Դը Քերվենի համախտանիշը (հայտնի է նաև որպես ճաճանչոսկրի մախաթելունի տենոսինովիտ (ջլաձուսպաբորբ), լվացարարուհու ջլապրկում, դը Քերվենի տենոսինովիտ, դը Քերվենի ջլաբորբ, դը Քերվենի հիվանդություն, դը Քերվենի ստենոզացնող տենոսինովիտ, նորաթուխ մայրիկի բթամատ, տեքստահավաք բթամատ, գեյմերի բթամատ կամ BlackBerry բթամատ), բթամատի շարժումն ապահովող ջլերից երկուսը պատող թաղանթի կամ բունոցի ախտահարումն է[2]։ Անվանվել է շվեյցարացի վիրաբույժ Ֆրից դը Քերվենի պատվին (Fritz de Quervain, 1868-1940), որը 1895 թվականին առաջինը նկարագրել է ձեռքի բթամատի շարժման հետ կապված բնորոշ ցավը։

Դը Քերվենի համախտանիշ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններդաստակի ցավ բթամատի երկայնքով
Վնասում էcarpometacarpal joint?[1], tendon of extensor pollicis brevis? և tendon of abductor pollicis longus?
ԲուժաքննությունFinkelstein's test?
Բժշկական մասնագիտությունՁեռքի վիրաբուժություն
ՀայտնաբերողՇվեյցարացի վիրաբույժ Ֆրից դը Քերվեն
ՀՄԴ-10M65.4
Անվանվել էM65.4
 De Quervain syndrome Վիքիպահեստում
Սմարթֆոններից օգտվելիս չարաշահում ենք ձեռքերի բթամատները

Ախտանշաններ

խմբագրել

Հիմնական ախտանշաններն են.

  • ցավ, ջղաձգումներ, գերզգայունություն, այրոցի զգացողություն և այտուց դաստակի դրսային (ճաճանչային) կողմում՝ ձեռքի բթամատի հիմի երկայնքով,
  • բթամատով առարկա բռնելու դժվարություն։

Հիվանդությունը հաճախ աստիճանաբար է սկսվում։ Ցավը սրվում է ձեռքի բթամատը և դաստակը շարժելիս՝ հատկապես գերծալելիս կամ գերտարածելիս, և կարող է ճառագայթել մինչև բթամատի ծայրը կամ նախաբազուկն ու արմունկը։

Պատճառներ

խմբագրել

Դը Քերվենի համախտանիշի պատճառը վերջնականապես պարզաբանված չէ։ Մասնագիտական ռիսկի գործոնների հետ հնարավոր կապի վերաբերյալ առկա ապացույցները դեռ քննարկվում են[3]։ Գրականության մեջ դիտարկված պոտենցիալ ռիսկի գործոնների համակարգված ակնարկը չի հայտնաբերել որևէ ապացուցված պատճառահետևանքային կապ մասնագիտական գործոնների հետ[4]։ Սակայն, ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են, որ անհատական և աշխատանքի հետ կապված որոշ գործոններ կապված են աշխատող բնակչության շրջանում դը Քերվենի հիվանդության զարգացման հետ; դրանցից կարելի է առանձնացնել դաստակի հաճախակի ճկումը և պտուտակների ոլորապնդման հետ կապված շարժումները[5]։ Դը Քերվենի համախանիշը որպես պարբերական պրկման վնասում[6] տեսանկյան կողմնակիցները համարում են, որ բթամատը զատման և տարածման մեջ պահող դիրքերը հանդիսանում են նախատրամադրող գործոններ[7]։ Այն աշխատողները, որոնք կատարում են բթամատը ներառող ու արագ կրկնվող գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են կսմթոցը, բռնումը,  ձգումը կամ հրումը, մտնում են բարձր ռիսկի խմբի մեջ։ Գործունեության նմանատիպ տեսակներից կարելի է թվարկել համակարգչի (հատկապես մկնիկի), սմարթֆոնի ինտենսիվ օգտագործումը, գործելը, ասեղնագործությունը, մզելը, դաշնամուր նվագելը, բոուլինգը, կարթով ձկնորսությունը և այլն։ Այստեղից էլ հիվանդության մյուս անվանումները՝ լվացարարի ջլապրկում, տեքստահավաք բթամատ, գեյմերի բթամատ կամ BlackBerry բթամատ։

