Երնեկ էնպես՝ անվերջ քեզ հետ-իմ կյանքի հետ լինեի
«Երնեկ էնպես՝ անվերջ քեզ հետ-իմ կյանքի հետ լինեի», Հովհաննես Թումանյանի քառյակներից[1]։
Երնեկ էնպես՝ անվերջ քեզ հետ-իմ կյանքի հետ լինեի | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և քառյակ |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1920 |
Վիքիդարան | Երնեկ էնպես՝ անվերջ քեզ հետ-իմ կյանքի հետ լինեի |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1920 թվականի մայիսի 12-ին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ և 110-րդ համարներում պահվում է երկու ինքնագիր։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է ևս չորս ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1920 թվականին Երևանում լույս տեսած «Հայաստանի կոոպերացիա» ամսագրի 13-րդ համարի 512-րդ էջում, այնուհետև 1922 թվականին Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայի 499֊րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 59֊րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 212֊րդ էջում։ Երկերի լիակատար ժողովածուի երկրորդ հատորում քառյակն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 525.