Եվա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվա (այլ կիրառումներ)
Եվա (եբրայերեն՝ חוה, havva Հավվա, «կյանք» «կյանք տվող»), ըստ հուդայական կրոնի, իսլամի և քրիստոնեության՝ Աստծու կողմից ստեղծված առաջին կինը։ Եվայի ստեղծման պատմությունը ներկայացված է Հին Կտակարանի Ծննդոց գրքում։ Առաջին մարդու՝ Ադամի կինն է։
Ըստ ավանդության Եվայի մոտ է գալիս օձը, և առաջարկում է արգելված պտուղը։ Եվան Ադամին էլ է այդ պտուղից տալիս։ Աստված հասկանալով, որ նրանք դրժել են իրենց ուխտը,պատժում է նրանց։ Չարչարվելով նրանք կարողանում են վաստակել իրենց օրվա հացը։
Հետագայում Ադամն ու Եվան ունենում են երկու որդի` Կայենն ու Աբելը։ Աբելը Աստծուն հաճախ էր այցելում։ Իսկ Կայենը նրան նախանձում ��ր։ Այդ պատճառով Կայենը սպանեց Աբելին։ Նա Աստծո կողմից պատիժ ստացավ։
Կայենը դարձավ մարդկության պատմության առաջին մարդասպանը, իսկ Աբելը առաջին մարտիրոսը։