Կանանց մոտ ավելի հաճախ է դիտվում, քան տղամարդկանց մոտ (որոշ հետազոտություններում կին/տղամարդ հարաբերակցությունը հասնում է 7/1[8])։  Համախտանիշը հաճախ առաջանում է հղիության ընթացքում և դրանից հետո[9]։ Դրա համար հիվանդությունը երբեմն անվանում են նաև մայրիկի դաստակ կամ նորաթուխ մայրիկի բթամատ։ Այդ դեպքում նպաստող գործոնները կարող են ներառել հորմոնալ փոփոխությունները, կնոջ օրգանիզմում հեղուկի ավելցուկը և (վիճելի) օրեցօր քաշ հավաքող երեխայի գրկելը[10]։

Ախտաֆիզիոլոգիա

խմբագրել
 
Դաստակի հետին (թիկնային) մակերեսի սինովիալ (ձուսպային) թաղանթները՝ ջլաբունոցները

Դը Քերվենի համախտանիշի ժամանակ դիտվում է ջլերի և դրանք պատող սինովիալ թաղանթների (ջլաբունոցների) ոչ բորբոքային հաստացում։ Ախտահարվում են երկու մկանների՝ բթամատի կարճ տարածչի (m. extensor pollicis brevis) և բթամատի երկար զատչի (m. abductor pollicis longus) ջլերը։ Այս երկու մկաններն անցնում են կողք-կողքի և ծառայում են բթամատը ձեռքից հեռացնելուն. բթամատի կարճ տարածիչը բթամատը տանում է դեպի դուրս ճաճանչային ուղղությամբ, իսկ բթամատի երկար զատիչը տանում է բթամատը դեպի առաջ՝ հեռացնելով ափից։ Դը Քերվենի ջլախտն ախտահարում է այդ մկանների ջլերն այն տեղում, որտեղ նրանք անցնում են նախաբազկից դեպի դաստակը ոսկրակապանային թունելի (առաջին թիկնային կոմպարտմենտ) միջով։ Ախտահյուսվածաբանական նմուշների քննությունը հայտնաբերում է քրոնիկ դեգեներատիվ պրոցեսին բնորոշ ոչ բորբոքային հաստացում և միքսոիդ դեգեներացիա[11][12]։

2017 թվականին հրապարակված համակարգված ակնարկում նորմալ և դը Քերվենի համախտանիշով մարդկանց մոտ հետմահու ուսումնասիրվել է առաջին թիկնային կոմպարտմենտի անատոմիան, ինչի արդյունքում պարզվել է, որ այդ հիվանդությամբ տառապողների մոտ ավելի հաճախ է առկա եղել միջնորմ, որը կիսել է կոմպարտմենտը և բթամատի երկար զատչի ջլի մեկ երիզ, քան առողջների մոտ, ինչն էլ նպաստել է հիվանդության զարգացմանը[13]։

Ախտորոշում

խմբագրել

Դը Քերվենի համախտանիշը հիմնականում ախտորոշվում է կլինիկական բնորոշ պատկերի՝ անամնեզի և զննման տվյալների հիման վրա։ Երբեմն կոտրվածքը, հոդաբորբը կամ այլ պատճառները բացառելու համար կատարում են նաև ճառագայթաբանական հետազոտություն (օրինակ, ռենտգենոգրաֆիա կամ ուլտրաձայնային հետազոտություն)՝ հիվանդի ներկայացրած պատմությունից կամ վիճակից կախված[14]։

Ախտորոշման համար կիրառվող դասական կլինիկական քննությունը Ֆինկելշտեյնի թեստն է (տե՛ս վերևի նկարը)։ Դրա կատարման համար մասնագետը բռնում է հիվանդի բթամատը և հիվանդի ձեռքը կտրուկ շեղում դեպի ծղիկային կողմը։ Եթե ճաճանչոսկրի հեռադիր բաժնի երկայնքով (նախաբազկի ծայրում, դաստակից մոտավորապես 2սմ վեր) առաջանում է կտրուկ ցավ, ապա ամենայն հավանականությամբ առկա է դը Քերվենի համախտանիշ։ Չնայած Ֆինկելշտեյնի դրական թեստը հաճախ պաթոգնոմոնիկ (բնորոշ) է համարվում դը Քերվենի համախտանիշի համար, սակայն այդ մանևրը կարող է ցավ հրահրել նաև այն բթամատի հիմային հոդի օստեոարթրոզով հիվանդների մոտ։

