Դրակոնյան օրենքներ
Դրակոնյան օրենքներ, աթենական իրավունքի առաջին համակարգումը, կազմել է Դրակոնը մեր թվարկությունից առաջ մոտ 621 թվականին, սովորութային իրավունքի նորմերից։
Դրակոնյան օրենքներ | |
---|---|
Տեսակ | օրենսդրական ակտ և սահմանադրություն |
Հրատարակված | մ. թ. ա. 621 |
Անվանված է | Դրակոն |
Դրակոնյան օրենքների քրեական իրավանորմերը աչքի են ընկել պատժամիջոցների բացառիկ դաժանությամբ․ մահապատիժ է սահմանվել ոչ միայն սպանության, գողության կամ հրկիզման, այլև զանցանքի համար։ Արյան վրեժի իրավունքը դրակոնյան օրենքներով սահմանափակվել է։ Ոչ կանխամտածված սպանության համար նախատեսվել է արտաքսում կամ թույլատրվել երկու կողմերի հարազատների հաշտեցում։ Սպանություն կատարողի նկատմամբ կամայական հաշվեհարդարը արգելվել է՝ առանձին բացառություններով։ Սպանությունը, եթե կատարվել է գույքը ետ խլելու կամ ինքնապաշտպանության միջոցին, հանցագործություն չի համարվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 448)։ |