Դեղին սրաքիթ շնաձուկ
Դեղին սրաքիթ շնաձուկ[1] (լատին․՝ Scoliodon laticaudus), միակ հայտնի տեսակը Scoliodon ցեղից և մոխրագույն ձկների ընտանիքից, (Carcharhiniformes) ենթադասից։ Տարածված է հնդկական օվկիանոսի և խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, որտեղ ծանծաղուտներում կազմում են մեծ վտառներ։ Շնաձուկը ոչ մեծ չափերի է, երկարությամբ մոտ 74սմ։ Այս շնաձկան անգլերեն լեզվով անվանումը (անգլ.՝ Spandenose shark) արտացոլում է եռանկյուն դնչի կառուցվածքը։ Նա որսում է ոչ մեծ ոսկրային ձկներին և անողնաշարավորների։ Սա կենդանածին շնաձուկ է։ Էգերը ամբողջ տարին սերունդ են տալիս։ Հղիությունը տևում է 5-6 ամիս։
Դեղին սրաքիթ շնաձուկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Scoliodon laticaudus
Müller et Henle, 1837
|
||||||||
Հոմանիշներ | ||||||||
Carcharias macrorhynchos Bleeker, 1852 |
||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
Տարածվածություն | ||||||||
|
Դեղին սրաքիթ շնաձուկը մարդու համար վտանգ չի ներկայացնում և հանդիսանում է ձկնորսության արդյունաբերական օբյեկտ մսի և լողաթևերի համար։ Բազմաքանակությունը այս շնաձկանը դարձնում է ձկնորսության կարևոր օբյեկտ հարավային և հարավարևելյան Ասիայում։
Բնության պահպանության միջազգային միությունը այս տեսակի պահպանման ստատուսը գնահատել է «խոցելիին մոտ կարգավիճակ» (NT)։
Արեալ
խմբագրելԲնակվում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսների արևմտյան մասում` Բանգլադեշի, Բրունեյի, Կամբոջայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Մակաոի, Մալայզիայի, Մյանմայի, Շրի Լանկայի, Օմանի, Պակիստանի, Ֆիլիպինների, Թայվանի, Սինգապուրի, Թայլանդի և Վիետնամի ափերի մոտ։ Հանդիպում է նաև Մալազիայի, Սումատրայի և Կալիմանտանի ստորի հոսանքներում։
Նկարագրություն
խմբագրելՄարմինը ձգված է, գլուխը լայն, աչքերը և քթածակերը փոքր են։ Բերանի անկյուններիը տեղադրված են աչքերի ետևում, անկյուններով ձգվում են թերզարգացած ակոսներ։ 25-33 ատամ վերին և 24-34 ատամ ստորն ծնոըների վրա կա, ամեն ատամ ունի նեղ, սուր ծայր։ Մեջքի առաջին լողաթևը ավելի մեը է տեղադրված որովայնային, քան կրծքային լողաթևերին։ Կրծքային լողաթևերը կարճ են և լայն։ Մեջքի երկրորդ լողաթևը ավելի փոքր է քան սրբանային լողաթևը։ Մեջքի առաջին և երկրորդ լողաթևերի մեջ սանդերքը բացակայում է։
Գունավորումը բրոնզա-մոխրագույն է, որովայնը սպիտակ։ Լողաթևերը ներկված են հավասարաչափ, սակայն կարող են մարմնից մուգ լինել։ Առավելագույն արձանագրված երկարությունը կազմում է 74 սմ, սակայն կա չհաստատված տվյալներ 1,2 մ երկարությամբ տեսակների գոյության մասին։
Բիոլոգիա և էկոլոգիա
խմբագրելՇատ շրջաններում այս շնաձկերը հանդիպում են մեծ քանակությամբ և ձևավորում են մեծաքանակ վտառներ։ Սնվում են հիմանկանում ոսկրային ձկներով, այդ թվում նաև անչոուսներով, ցլիկաձկներով։ Մանր ծովախեցգետինները, ծովախեցգետինները, կաղամարները և Խեցգետնանմանները նույնպես մտնում են նրա սննդակարգի մեջ[2]։.
