Դրագուտին Գորյանովիչ-Կրամբերգեր

Դրագուտին Գորյանովիչ-Կրամբերգեր (խորվ.՝ Dragutin Gorjanović-Kramberger, հոկտեմբերի 25, 1856(1856-10-25)[1][2][3], Զագրեբ, Kingdom of Croatia - դեկտեմբերի 24, 1936(1936-12-24), Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն), խորվաթ երկրաբան, հնէաբան և մարդաբան։ Զագրեբի, Կրապինայի և Կարլովացի պատվավոր քաղաքացի։

Դրագուտին Գորյանովիչ-Կրամբերգեր
Ծնվել էհոկտեմբերի 25, 1856(1856-10-25)[1][2][3]
Զագրեբ, Kingdom of Croatia
Մահացել էդեկտեմբերի 24, 1936(1936-12-24) (80 տարեկան)
Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունմարդաբան, հնէաբան, հնագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Զագրեբի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան և Զագրեբի համալսարան
Տիրապետում է լեզուներինխորվաթերեն[1][4]
 Dragutin Gorjanović-Kramberger Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1856 թվականի հ��կտեմբերի 25-ին Զագրեբում։

Սովորել է հնէաբանություն Ցյուրիխում և Մյունխենում, 1879 թվականին Տյուբինգենում ստացել է դոկտորի աստիճան, նրա ատենախոսությունը նվիրված էր ձկների քարացածությանը։ Այնուհետև ղեկավարել է Խորվաթիայի ազգային թանգարանի երկրաբանության և միներալոգիայի բաժինը, որն այժմ հայտնի է որպես Խորվաթիայի բնական պատմության թանգարան։

1883-1924 թվականներին աշխատել է Զագրեբի համալսարանում, 1893 թվականից ղեկավարել է երկրաբանության և հնէաբանության ամբիոնը։ Նրա գիտական գործունեությունը ներառում է շերտագրություն, հնէաբանություն, տեկտոնիկա, հնակլիմայաբանություն, ջրագրություն, կիրառական երկրաբանություն և երկրաբանական քարտեզագրում (իր ուսուցիչ Դուրո Պիլարի հետ քարտեզագրել է Մեդվեդնիցա լեռը)։

1909 թվականին հիմնադրել է Խորվաթիայի և Սլավոնիայի երկրաբանական ընկերությունը (խորվ.՝ Geološko povjerenstvo za Hrvatsku i Slavoniju), իսկ 1911 թվականին՝ հասարակության կողմից թողարկվող ամսագիրը (խորվ.՝ Vijesti geološkog povjerenstvaԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ է 1909 թվականից։

 
Հին մարդու ընտանիքը

1899 թվականին կարևոր հայտնագործություն է կատարել՝ Կրապինա քաղաքի մերձակայքում նախապատմական մարդկանց (այսպես կոչված  «կրապինյան նեանդերթալներ», ի սկզբանե կոչվել է Գորյանովիչ Homo primigenius) մնացորդների խոշոր կուտակում հայտնաբերելով։ Հայտնաբերված կմախքների մանրամասն ուսումնասիրության շնորհիվ համարվում է ժամանակակից պալեոանտրոպոլոգիայի հիմնադիրը։

Ավելի քան 230 աշխատանքների հեղինակ է խորվաթական և միջազգային ամսագրերում, որոնց թվում կարելի է առանձնացնել «Diluvijalni čovjek iz Krapine u Hrvatskoj» (1905) մենագրությունը ևև նրա ընդլայնված վերահրատարակումը՝ «Život i kultura diluvijalnog čovjeka iz Krapine u Hrvatskoj» (1913)[5]։

Մահացել է 1856 թվականի հոկտեմբերի 25-ին Զագրեբում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագուտին Գորյանովիչ-Կրամբերգեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագուտին Գորյանովիչ-Կրամբերգեր» հոդվածին։