Դերեկ Մայքլ Շովին (անգլ.՝ Derek Michael Chauvin մարտի 19, 1976(1976-03-19)[1], Oakdale, Վաշինգտոն շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), ԱՄՆ ոստիկանության նախկին սպա, որը հայտնի է դարձել Ջորջ Ֆլոյդի սպանությանը մասնակցությամբ։ Շովինը ծնկով սեղմել է նրա պարանոցը և այդպես պահել 8 րոպե 46 վայրկյան, մինչ Ֆլոյդը ընկած էր ճանապարհին՝ դեմքով դեպի ներքև[3]։

Դերեկ Շովին
անգլ.՝ Derek Michael Chauvin
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1976(1976-03-19)[1] (48 տարեկան)
ԾննդավայրOakdale, Վաշինգտոն շրջան, Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունսպիտակ ամերիկացի
ԿրթությունPark High School?[2], Metropolitan State University? (2006)[2] և Inver Hills Community College?
Մասնագիտությունոստիկան, պահնորդ և խոհարար
ԱշխատավայրMinneapolis Police Department?[2]
 Derek Chauvin Վիքիպահեստում

Վաղ գործունեություն

խմբագրել

Դերեկ Շովինը ծնվել 1976 թվականի մարտի 19-ին, հաճախել է Cottage Grove-ում գտնվող Պարկ ավագ դպրոց։ Տեխնիկական քոլեջում նա անցել է սննդի պատրաստման դասընթացներ, որպես խոհարար աշխատել է McDonald's-ում և տեղի իտալա-ամերիկյան ռեստորանում, աշխատել է նաև որպես պահակ և երկու անգամ ծառայել որպես ռազմական ոստիկան Միացյալ Նահանգների բանակում[4][5]։

2006 թվականին ավարտել է Metropolitan State University-ն՝ իրավապահ գործունեություն մասնագիտությամբ[6]։

Ջորջ Ֆլոյդի սպանություն

խմբագրել

Հիշատակի օրը՝ մայիսի 25-ի երեկոյան ժամը 8-ից հետո, Մինեապոլիսի ոստիկանության բաժնի աշխատակիցները արձագանքել են Մինեապոլիս Պաուդերհոն այգում՝ Չիկագոյի պողոտայում կեղծ փաստաթղթերի հետ կապված հանցագործության մասին հաղորդագրությանը։ Ըստ WCCO-TV-ի՝ ենթադրվում էր, որ Ֆլոյդը «փորձել էր կեղծ փաստաթղթեր օգտագործել մոտակա գաստրոնոմում» (հետագայում Ֆլոյդի անօրինական գործողությունը չի հաստատվել)։ Ոստիկանության տվյալներով՝ Ֆլոյդը գտնվել է մեքենայում և «ինչ-որ բանի ազդեցության տակ է եղել»։ Ոստիկանության բաժնի ներկայացուցիչն ասել է, որ սպաները հրամայել են նրան դուրս գալ մեքենայից, ինչից հետո նա դիմադրել է ձերբակալությանը[7]։

Շովինը ծնկով սեղմել է Ֆլոյդի պարանոցը և այդպես նրան պահել 8 րոպե 46 վայրկյան[8]։ Ջորջը բազմիցս ասել է Շովինին․ «Խնդրում եմ» և «Ես չեմ կարողանում շնչել»՝ դրա հետ մեկտեղ տնքոց և հեկեկոց հանելով[9]։ Ֆլոյդի քիթը սկսել է արյունահոսել։ Ի վերջո, Ֆլոյդը դադարել է շարժվել, բայց Շովինը ծունկը չի հեռացրել նրա պարանոցից։ Այնուհետև ժամանել է շտապ օգնությունը[10]։ Ձերբակալության մի մասը նկարահանվել է դիտորդի կողմից և հրապարակվել Facebook Live-ում[7]։

2020 թվականի օգոստոսի 11-ին «PoliceActivity» յութուբյան ալիքում հրապարակվել է Ջորջ Ֆլոյդի մահվան տեսանյութի ամբողջական տարբերակը[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://int.nyt.com/data/documenthelper/6975-derek-chauvin-complaint/cd9e96e708a9b0c8ba58/optimized/full.pdf
  2. 2,0 2,1 2,2 https://www.businessinsider.com.au/derek-chauvin-minneapolis-police-background-life-2020-6
  3. Amir Vera CNN. «Independent autopsy and Minnesota officials say George Floyd's death was homicide». CNN. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  4. Barker, Kim (2020 թ․ հունիսի 8). «Bail Is at Least $1 Million for Ex-Officer Accused of Killing George Floyd». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  5. «Who are the officers charged over George Floyd's death?». BBC News. 2020 թ․ հունիսի 8. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  6. Michelle Mark (2020 թ․ հունիսի 10). «18 complaints in 19 years, and a murder charge: What we know about ex-Minneapolis police officer Derek Chauvin». Business Insider Australia (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  7. 7,0 7,1 «Video shows Minneapolis cop with knee on neck of motionless, moaning man who later died». www.cbsnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  8. «Mayor: Officer who put knee on man's neck should be charged». AP NEWS. 2020 թ․ մայիսի 27. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  9. Jordan Culver. «What we know about the death of George Floyd: 4 Minneapolis police officers fired after 'horrifying' video hits social media». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  10. Montgomery, Blake (2020 թ․ մայիսի 28). «Black Lives Matter Protests Over George Floyd's Death Spread Across the Country». The Daily Beast. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  11. PoliceActivity (11.08.2020). «Full Bodycam Footage of George Floyd Arrest». YouTube (english).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)