Դեմոկրիտես Աբդերացի (Δημόκριτος; Աբդերա, մոտ մ.թ.ա. 460-մ.թ.ա. 370թթ.), հին հույն փիլիսոփա, Լևկիպոսի աշակերտ, ատոմիստական տեսության հիմնադիրներից մեկը։

Դեմոկրիտես
Δημόκριτος
Ծնվել էՄ.թ.ա. 460-ականներ[1][2] Աբդերա, Ավդիրա (դիմա), Xanthi Regional Unit, Արևելյան Մակեդոնիա և Թրակիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան[3]
Մահացել էՄ.թ.ա. 360-ականներ Հունաստան
Դավանանքաթեիզմ
ՈւղղությունԱտոմիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս և արվեստագետ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
Եղել է գիտական ղեկավարBion of Abdera?
Ազդվել էԼևկիպոս
ՈւսուցիչԼևկիպոս
ԱշակերտներՀիպոկրատես, Metrodorus of Chios?, Nessas of Chios?, Պրոտագորաս և Anaxarchus?
 Democritus Վիքիպահեստում

Դեմոկրիտեսի բնափիլիսոփայական հայացքները

խմբագրել

Ըստ ատոմիստական տեսության ամեն ինչ բաղկացած է դատարկությունից ու շարժվող ատոմներից։ Ատոմների տակ Դեմոկրիտեսը պատկերացնում էր անսահման փոքր, ձևով ու չափերով իրարից տարբերվող անբաժան նյութական մասնիկներ։ Շարժումը մատերիայի նախասկզբնական և մշտական հատկությունն է։ Ատոմները միօրինակ են ըստ նյութի ու ընդունակ չեն ենթարկվելու որակական փոփոխությունների։ Յուրաքանչյուր իր իրենից ներկայացնում է ատոմների միացություն։ Նոր իրերը առաջանում են մինչ այդ գոյություն ունեցած ատոմների միացությունից և անհետանում շաղկապված ��ասնիկների բաժանման արդյունք��ւմ։ Իրերի տարբեր հատկությունները պայմանավորված են դրանք կազմող ատոմների դասավորությամբ, զուգակցումներով, ձևով ու մեծությամբ։ Ատոմները սլանում են դատարկության մեջ, ընդ որում՝ ավելի խոշորները իրենց շարժման ընթացքում դիպչում են մանրերին ու դրանց վեր են մղում։ Այդ շարժումներից գոյանում է ատոմների պտույտը, որի հետևանքով ծագում են բազմաթիվ աշխարհներ, որոնցից մեկը մեր աշխարհն է։

Երկրագունդը օդում սլացող տափակ սկավառակ է, որի շուրջ պտտվում են լուսատուները։ Օրգանական էակներն առաջացել են տիղմից։

Ամբողջ օրգանական ու հոգեկան կյանքը Դեմոկրիտեսը բացատրում էր զուտ նյութական պրոցեսների ընթացքով։ Անգամ ոգին նյութական սուբստանց է՝ կրակի պես, բաղկացած բարակ, կլոր ու տափակ ատոմներից, որոնք տարածվում են ամբողջ մարմնով մեկ, իսկ մարդու մահից հետո ցրվում են։ Անգամ աստվածները ատոմների միակցություն են։

Դեմոկրիտեսի բարոյագիտական հայացքները

խմբագրել

Դեմոկրիտեսը ուսուցանում էր, որ մարդու վերջնական նպատակը պետք է լինի լավ տրամադրության հասնելը, որը պետք է զուրկ լինի հույզերից ու հոգեկան ծայրահեղություններից։ Լավ տրամադրության տակ նա հասկանում էր ոչ թե հասարակ զգայական հաճույքի, այլ հարատև «հանգստության, խաղաղության և ներդաշնակության» վիճակի հասնելը։ Մարդը պետք է հասնի իր չափին, որը նրա համապատասխանությունն է իր բնական հնարավորություններին և ընդունակություններին։

Բարությունը անարդարություն չգործելու ցանկություն է։ Չարը և դժբախտությունը պատահում են մարդուն անհրաժեշտ գիտելիքի պակասից, ուստի խնդիրների լուծման ճանապարհը կայանում է գիտելիքների ձեռքբերման մեջ։

Ստեղծագործությունները

խմբագրել

Անտիկ հեղինակները հիշատակում են Դեմոկրիտեսի շուրջ 70 անուն գիրք, որոնցից և ոչ մեկը չի պահպանվել։ Դեմոկրիտեսի փիլիսոփայության ուսումնասիրողները հենվում են միայն նրա երկերից մեջբերումների և քննադատության վրա, որը պահպանվել է ավելի ուշ շրջանի փիլիսոփաների աշխատություններում (Պլատոն, Արիստոտել, Կիկերոն, Էպիկուր, Սեքստ Էմպիրիկ և այլն)։

Աֆորիզմներ

խմբագրել
  • Ճշմարտությունը խորության մեջ է։
  • Միայն այն սերն է արդարացի, որը ձգտում է գեղեցկության՝ ցավ չպատճառելով։
  • Կարևորը շատ գիտելիքները չեն, կարևորը մտածելու ունակությունն է։
  • Խոսքը գործի ստվերն է։
  • Սխալի պատճառը լավագույնի չիմացությունն է։

Աղբյուրներ

խմբագրել

Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Λαέρτιος Δ. Βίοι καὶ γνῶμαι τῶν ἐν φιλοσοφίᾳ εὐδοκιμησάντων (հին հունարեն.) — 0300.
  2. (unspecified title) (ֆր.) — Vol. 2. — P. 298.
  3. Encyklopedie antiky (չեխերեն)Academia, 1973. — P. 31. — 741 p.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դեմոկրիտես հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմոկրիտես» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմոկրիտես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 345