Դինգո վայրի շունը կամ Պատմություն առաջին սիրո մասին
«Դինգո վայրի շուն կամ Պատմություն առաջին սիրո մասին», խորհրդային մանկագիր Ռուվիմ Ֆրաերմանի վիպակը, որը գրվել է 1939 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է խորհրդային գրական «Красная новь» («Կարմիր խոպան») ամսագրում, այնուհետև հրատարակվել է «Детгиз» հրատարակչությունում։ 1962 թվականին վիպակի հիման վրա նկարահանվել է խորհրդային ռեժիսոր Յուլի Կարասիկի «Դինգո վայրի շունը» ֆիլմը։ 2013 թվակամին վիպակն ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության ինքնուրույն ընթերցանության համար առաջարկվող 100 գրքերի ցանում։
Դինգո վայրի շունը կամ Պատմություն առաջին սիրո մասին Ди́кая соба́ка ди́нго, и́ли По́весть о пе́рвой любви́ | |
---|---|
Հայերեն երրորդ հրատարակության շապիկը | |
Հեղինակ | Ռուվիմ Ֆրաերման |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Վիպակ |
Կազմված է | 18 մասից |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Հրատարակիչ | Կրասնայա Նով և Детская литература |
Հրատարակման տարեթիվ | 1939 |
Վիքիքաղվածք | Դինգո վայրի շունը կամ Պատմություն առաջին սիրո մասին |
Ստեղծման պատմությունը
խմբագրելՀեղինակի խոսքերով պատմությունը գրելու գաղափարը ծագել է Հեռավոր Արևելքում, որտեղ տունգուս դեռահաս տղաների և ռուս աղջիների բարեկամության բազմաթիվ օրինակներ է տեսել` բարեկամության ու սիրո իսկական ասպետականության ու նվիրվածության օրինակներ[1]։
Վիպակը հայերեն
խմբագրել- Դինգո վայրի շունը կամ պատմվածք առաջին սիրո մասին, Ե., Հայպետհրատ, 1941, 240 էջ։ Թարգմանիչ` Հարություն Հարությունյան[2]։
- Դինգո վայրի շունը կամ պատմվածք առաջին սիրո մասին, Ե., Սովետական գրող, 1978, 142 էջ։ Թարգմանիչ` Հարություն Հարությունյան, խմբագիր` Ս. Վարդանյան[2]։
- Դինգո վայրի շունը կամ Պատմություն առաջին սիրո մասին, Ե., Դարակ, 2020, 184 էջ։ Թարգմանիչ` Հարություն Հարությունյան, խմբագիր` Աշոտ Գաբրիելյան։