Զենտա Էրգլե
Զենտ�� Էրգլե, (լատիշ․՝ Zenta Ērgle, դեկտեմբերի 23, 1920[1], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[1] - հունիսի 11, 1998[1], Ռիգա, Լատվիա[1]), լատիշ գրող։
Զենտա Էրգլե | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1920[1] |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական Հանրապետություն[1] |
Վախճանվել է | հունիսի 11, 1998[1] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիա[1] |
Գերեզման | Matīsa Cemetery |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և ճարտարապետ |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լատվիա |
Կրթություն | Լատվիայի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԶենտա Էրգլեն ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 23-ին Ռիգայում։ 1949 թվականին ավարտել է Լատվիայի պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը։ 1949-1975 թթ. Ռիգայում աշխատել է որպես ինժեներ-ճարտարապետ ինստիտուտի «Zemproject» նախագծում։ Նրա գրքերի հրատարակչությունը սկսվել է 1954 թվականից։ Հեղինակն ունի երեք տասնյակ արկածային և գիտահանրամատչելի գրքեր երեխաների համար, նրանց մեծ մասը թարգմանվել են տասնհինգ լեզուներով, ինչպես նաև` ընդհանուր շրջանառությունը հասել է երկու միլիոն օրինակի։ 1960 թվականի Լատվիայի պետական երիտասարդական թատրոնում ներկայացվել է Զենտա Էրգլեի «Մեր բակի տղաները» վիպակը ԽՍՀ հանդիսատեսի համար։ 2010 թվականին Լատվիայի ակադեմիկական համալսարանի գրադարանում կազմակերպվել է գրողի հիշատակի «Pāri gadiem cauri dzīvei» խորագրով ցուցահանդես[2]։ 1951 թվականին նա եղել է Լատվիայի ճարտարապետների և 1959 թվականին՝ Լատվիայի գրողների միության անդամ։
Մատենագրություն
խմբագրել- «Մեր բակի տղաները» («Mūsu sētas bērni», 1956)
- «Ահա թե ինչ եղավ ամռանը» («Tā tik bija vasara!», 1959)
- «Ես անհաջողակ եմ ծնվել» («Esmu dzimis neveiksminieks», 1962)
- «Ամեն ինչ սկսել է ծաղկած տանը» («Esmu dzimis neveiksminieks», 1962)
- «Մայրիկի համեղ սունկը» («Labi sēņu māmiņai», 1967)
- «Ինչի մասին են պատմում տանը և հին Ռիգայի փողոցներում» («Ko stāsta vecās Rīgas ielas un nami» (1968, в соавт.)
- «Ես գիտեմ ժամը» («Es pazīstu pulksteni», 1969),
- «Ունեն և երեք հրացանակիրները» («Uno un trīs musketieri», 1970)
- «Բիդոնի օպերացիան» («Operācija Kanna», 1971)
- «Աղջիկը Աֆրիկայում» («Ieviņa Āfrikā», 1974)
- «Ատոն և կախարդական մարգարիտը» («Ato un brīnumpērle», 1975)
- «Պլուտոնից դեպի Նեպտուն» («No Plutona līdz Neptūnam», 1975)
- «Մեր մեջ ասած, աղջիկներ...» («Starp mums meitenēm runājot», 1976)
- «Երկու գարունների տարին («Gads ar diviem pavasariem», 1979)»
- «Խորհրդավոր հայտնագործությունը» («Noslēpumainais atradums», 1980)
- «Ինչպես ենք մենք ապրում» («Kā mēs dzīvojam», 1980)
- «Իմ Ռիգա» («Mana Rīga», 1980)
- «Հինգ րոպե առանց մեծահասակների» («Bez piecām minūtēm pieauguši», 1983)....
- «Հենց այդպես» («Tāpat vien», 1986)
- «Պաշտպանել սերը» («Nosargāt mīlestību», 1987)
- «Մանկության տարիների միջոցով» («Pāri gadiem bērnības zemē», 2010)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #1028921462 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Izdod Zentas Ērgles «Starp mums, meitenēm, runājot…» ar nepublicētām nodaļām | Kasjauns.lv(չաշխատող հղում)