Երեխայի ժպիտ
Երեխայի ժպիտ (հուն․՝ Το Χαμόγελο του παιδιού), կամավորական, ոչ առևտրային, մանկական բարեկեցության ապահովման կազմակերպություն Աթենքում, Հունաստանում։
Հիմնադրում
խմբագրել1995 թվականին մեծ թվով մարդիկ Հունաստանում դիտել են «Կարմիր քարտ» հեսռուստաշոուն[1][2], որը ցույց էր տալիս 10-ամյա Անդրեաս Ջիանոպոուլոսի 18-ամսյա պայքարը, որը պայքարում էր կյանքի համար` լուրջ հիվանդության դեմ։ Սա առիթ է դարձել«Երեխայի ժպիտ» կազմակերպության հիմնադրման համար[3]։
Գործունեություն
խմբագրելԵրեխայի ժպիտը կազմակերպում է տոնավաճառներ[4], համերգներ[5], մշակութային և սպորտային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն օգնելու կարիքավոր երեխաներին ու նրանց ընտանիքներին[6]։
Հիմնադրամներ
խմբագրելԿազմակերպությունը ֆինանսապես աջակցություն է ստանում հիմնականում հունական և արտասահմանյան մի շարք ընկերություններից։ Հունական ոստիկանությունը և «Elpida»-ն (հուն.` Հույս) այն կազմակերպություններից են, որ աջակցել են Երեխայի ժպիտին։
Միջազգային գործընկերներ
խմբագրելԵրեխայի ժպիտը համագործակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Կորած երեխաների միջազգային կենտրոնը (ICMEC ), Child Help Online, European Federation for Street Children և ամերիկյան National Center for Missing and Exploited Children կազմակերպությունները։
2010 թվականի հոկտեմբերին ICMEC-ի և «Երեխայի ժպիտի» միավորումից ձևավորվել է The Southeastern European Centre for Missing and Exploited Children կազմակերպությունը[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ο Ανδρέας Το χαμόγελο του παιδιού». Hamogelo.gr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Το Χαμόγελο του Παιδιού (հունարեն). yousmile.gr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «17 χρόνια μετά το "Χαμόγελο του Παιδιού" και ο Γιώργος Παπαδάκης θυμούνται τον μικρό Ανδρέα-Δείτε φωτογραφίες - 17 chronia meta to "chamogelo tou paidiou" kai o giorgos papadakis thymountai ton mikro andrea-deite fotografies» (հունարեն). Inews.gr. 2012 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «"Xamogelo Tou Paidiou" Bazaar at Syntagma Square ~ HellasFrappe». Hellasfrappe.blogspot.ro. 2011 թ․ հունիսի 13. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Μια συναυλία για το χαμόγελο του παιδιού (հունարեն). Viva.gr. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Genniesai, Ellinas (2011 թ․ հունիսի 13). «"Xamogelo Tou Paidiou" Bazaar at Syntagma Square | Hellas Frappe». Picfrappe.wordpress.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Global Sustain: The Smile of the Child». globalsustain.org.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքը (անգլ.)