Դանիել Թամմեթ (անգլ.՝ Daniel Tammet, հունվարի 31, 1979(1979-01-31)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի էսսեիստ, նովելիստ և թարգմանիչ է։ Նրա 2006 թվականին գրված հուշագրությունը` «Մի կապույտ օր աշխարհ եկած», որը պատմում է իր կյանքի մասին, մասնավորավես` իր հիվանդությունների (սավանտիզմ և Ասպերգերի համախտանիշ) մասին 2008 թվականին ճանաչվել է որպես «Լավագույն գիրք երիտասարիտասարդների համար» Ամերիկայի Գրական Ասոցիացիայի (ԱԳԱ) կողմից։ Նրա երկրորդ գիրքը` «Գրկելով վայրի երկիքնը» 2009 թվականին[2] Ֆրանսիայում համարվել է համար մեկ բեսթսելլեր։ Նրա երրորդ գիրքը` «Թվերի մեջ մտածելով», հրատարակվել 2012 թվականի Օգոստոսի 16-ին Մեծ Բրիտանիայում, իսկ առաջին նովելը տպագրվել է Ֆրանսիայում և Քումբետում 2016 թվականին։ Թամմեթի գրքերը տպագրված են ավելի քան 20 լեզուներով[3]։

Դենիել Թամմեթ
անգլ.՝ Daniel Tammet
Ծննդյան անունանգլ.՝ Daniel Paul Corney
Ծնվել էհունվարի 31, 1979(1979-01-31)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Գրական անունDaniel Tammet
Մասնագիտությունգրող, էսպերանտիստ, համակարգչային գիտնական և բանաստեղծ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲաց համալսարան
Ուշագրավ աշխատանքներBorn on a Blue Day?, Embracing the Wide Sky? և Every Word is a Bird We Teach to Sing?
ԱնդամակցությունԹագավորական արվեստների ընկերություն
Կայքdanieltammet.net
 Daniel Tammet Վիքիպահեստում

Անձնա��ան կյանք

խմբագրել
 
 
Թամեթը ԹԵԴ կոնֆերանսներից մեկի ընթացքում (2011 թվական)

Դանիել Թամմեթը ծնվել և մեծացել է` Բարքինգ և Դեգենհամում[4], Արևելյան Լոնդոնում` Անգլիայում։ Նա ընտանիքի ինը երեխաներից ամենամեծն է։ Իր պատանեկության տարիների ընթացքում նա տառապել է էպիլեպսիայով, որը հետագայում բուժվել է։

1999 և 2000 թվականներին նա Լոնդոնում մասնակցել է հիշողության աշխարհի առաջնությանը, գրավելով համապատասխանաբար տասնմեկերորդ և չորրորդ տեղերը։

Նա փոխել է իր իսկական անունը, որովհետև «այն չէր համապատասխանում նրան այնպես ինչպես նա էր ուզում»։ Իր նոր անվան համար նա ընթրեց Թամմեթ բառը, որը էստոներենից թարգմանաբար նշանակում է "կաղնու ծառ"[5]:

Քսանհինգ տարեկանում բժիշկները Թամմեթի մոտ ախտորոշում եմ սավանտիզմ և Ասպերգերի համախտանիշ[6]։

Նրա մասին նկարահանվել է վավերագրական ֆիլմ` Բացառիկ մարդիկ. Անհավատալի մտքի տեր տղան[7] վերնագրով, որը 2005 թվականի մայիսի 5-ին ցուցադրվել է բրիտանակն հեռուստանկերության Չորրորդ ալիքով։

2000 թվականին Թամմեթը հանդիպում է համակարգչային ճարտարագետ Նեիլ Միշելին։ Թամմեթն ու Միշելը միասին հիմնում են մի ընկերություն Օպտիմնեմ անվանումով, որը զբաղվում էր լեզվական դասընթացների ստեղծմամբ և հրատարակմամբ։

Թամմեթը հիմա ապրում է Փարիզում` Ֆրանսիայում[8], իր ամուսին` Ջերոմե Թաբեթի հետ, ով լուսանկարիչ է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #133221873 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Emmanuel Hecht; Marianne Payot; Jérôme Dupuis; Liger Baptiste; Delphine Peras (2010 թ․ մարտի 23). «Livres: Les best-sellers de l'année 2009 réunis au Fouquet's». L'Express. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «Andrew Lownie Literary Agency». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. Jonathan Sale (2006 թ․ օգոստոսի 9). «Passed/Failed: An education in the life of the autistic savant Daniel Tammet». Independent. London. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  5. Johnson, Richard (2005 թ․ փետրվարի 12). «A genius explains». The Guardian. London. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. Tammet, Daniel (2007 թ․ փետրվարի 22). Born on a Blue Day. Hodder Paperbacks. ISBN 978-0340899755.
  7. Extraordinary People: The Boy with the Incredible Brain (Video). United Kingdom: Martin Weitz. 2005 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. Lucia Sillig et Peter Greenwood (2016 թ․ ապրիլի 3). «Mise au Point». Radio Télévision Suisse. Genève. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Թամմեթ» հոդվածին։