Կիրառում են նաև Էյխհոֆի մոդիֆիկացված թեստը (տե՛ս ստորև նկարը). հիվանդը լրիվ ծալում է բթամատն ափի մեջ, հետո դրա վրա ծալում նույն ձեռքի մնացած մատները և մասնագետը հիվանդի այդ ձեռքը շեղում է ծղիկային ուղղությամբ, ինչը դը Քերվենի հիվանդության դեպքում ցավ է հարուցում ճաճանչոսկրի հեռադիր ծայրում[15]։ Էյխհոֆի թեստը հաճախ շփոթում են Ֆինկելշտեյնի թեստի հետ։ Սակայն Էյխհոֆի թեստը կարող է տալ կեղծ դրական պատասխաններ, մինչդեռ հմուտ մասնագետի կողմից կատարված Ֆինկելշտեյնի թեստը դժվար թե նման պատասխան տա։

 
Էյխհոֆի թեստը

Տարբերակիչ ախտորոշումը[16] ներառում է.

Բուժում

խմբագրել

Ինչպես և հենաշարժիչ համակարգի մի շարք հիվանդությունների ժամանակ, դը Քերվենի համախտանիշի բուժումն ավելի շատ հիմնված է մասնագիտական փոխհամաձայնության, քան գիտական տվյալների վրա։ Դը Քերվենի կողմից 1895 թվականին հիվանդության առաջին նկարագրությունից մինչև 1955 թվականին Իսմոնդի կողմից ստերոիդի ներարկման առաջարկը[18] միակ բուժումը եղել է վիրահատական միջամտությունը[19][20]։ Սակայն միայն 1972 թվականից սկսեց գերակայել Մաքկենզիի այն կարծիքը, որ ստերոիդի ներարկումը պետք է դիտարկել որպես բուժման առաջին գիծ և վիրահատություն առաջարկել անարդյունավետ ներարկում(ներ)ից հետո[21]։ Սակայն, 2013 թվականին հրապարակված համակարգված ակնարկը և մետավերլուծությունը պարզել են, որ ստերոիդի մեկ ներարկումն արդյունավետ է լինում դը Քերվենի համախտանիշով հիվանդների միայն 50%-ի մոտ[22]։ Որոշ հեղինակներ ներարկումների այդպիսի համեմատաբար ցածր արդյունավետությունը բացատրում են առաջին թիկնային կոմպարտմենտի անատոմիական առանձնահատկություններով, ինչը հաճախ առկա է լինում դը Քերվենի համախտանիշով հիվանդների մոտ[13]։

Կոնսերվատիվ բուժման տարբերակ է նաև դաստակի և բթամատի անշարժացումը օրթեզի կամ բեկակալի միջոցով ֆունկցիոնալ դիրքում և հակաբորբոքային դեղորայքի կամ պարացետամոլի ընդունումը։ Սակայն համակարգված ակնարկը և մետավերլուծությունը չեն խրախուսում օրթեզավորման կիրառումը ստերոիդի ներարկման համեմատ[23][24]։ Դրա համար խորհուրդ է տրվում օրթեզավորումը համատեղել ստերոիդի ներարկման հետ[25]։

Երբեմն կիրառվում են նաև ֆիզիոթերապևտիկ տարբեր հակաբորբոքային պրոցեդուրաներ (օրինակ, ուլտրաձայնային կամ գերբարձր հաճախականության, ինֆրակարմիր լույսով կամ սառը լազերային թերապիա, ասեղնաբուժություն և այլն)։ Սակայն, պետք է հիշել, որ այս հիվանդության հիմքում ընկած չէ ջլաբունոցի բորբոքային ախտահարումը, և երկրորդային բորբոքումը զարգանում է երկարատև շփման-հարման հետևանքով[26]։

Վիրահատությունը (առաջին թիկնային կոմպարտմենտի բունոցի երկայնակի բացազատում) արդյունավետ է լինում հիվանդների մեծ մասի մոտ[27]։ Այդ դեպքում առավել կարևոր վտանգը ճաճանչային նյարդի զգացող ճյուղի վնասումն է։

Երբեմն, հատկապես նորաթուխ մայրիկների մոտ, դը Քերվենի համախտանիշն ինքնաբերաբար մի քանի ամիս հետ անցնում է, սակայն հստակ վիճակագրական տվյալներ այդ մասին դեռևս չկան։

Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հղիության երրորդ եռամսյակում կամ կրծքով կերակրման շրջանում ստերոիդի ներարկումը հակացուցված չէ, քանի որ այն կարող է իրապես թեթևացնել մոր ցավերը՝ առանց երեխային վնաս պատճառելու[28]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Thumb therapy — 2020. — P. 18. — ISSN 0886-1234
  2. Ilyas, Asif M.; Ilyas, Asif; Ast, Michael; Schaffer, Alyssa A.; Thoder, Joseph (2007 թ․ դեկտեմբերի 1). «De quervain tenosynovitis of the wrist». The Journal of the American Academy of Orthopaedic Surgeons. 15 (12): 757–764. ISSN 1067-151X. PMID 18063716.
  3. O'Neill, Carina J (2008). «de Quervain Tenosynovitis». In Frontera, Walter R; Siver, Julie K; Rizzo, Thomas D (eds.). Essentials of Physical Medicine and Rehabilitation: Musculoskeletal Disorders, Pain, and Rehabilitation. Elsevier Health Sciences. էջեր 129–132. ISBN 978-1-4160-4007-1. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Stahl, Stéphane; Vida, Daniel; Meisner, Christoph; Lotter, Oliver; Rothenberger, Jens; Schaller, Hans-Eberhard; Stahl, Adelana Santos (December 2013). «Systematic Review and Meta-Analysis on the Work-Related Cause of de Quervain Tenosynovitis». Plastic and Reconstructive Surgery. 132 (6): 1479–1491. doi:10.1097/01.prs.0000434409.32594.1b. PMID 24005369.
  5. Petit Le Manac'h, Audrey; Roquelaure, Yves; Ha, Catherine; Bodin, Julie; Meyer, Geraldine; Bigot, Frederic; Veaudor, Martin; Descatha, Alexis; Goldberg, Marcel (2011 թ․ սեպտեմբերի 1). «Risk factors for de Quervain's disease in a French working population». Scandinavian Journal of Work, Environment & Health. 37 (5): 394–401. doi:10.5271/sjweh.3160. ISSN 1795-990X. PMID 21431276.
  6. van Tulder M, Malmivaara A, Koes B (May 2007). «Repetitive strain injury» (PDF). Lancet. 369 (9575): 1815–22. doi:10.1016/S0140-6736(07)60820-4. PMID 17531890.
  7. Andréu, José-Luis; Otón, Teresa; Silva-Fernández, Lucía; Sanz, Jesús (2011 թ․ փետրվարի 1). «Hand pain other than carpal tunnel syndrome (CTS): the role of occupational factors». Best Practice & Research. Clinical Rheumatology. 25 (1): 31–42. doi:10.1016/j.berh.2010.12.001. ISSN 1532-1770. PMID 21663848.
  8. Shen, Po-Chuan; Wang, Ping-Hui; Wu, Po-Ting; Wu, Kuo-Chen; Hsieh, Jeng-Long; Jou, I.-Ming (2015 թ․ նոյեմբերի 4). «The Estrogen Receptor-β Expression in De Quervain's Disease». International Journal of Molecular Sciences. 16 (11): 26452–26462. doi:10.3390/ijms161125968. ISSN 1422-0067. PMC 4661827. PMID 26556342.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  9. Leppert, Phyllis Carolyn; Peipert, Jeffrey F. (2004). Primary Care for Women (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. ISBN 9780781737906.
  10. «de Quervain's Tenosynovitis». Handcare.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  11. Clarke, M. T.; Lyall, H. A.; Grant, J. W.; Matthewson, M. H. (1998 թ․ դեկտեմբերի 1). «The histopathology of de Quervain's disease». Journal of Hand Surgery (Edinburgh, Scotland). 23 (6): 732–734. ISSN 0266-7681. PMID 9888670.
  12. Read, H. S.; Hooper, G.; Davie, R. (2000 թ․ փետրվարի 1). «Histological appearances in post-partum de Quervain's disease». Journal of Hand Surgery (Edinburgh, Scotland). 25 (1): 70–72. doi:10.1054/jhsb.1999.0308. ISSN 0266-7681. PMID 10763729.
