասավանդման շրջանակներում կանանց զարգացման հավասար պայմաններին աջակցության համար ուսանողներին շնորհում է «Էլիզաբեթ Ալթման-Գոտհայներ մրցանակ»։ Այն ամենամյա մրցանակ է գենդերային հետազոտություններին նվիրված թեզերի համար[10]։
1993 թվականին Մանհայմի քաղաքային խորհրդի որոշմամաբ Կեֆերտալ թաղամասի փողոցը անվանակոչվել է «Ալթման Գոթհայներ շտրասե» (Altmann-Gottheiner Straße) ի պատիվ Էլիզաբեթի[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Trove — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.deutsche-biographie.de/sfz734.html
- ↑ 5,0 5,1 5,2 «Elisabeth-Altmann-Gottheiner-Straße | MARCHIVUM». www.marchivum.de. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ 6,0 6,1 «Mitgliederzeitung». gartenstadt-genossenschaft.de. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Biographie, Deutsche. «Altmann-Gottheiner, Elisabeth - Deutsche Biographie». www.deutsche-biographie.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ 8,0 8,1 Bernd Vogelsang (Media relations) (2016 թ․ հոկտեմբերի 13). «Hochschule Mannheim feiert 100 Jahre Ausbildung Soziale Arbeit in Mannheim». Hochschule Mannheim - University of Applied Sciences. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Sylvia Schraut (2018). «Angekommen im demokratisierten »Männerstaat«?» (PDF). Weibliche Geschichte(n) in der Weimarer Republik. Ministerium für Soziales und Integration, Baden-Württemberg (100 Jahre Frauenwahlrecht: Ariadne 73-74). էջեր 8–18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Elisabeth Altmann-Gottheiner-Preis». Universität Mannheim (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
Գրականություն
խմբագրել- Mannheimer Geschichtsblätter ; 20 (2010). [Erscheinungsort nicht ermittelbar]: [Verlag nicht ermittelbar]. 2010. ISBN 3-89735-671-6. OCLC 1101739760.
- DUNCKER & HUMBLOT (1953). AACHEN - BEHAIM. [S.l.]: DUNCKER & HUMBLOT GMBH. էջ 227. ISBN 3-428-00182-6. OCLC 1231447336.
- eingeleitet von Ferdinand Tönnies (1931). Reichshandbuch der deutschen Gesellschaft Bd. 2. L - Z. Berlin. ISBN 978-3-598-30664-8. OCLC 309977591.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Who is who der sozialen Arbeit. Freiburg: Lambertus. 1998. էջեր 39f. ISBN 3-7841-1036-3. OCLC 40933946.
- Ալիսա Սալոմոն։ Elisabeth Altmann-Gottheiner zum Gedächtnis. In: Die Österreicherin – Zeitschrift für alle Interessen der Frau. herausgegeben vom Bund österreichischer Frauenvereine. - «Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ հիշատակին»։ «Die Österreicherin - ամսագիր կանանց բոլոր հետաքրքրությունների համար»։ Հրապարակված է Ավստրիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի կողմից։ Վիեննա, 1930 (թիվ 9)
- Biographie, Deutsche. «Altmann-Gottheiner, Elisabeth - Deutsche Biographie». www.deutsche-biographie.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- «Digitale Bibliothek - Münchener Digitalisierungszentrum». daten.digitale-sammlungen.de. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին., էջ 227
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ» հոդվածին։ |