Էդվարդ Գերի Լանսդեյլ (անգլ.՝ Edward Geary Lansdale, փետրվարի 6, 1908(1908-02-06)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - փետրվարի 23, 1987(1987-02-23)[1], ՄաքԼին, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ)[3], ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպա, գեներալ-մայոր, որը ծառայել է Ռազմավարական ծառայությունների գրասենյակում և Կենտրոնական հետախուզական վարչությունում: Հասել է գեներալ-մայորի կոչման և 1963 թվականին պարգևատրվել է «Գերազանց ծառայության» մեդալով։ Եղել է Սառը պատերազմում ԱՄՆ ավելի ագրեսիվ գործողությունների վաղ ջատագովներից։

Էդվարդ Լանսդեյլ
փետրվարի 6, 1908(1908-02-06)[1] - փետրվարի 23, 1987(1987-02-23)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Մահվան վայրՄաքԼին, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ ռազմաօդային ուժեր
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ և Վիետնամի պատերազմ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Պարգևներ
«ԱՄՆ ռազմաօդային ուժերում նշանակալի ծառայության համար» մեդալ և National Security Medal

Ծնվել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, մահացել է Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում և թաղված է Արլինգթոնի ազգային գերեզմանատանը: Ամուսնացել է երկու անգամ, առաջին ամուսնությունից ունեցել է երկու որդի։ 1945-1948 թվականներին ծառայել է Ֆիլիպիններում, 1954-1957 թվականներին եղել է Հարավային Վիետնամի Սայգոնի ռազմական առաքելության ղեկավարը՝ ակտիվորեն մասնակցելով Վիետնամի ազգային բանակի վարժանքներին։ 1957-1963 թվականներին աշխատել է ԿՀՎ-ում, այդ թվում՝ մասնակցել Ֆիդել Կաստրոյի սպանության պլանավորված գործողությունների նախապատրաստմանը։ 1965-1968 թվականներին կրկին ծառայել է Վիետնամում: Հրատարակել է ինքնակենսագրություն և հուշեր։

Մի շարք աղբյուրներ ցույց են տալի��, որ Լենսդեյլը Գրեհեմ Գրինի «Հանգիստ ամերիկացին» վեպի հերոսի նախատիպերից մեկն է, սակայն Լենսդեյլը Վիետնամ է ժամանել 1954 թվականին, իսկ Գրինի վեպն ավարտվել է 1952 թվականին։

Հետախուզության պաշտոնաթող սպա և հետախուզության պատմաբան Լերոյ Ֆլետչեր Պրուտին պնդել է, որ գեներալ Լենսդեյլը նախագահ Քենեդու սպանության անմիջական կազմակերպիչն է եղել, որը կատարվել է ԿՀՎ-ի և զինվորականների միջև դավադրության արդյունքում[4]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 SNAC — 2010.
  2. https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  3. Cross, Wallace (1996-04). «Black Flag: Guerrilla Warfare on the Western Border, 1861–1865». History: Reviews of New Books. 24 (3): 109–109. doi:10.1080/03612759.1996.9951271. ISSN 0361-2759.
  4. Carlson, Michael (2001-06-21). «L Fletcher Prouty: US officer obsessed by the conspiracy theory of President Kennedy's assassination». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2020-07-12-ին. Վերցված է 2020-09-23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Լանսդեյլ» հոդվածին։