Դպրոցի տնօրենի օրագիրը
«Դպրոցի տնօրենի օրագիրը» (ռուս.՝ «Дневник директора школы»), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ[2], որը նկարահանվել է Անատոլի Գրեբնևի «Պատմություն առաջին դեմքով։ Դպրոցի տնօրենի օրագիրը» պիեսի հիման վրա։
Դպրոցի տնօրենի օրագիրը ռուս.՝ Дневник директора школы | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոպատում |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Ֆրումին |
Սցենարի հեղինակ | Անատոլի Գրեբնև |
Դերակատարներ | Օլեգ Բորիսով, Լյուդմիլա Գուրչենկո[1] և Իա Սավվինա[1] |
Երաժշտություն | Վիկտոր Լեբեդև |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է Լենինգրադի թիվ 183 միջնակարգ դպրոցի տնօրեն Սվեշնիկովի (Օլեգ Բորիսով) ամենօրյա կյանքի մասին, որը մասնակցել է պատերազմի, գրողի մասնագիտությունը փոխարինել է ուսուցչի գործով և կարողացել է գտնել իրեն երեխաների հետ աշխատանքում։ Իր գործին նա վերաբերում է խստապահանջությամբ, պատասխանատվությամբ՝ գիտակցելով ուսուցչի դերի կարևորությունը աշակերտների ճակատագրում։ Տնօրենը փորձում է հասկանալ արդիականության խնդիրները, հասկանում է, որ պետք է փոխել մանկավարժական սկզբունքները. ուսուցչական մենախոսությանը պետք է փոխարինի ուսուցչի և ��շակերտի երկխոսությունը, անհրաժեշտ է ճանաչել երիտասարդների՝ սեփական կարծիքի իրավունքը։
Իր գործունեության մեջ հաստատելով հանդուրժողականության, աշակերտի անձը, նրա ունակությունները հարգելու սկզբունքները, Սվեշնիկովը հակամարտության մեջ է մտնում ուսմասվար Վալենտինա Ֆեոդորովնայի (Իա Սավվինա) հետ, որը տնօրենին մեղադրում է ազատականության և թողտվության մեջ։
Ընդ որում, Սվեշնիկովի սեփական ընտանիքում նրա մանկավարժական սկզբունքները բախվում են սեփական որդու՝ իր ինքնուրույնությունը պաշտպանող պատանեկան մաքսիմալիզմի հետ։
Դերերում
խմբագրել- Օլեգ Բորիսով – Բորիս Նիկոլայի Սվեշնիկով, դպրոցի տնօրեն
- Իա Սավվինա – Վալենտինա Ֆեոդորովնա, ուսմասվար
- Ալլա Պոկրովսկայա – Լիդա, Սվեշնիկովի կինը
- Ալեքսանդր Սնիկով – Սերգեյ, Սվեշնիկովի որդին
- Լյուդմիլա Գուրչենկո – Իննա Սերգեևնա, ուսուցիչ
- Ելենա Սոլովեյ – Տատյանա Գեորգիևնա, անգլերենի ուսուցիչ
- Սերգեյ Կոշոնին – Իգոր Կոլցով, աշակերտ
- Գեորգի Տեյխ – Հենրիկ Գրիգորևիչ, ուսուցիչ
- Նիկոլայ Լավրով – Օլեգ Պավլովիչ, ուսուցիչ
- Յուրի Վիզբոր – Պավլիկ Սմիրնով, Սվեշնիկովի համադասարանցին (հնչյոնավորել է Ալեքսանդր Դեմյանենկոն)
- Վիկտոր Պավլով – Պավել Մատվեևիչ Իբրահիմով, հյուրանոցի տնօրեն
- Բորիս Լեսկին – Օլյայի հայրը
- Նատաշա Մեդվեդևա – Պոպլավսկայա, ուսանող, որը սիրահարված է Կոլցովին
- Օլեգ Բելով – ոստիկանության ավագ լեյտենանտ
Նկարահանման խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Անատոլի Գրեբնևա
- Բեմադրող ռեժիսոր՝ Բորիս Ֆրումին
- Գլխավոր օպերատոր՝ Ալեքսեյ Ղամբարյան
- Գլխավոր նկարիչ՝ Յուրի Պուգաչ
- Կոմպոզիտոր՝ Վիկտոր Լեբեդև
Փաստեր
խմբագրելՖիլմի սցենարը հրապարակվել է «Կինոյի արվեստ» ամսագրում 1974 թվականի 12-րդ համարում։
1977 թվականին Անատոլի Գրեբնևի պիեսի հիման վրա ռեժիսորներ Եվգենի Ռադկևիչը և Վասիլի Չիրիկովը բեմադրել են նաև «Պատմություն առաջին դեմքով» ֆիլմ-ներկայացումը։ Հեռուստաներկայացման պրեմիերան կայացել է 1978 թվականի հունիսի 26-ին ԽՍՀՄ հեռուստատեսությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Դպրոցի տնօրենի օրագիրը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- Аркус Л. «Дневник директора школы». Проект журнала «Сеанс». Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
- Гребнев А. Рассказ от первого лица [Дневник директора школы] // Искусство кино. — 1974. — № 12. — С. 165—187.