Դեղին սրաքիթ շնաձուկը հանդիսանում է կենդանածին և և ունի ամենազարգացած ընկերքը կենդանածին կենդանիների մեջ, եթե դատենք ըստ բարդության ընկերքի միացումը սաղմի հետ և տարբերությունը ձվի և նորածին շնաձկան հետ[3]։ Ձուն բեղմնավորումից հետո ունի 1մմ տրամագիծ, և այդ ժամանակ ձևավորված սաղմը դառնում է կախյալ մորից, հասնելով մինչև 3մմ երկարության։ Յուօրինակ ընկերքը, ձևավորված դեղնուցային պարկից, ունի սյունանման կառուցվածք և պատված է ահռելի քանակներով երկար ելուստներով, պահպանելով մազանոթային ցանցը, որը ապահովում է գազափոխանակություն համար մեծ տարածք։ Ընկերքային կտորը շփվում է արգանդի հետ, ձևավորելով յուրօրինակ կառուցվածք - «трофонемную манжетку» (անգլ.՝ "trophonematal cup")։ Դեղին սրաքիթ շնաձկան էգերը սերունդ են տալիս տարին մեկ անգամից ոչ հաճախ։ Բազմացումը կատարվում է կլոր տարի։ Հղիությունը տևում է հինգից վեց ամիս։ Նորածինների երկարությունը կազմում է 12-15սմ։ Արուները սեռահասուն են դառնում 24-36սմ երկարության ժամանակ, իսկ էգերը - 33-35սմ։ Սեռական հասունությունը սկսում է վեց ամսականից մինչև մեկ տարի։ Կյանքի տևողությունը արուների մոտ 5 տարի է, իսկ էգերի մոտ 6[2]։
Տաքսոնոմիա և ֆիլոգենիա
խմբագրելԴեղին սրաքիթ շնաձկան առաջին գիտական նկարագրությունը հրապարակվել է 1838թ-ին գերմանական կենսաբան Յոհաննես Մյուլլերի և Ֆրիդրիխ Գուստավ Յակոբի կողմից իրենց Systematische Beschreibung der Plagiostomen: Տեսակի տիպային նմուշահատը իրենից ներկայացնում էր խրտվիլակ` 42սմ երկարությամբ, որը պահպանվում էր Բեռլինի կենդանաբանական թանգարանում[4]։ Տոհմային անունը Scoliodon ծագել է հունական բառերից հին հունարեն՝ σκουλήκι - որդ և ὀδούς - ատամ։ Տեսակային մականունը laticaudus ծագել է լատինական բառերից լատին․՝ lata - լայն և cauda - պոչ[5]։
Փոխներգործությունը մարդու հետ
խմբագրելԴեղին սրաքիթ շնաձուկը մարդու համար վտանգ չի ներկայացնում։ Այս տեսակը հանդիսանում է ձկնորսության արդյունաբերական օբյեկտ ամբողջ արեալում։ Շնաձկներին բռնում են ֆիքսող և լողացող խռիկային ցանցերով, կարթապարաններով, հատակի ցանցերով, թակարդներով, ձկնորսական ուռկանապարկներով և կարթով։ Միսը օգտագործում են սննդում և որպես խայծ այլ ձկներ բռնելու համար։ Լողաթևորը օգտագործվում են ճաշի մեջ, իսկ մնացորդները վերամշակում են ձկնային ալյուրի[4]։.
Չնայած այդ առևտրական նշանակության, դեղին սրաքիթ շնաձկան` ըստ արտահանման վիճակագրության բացակայում է։ 1996 թ-ին հայտնաբերվել էր, որ դա մերձափնյա շնաձկների առավել տարածված տեսակ է չինական շուկայում, նաև այս շնաձկանը ակտիվ որսում հյուսիսային Ավստրալիայի ափերում[2][6]։ Մեծաքանակ որս կատարվում է Պակիստանում և Հնդկաստանում[2]։
Բնության պահպանության միջազգային միությունը այս տեսակի պահպանման ստատուսը գնահատել է «խոցելիին մոտ կարգավիճակ» (NT)։
Աղբյուրներ
խմբագրել- FishBase|Жёлтая остроносая акула|genus=Scoliodon|species=laticadus
- WoRMS|Вид|217364
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Книга:Пятиязычный словарь названий животных. Рыбы|страницы=31}}
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Fowler, S.L., Cavanagh, R.D., Camhi, M., Burgess, G.H., Cailliet, G.M., Fordham, S.V., Simpfendorfer, C.A. and Musick, J.A. Sharks, Rays and Chimaeras: The Status of the Chondrichthyan Fishes. — International Union for Conservation of Nature and Natural Resources, 2005. — ISBN 2831707005
- ↑ Wourms, J.P. Maximization of evolutionary trends for placental viviparity in the spadenose shark, Scoliodon laticaudus // Environmental Biology of Fishes. — 1993. — Vol. 38. — P. 269-294. —
- ↑ 4,0 4,1 Compagno, Leonard J.V Sharks of the World: An Annotated and Illustrated Catalogue of Shark Species Known to Date. — Rome: Food and Agricultural Organization, 1984. — P. 455–457. — ISBN 92-5-101384-5
- ↑ FishBase|genus=Scoliodon|species= laticaudus}}
- ↑ Simpfendorfer, C. (2000). Scoliodon laticaudus. In: IUCN 2008. IUCN Red List of Threatened Species. Downloaded on August 30, 2009.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին սրաքիթ շնաձուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին սրաքիթ շնաձուկ» հոդվածին։ |