Զարեհ Տեր-Կարապետյան
հայ դերասան
Զարեհ Արիստակեսի Տեր-Կարապետյան (սեպտեմբերի 7, 1921 - հոկտեմբերի 23, 1996, Երևան, Հայաստան), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։
Զարեհ Տեր-Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | 1921 սեպտեմբերի 7 |
Ծննդավայր | Իրան |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1996 | (տարիքը 75)
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Իրան, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Ամուսին(ներ) | Վարսենիկ Գրիգորյան |
Երեխա(ներ) | Հասմիկ Տեր-Կարապետյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Թատերագետ Վարսիկ Գրիգորյանի ամուսինն է։
Կենսագրություն
խմբագրել1946 թվականին Իրանից հայրենադարձել է։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտու��։ Ուսումն ավարտելուց հետո, երկու տարի աշխատել է Գորիսի Վաղարշյանի անվան շրջանային պետական թատրոնում, որտեղ մարմնավորել է մի շարք մեծ ու փոքր դերեր՝ Օգսեն՝ «Պաղտասար աղբար», Տոնինո և Ձանետո՝ «Վենետիկյան երկվորյակներ» և այլն։ 1952 թվականից եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ Խաղացել է շուրջ 100 թատերական դեր[1][2][3]։
Դերեր թատրոնում
խմբագրել- Գավրոշ՝ «Թշվառները»
- Տարտարեն՝ «Հռչակավոր կապիտանների ակումբը»
- Զավեն՝ «Երաժշտախումբ»
- Նինուաս՝ «Եղիցի երկիր»
- Իցկո Մարգուլիս՝ «Արտիստը»
- Պրոֆեսոր՝ «Սուրի և Սամի արկածները»
- Պետուխով՝ «Մի քաղաքի պատմություն»
- Լենին՝ «Հանուն հեղափոխության»
- Ոսկան՝ «Չար ոգի»
Դերեր կինոյում
խմբագրել- «01-99» (նաև սցենարի հեղինակ)
- «Տժվժիկ»
- «Կրակ»
- «Ապրիլ»
- «Ընկեր Փանջունի»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Զարեհ Տեր-Կարապետյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Այսօր դերասան Զարեհ Տեր – Կարապետյանի ծննդյան օրն է(չաշխատող հղում)