  13. 13,0 13,1 Lee, Z.-Hye; Stranix, J. T.; Anzai, Lavinia; Sharma, Sheel (2017 թ․ հունվարի 1). «Surgical anatomy of the first extensor compartment: A systematic review and comparison of normal cadavers vs. De Quervain syndrome patients». Journal of plastic, reconstructive & aesthetic surgery: JPRAS. 70 (1): 127–131. doi:10.1016/j.bjps.2016.08.020. ISSN 1878-0539. PMID 27693273.
  14. Sato, Junko; Ishii, Yoshinori; Noguchi, Hideo (2016 թ․ մարտի 1). «Ultrasonographic Evaluation of the Prevalence of an Intracompartmental Septum in Patients With de Quervain's Disease». Orthopedics. 39 (2): 112–116. doi:10.3928/01477447-20160222-05. ISSN 1938-2367. PMID 26913767.
  15. Walker, Julia J., & Dave, Shashank J. (2009). "Road Cycling Injuries". In Buschbacher, Ralph M., Prahlow, Nathan D., & Dave, Shashank J., Sports Medicine and Rehabilitation (2nd Edition, p 113). Philadelphia, PA: Lippincott Williams & Wilkins.]
  16. Mayo Clinic. «Arm pain: Causes».
  17. Sato, J.; Ishii, Y.; Noguchi, H. (2016 թ․ փետրվարի 1). «Clinical and ultrasound features in patients with intersection syndrome or de Quervain's disease». The Journal of Hand Surgery, European Volume. 41 (2): 220–225. doi:10.1177/1753193415614267. ISSN 2043-6289. PMID 26546605.
  18. «Local hydrocortisone in de Quervain's disease». Br Med J. 1 (4929): 1501–3. Jun 1955. doi:10.1136/bmj.1.4929.1501.
  19. «De Quervain's tendovaginitis». Am J Surg. 83 (5): 691–4. Mar 1952. doi:10.1016/0002-9610(52)90304-8.
  20. «De Quervain's disease: an analysis of 52 cases». Ann Surg. 138 (6): 832–41. Dec 1953.
  21. McKenzie JM (Dec 1972). «Conservative treatment of de Quervain's disease». Br Med J. 4 (5841): 659–60. doi:10.1136/bmj.4.5841.659.
  22. Ashraf, MO; Devadoss, VG (2013 թ․ հունվարի 22). «Systematic review and meta-analysis on steroid injection therapy for de Quervain's tenosynovitis in adults». European journal of orthopaedic surgery & traumatology: orthopedie traumatologie. 24 (2): 149–57. doi:10.1007/s00590-012-1164-z. PMID 23412309.
  23. Peters-Veluthamaningal, C; van der Windt, DA; Winters, JC; Meyboom-de Jong, B (2009 թ․ հուլիսի 8). «Corticosteroid injection for de Quervain's tenosynovitis». The Cochrane database of systematic reviews (3): CD005616. doi:10.1002/14651858.CD005616.pub2. PMID 19588376.
  24. Coldham, F. (2006). «The use of splinting in the non-surgical treatment of De Quervains disease: a review of the literature». PubMed Health (անգլերեն).
  25. Cavaleri, Rocco; Schabrun, Siobhan M.; Te, Maxine; Chipchase, Lucy S. (2016 թ․ հունվարի 1). «Hand therapy versus corticosteroid injections in the treatment of de Quervain's disease: A systematic review and meta-analysis». Journal of Hand Therapy: Official Journal of the American Society of Hand Therapists. 29 (1): 3–11. doi:10.1016/j.jht.2015.10.004. ISSN 1545-004X. PMID 26705671.
  26. Patel, Kushal R.; Tadisina, Kashyap K.; Gonzalez, Mark H. (2013 թ․ հուլիսի 16). «De Quervain's Disease». Eplasty. 13. ISSN 1937-5719. PMC 3723064. PMID 23943679.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)
  27. Weiss, A. P.; Akelman, E.; Tabatabai, M. (1994 թ․ հուլիսի 1). «Treatment of de Quervain's disease». The Journal of Hand Surgery. 19 (4): 595–598. doi:10.1016/0363-5023(94)90262-3. ISSN 0363-5023. PMID 7963313.
  28. Larsen, Christopher G.; Fitzgerald, Michael J.; Nellans, Kate W.; Lane, Lewis B. (2021 թ․ սեպտեմբերի 10). «Management of de Quervain Tenosynovitis: A Critical Analysis Review». JBJS reviews. 9 (9). doi:10.2106/JBJS.RVW.21.00069. ISSN 2329-9185. PMID 34506345.