Երկաթի (III) օքսիդ
Երկաթի (III) օքսիդ բարդ անօրգանական միացություն է կազմված երկաթի և թթվածնի ատոմներից, ունի հետևյալ բանաձևը՝ Fe2O3:
Երկաթի (III) օքսիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Երկաթի (III) օքսիդ |
Քիմիական բանաձև | Fe₂O₃ |
Մոլային զանգված | 2,7E−25 կիլոգրամ գ/մոլ |
Խտություն | 5,24 գ/սմ³[1] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 2664 ℉[2] և 2849 ℉[1] °C |
Եռման ջերմաստիճան | 1987 °C °C |
Գոլորշու ճնշում | 0 Pa[1] |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 1309-37-1 |
PubChem | 518696 |
EINECS համար | 215-168-2 |
SMILES | [Fe+3].[Fe+3].[O-2].[O-2].[O-2] |
ЕС | 215-168-2 |
RTECS | NO7400000 |
ChEBI | 14147 |
IDLH | 2500 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ֆիզիկական հատկություններ
խմբագրելՈւնի կարմրաշագանակագույն գունավորում։ Ջերմակայուն է, հալվում է 1987 °C ջերմաստիճանում։ Երկաթի (III) օքսիդի տետրաէդրիկ ɑ-ձևափոխությունը 260 Կ-ից ցածր ջերմաստիճանում ֆերոմագնիսական հատկություններ չի ցուցաբերում, 260-960 Կ ջերմաստիճաններում՝ թույլ ֆերոմագնիսական է[3]։ Խորանարդային γ-Fe2O3 (բնության մեջ հանդիպում է մագնետիտ հանքաքարի տեսքով) ցուցաբերում է ֆերոմագնիսական հատկություններ։
Բնության մեջ
խմբագրելԵրկաթի (III) օքսիդը բնության մեջ հանդիպում է հերմատիտ՝ Fe2O3, լիմոնիտ՝ Fe2O3·nH2O, մագնետիտ և Կարմրահող հանքերի տեսքով։ Երկաթի (III) օքսիդ կա Մարս մոլորակի մակերևույթում։
Քիմիական հատկություններ
խմբագրելԵրկաթի (III) օքսիդը ամֆոտեր օքսիդ է՝ առավել հաճախ ցուցաբերում է հիմնային հատկություններ։ Աղերի և թթուների հետ ռեակցիաները դանդաղ են ընթանում։ Չի փոխազդում ջրի հետ։ Միահալվում է այլ մետաղական օքսիդների հետ առաջացնելով կրկնակի օքսիդներ՝ շպինելներ։
- Փոխազդում է աղաթթվի հետ։
- Փոխազդում է նատրիումի կարբոնատի հետ։
- Հալելիս փոխազդում է Նատրիումի հիդրոքսիդի հետ։
- Ջրածնով վերականգնվում է մինչև երկաթ։
Ստացում
խմբագրելՕդում երկաթի եռավալենտ աղերի ջերմային քայքայումից։
Մետահիդրօքսիդի ջրազրկմամբ։
Կիրառությունը
խմբագրել- Կիրառվում է թուջի և պողպատի արտադրությունում։
- Կիրառվում է որպես կատալիզատոր ամոնիակի արտադրությունում։
- Հանդիսանում է մետաղական ներկերի, գունավոր ցեմենտի և կերամիկայի բաղադրիչ[4]։
- Կիրառվում է պողպատե կառուցվածքների թերմիտային եռակցման ժամանակ։
- Հանդիսանում է անալոգային և թվային տեղեկատվության կրիչ մագնիսական ժապավենի (ֆեռոմագնիսական γ-Fe2O3) վրա։
- Հանդիսանում է հղկանյութային գործիք պողպատի և ապակու համար։
- Սննդի արդյունաբերությունում օգտագործվում է որպես սննդային գունանյութ (E172):
- Հրթիռաշինության մեջ այն օգտագործվում է կատալիզացված կարամելային վառելիք արտադրելու համար, որը սովորական վառելիքի համեմատ 80%-ով ավելի բարձր այրման արագություն ունի։
- Երկաթի սուսրի (Մումիա) հիմնական բաղադրիչն է։
- Նավթաքիմիական արտադրության մեջ՝ դիենային ածխաջրածինների սինթեզում, օգտագործվում է որպես ջրազրկման կատալիզատորի հիմնական բաղադրիչ[5]։
Գրականություն
խմբագրել- Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1990. — ISBN 5-82270-035-5
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0549.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0344.html
- ↑ Greedon J. E. Magnetic oxides // Encyclopedia of Inorganic chemistry / R. Bruce King (Ed.). — New York: John Wiley & Sons, 1994. — ISBN 0-471-93620-0
- ↑ Природные с примесями разновидности оксида Fe2O3 применяются в качестве жёлтых (охра), красных|мумия) и коричневых (умбра) пигментов для красок.
См. также Вивианит (синяя охра). - ↑ Э. Х. КАРИМОВ, Л. З. КАСЬЯНОВА, Э. М. МОВСУМЗАДЕ, Р. Р. ДАМИНЕВ, О. Х. КАРИМОВ Закономерности дезактивации железоокисного катализатора дегидрирования метилбутенов в изопрен в промышленных адиабатических реакторах // НЕФТЕХИМИЯ. — 1954-01-01. — В. 3. — С. 2014. — ISSN 0028-2421.