Էդուարդ Մյորիկե

գերմանացի բանաստեղծ

Էդուարդ Մյորիկե (գերմ.՝ Eduard Friedrich Mörike, սեպտեմբերի 8, 1804(1804-09-08)[1][2][3][…], Լյուդվիգսբուրգ, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[2][4] - հունիսի 4, 1875(1875-06-04)[2][1][3][…], Շտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[2]), գերմանացի ռոմանտիկ քնարերգու-բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։

Էդուարդ Մյորիկե
գերմ.՝ Eduard Mörike
Ծննդյան անունգերմ.՝ Eduard Friedrich Mörike
Ծնվել էսեպտեմբերի 8, 1804(1804-09-08)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուդվիգսբուրգ, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[2][4]
Վախճանվել էհունիսի 4, 1875(1875-06-04)[2][1][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՇտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[2]
ԳերեզմանPragfriedhof Stuttgart[5]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ, հոգևոր հովիվ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, վիպասաց և Lutheran pastor
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Վյուրտեմբերգի թագավորություն
ԿրթությունԷբերհարդ-Լյուդվիգի գիմնազիա, Tübinger Stift? (1826) և Evangelical Seminaries of Maulbronn and Blaubeuren?
Գրական ուղղություններռոմանտիզմ և Swabian poet school?
Ուշագրավ աշխատանքներQ19193784? և Q1951309?
Պարգևներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան[6] և Ֆրիդրիխի շքանշան
Изображение автографа
 Eduard Mörike Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էդուարդ Մյորիկեն ծնվել է Լյուդվիգսբուրգում, բժշկի ընտանիքում։ Սովորել է տեղի լատինական դպրոցում, ապա՝ Շտուտգարտի գիմնազիայում։ 1818 թվականին ընդունվել է Բադ-Ուրախի հոգևոր սեմինարիա, 1822-1826 թվականներին աստվածաբանություն է ուսանել Թյուբինգենի համալսարանում։ Ուսանողական տարիներին և հետագայում տարբեր վայրերում եղել է սարկավագ, քահանա, հոգևոր առաջնորդի տեղապահ՝ ծառայելով եկեղեցուն, միաժամանակ ապրել է աշխարհիկ կյանքով։ Բացի եկեղեցական սաղմոսները, գրել է քնարական ստեղծագործություններ։ Հրատարակվել են Մյորիկեի բանաստեղծությունների գրքեր, բազմաթիվ արձակ ստեղծագործություններ։ 1851 թվականին Մյորիկեն ամուսնացել է և թողել եկեղեցին, զբաղվել մանկավարժությամբ, դասավանդել է Շտուտգարտի Սուրբ Կատարինայի օրիորդաց գիմնազիայում, ապա՝ համալսարանում, որտեղ նրան շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում[7]։ 1855 թվականին Մյորիկեն դարձել է Շտուտգարտի արքունի խորհրդական։ 1866 թվականին թողել է մանկավարժական և հասարակական գործունեությունը[7]։

Մյորիկեի բանաստեղծությունների հիման վրա երաժշտություններ են գրել Ռոբերտ Շումանը, Յոհաննես Բրամսը, Հուգո Վոլֆը, Հանս Պֆիցները, Մաքս Ռեգերը, Ռոբերտ Ֆրանցը, Հյուգո Դիստլերը և այլք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Рубинова Е. Я. Мёрике // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 776.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 https://zkm.de/en/person/eduard-moerike
  5. Find A Grave — 1996.
  6. Deutsche Biographie (գերմ.)München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
  7. 7,0 7,1 Գերմանական նորավեպեր (XIX դար), ԵՊՀ, Երևան, 1984։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Մյորիկե» հոդվածին։